Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Սիլմարիլլիոնը ամենապշեցնող գործերից է: Ու ընդհանրապես միշտ զարմացրել է, թե ոնց է մի մարդը կարողացել կերտել մի ամբողջ աշխարհ՝ իր պատմությամբ ու էպոսով, լեզուներով, անուններով, լեգենդներով և այլն

հ.գ. մոռացա ասել, հստակ աշխարհագրությամբ նաև
Ինձ էլ էր վախենալու աստիճան շշմեցնում Թոլքինի հավաքած թափն ու խորությունը այդ գործում: Ամբողջ հսկայական «Մատանիների տիրակալի» գործողությունները այդ գրքում ներկայացված են առավելագույնը մոտ քառասուն-հիսուն էջում: Իսկ գիրքն ախր շա՜տ ավելի մեծ է: Եվ այո, այդքա՜ն լավ միահյուսել ժամանակագրությունը, աշխարհագրությունը, դեպքերի ու մարդկանց հաջորդականությունը... Հանճարեղ գործ է: Առաջին անգամ կարդալիս անընդհատ խճճվում էի, չէի հասցնում հետևել իրադարձություններին: Ստիպված՝ գրում էի մի տեղ, թե ով ով էր, ինչը երբ եղավ: Փոխարենը՝ իմացա, թե «ՄՏ»-ի վերջում էլֆերն ուր են գնում, քարանձավի մեծ սարդն ինչ էր, Սաուրոնը որտեղից էր լույս ընկել, Գենդալֆին ով է վերակենդանացնում և էլի լիքը կարևոր ու հետաքրքիր բաներ: