Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
հա, Տրիբուն ջան
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ո՞վ կարա էլֆերի լեզվով գրի «Պայքար, պայքար, մինչև վերջ»
Իսկ ես «Հուրինի Զավակներն» եմ ուզում...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շատ եմ սիրում Մատանիների տիրակալը , մի քիչ դժվար լեզվովա գրված ու տեղ-տեղ ձգձգվածա , հեղինակը բացարձակապես նպատակ չունի ինչքան կարող է շատ ընթերցողի գրավի (ի տարբերություն , օրինակ` Ռոուլինգի Ես սա որպես վատ բան ճեմ գրում):
Ամենասիրածս հերոսը Արագորնա , իմ կարծիքով իրականում այդպիսին պիտի լինի իսկական արքան (հազար ու մի փորձություններով ու նեղություններով անցած) , մեկ էլ շատ լավնա Սեմը... Հիշում եմ ոնց էր ինքը մենակով բոլոր Օրկերին գրքի վերջերում սարսափի մեջ գցել , ինչ-որ շատ հզոր էլֆի տեղ էին դրել խեղճ Հոբբիտին
Մեկ էլ , իմ կարծիքով , ֆիլմերը հիանալի են լրացնում ու ներկայացնում գրքերը
Արագորնը իրոք լավն է, ես էլ եմ նրա կերպարը սիրում ամենից շատը: Բայց ինձ նաև դուր է գալիս այդ ստեղծագործության մեջ կիրառվող այլաբանությունը... Սա անսպառ մտորումների տեղիք է տալիս:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
All that is gold does not glitter,
Not all those who wander are lost;
The old that is strong does not wither,
Deep roots are not reached by the frost.
From the ashes a fire shall be woken,
A light from the shadows shall spring;
Renewed shall be the blade that was broken,
The crownless again shall be king.
Տեքստը տառացիորեն չէ թարգմանված էսպես թե էնպես, երկու տարբերակն էլ լրիվ OK են իմ կարծիքով... Հայերեն թարգմանությունը ահավոր դուր եկավ... էն աստիճանի, որ ցանկություն առաջացավ ճարել ու կարդալ հայերենը... կարո՞ղ է ինչ-որ մեկն օգնել էս հարցում....
Թարգմանած բանաստեղծության մեջ մենակ էս պահը չհասկացա.
«Արքային արքա կկոչեն դարձյալ,
Ի պատիվ անցած մի այլ արքայի:»
Թարգմանիչը ինչի՞ հիման վրա էր եզրահանգել, որ Արաթորնի որդի Արագորնին ինչ-որ այլ արքայի անունով կոչելու... Ոչ Նումենորի, Ոչ Առնորի և ոչ էլ Գոնդորի ժամանակագորության մեջ Էլեսսար անունով ոչ ոք չի հիշատակվում՝ մինչև Արագորնը...
ՀԳ
Հա, իմ ամենասիրած հերոսն էլ Ֆինրոդն ա׃
«Պահապաններ»-ը հայերեն թարգմանված կա, մնացածը՝ ոչ: Ըստ իս
«Արքային արքա կկոչեն դարձյալ,
Ի պատիվ անցած մի այլ արքայի:»
նկատի է ունեցվում արքայի վերադարձը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
հա-հա, կարծես՝ ես հասկաա, թե ինչում է բանը׃ Հայերեն թարգմանիչը, եթե նույնիսկ անգլերեն բնագրից է թարգմանել, գտնվել է ռուսերեն թարգամանությունների, մասնավորապես՝ Կիստյակովսկու թարգմանության ազդեցության տակ׃ Բերում եմ վերոնշյալ թարգմանությունը՝
Дpевнее золото pедко блестит,
Дpевний клинок - яpый.
Выйдет на битву коpоль-следопыт:
Зpелый - не значит стаpый.
Позаpастают беды быльем,
Вспыхнет клинок снова,
И коpоля назовут коpолем -
В честь коpоля иного.
Հայերեն թարգմանությունն իր ֆռազեոլոգիայով ակնհայտորեն ավելի նման է Կիստյակովսկու թարգամանությանը, քան բնագրին׃ Ուշադրություն դրձրեք ռուսերեն տարբերակի մեջ bold-ով ընդգծված ֆռազներին׃ Դրանք բացակայում են անգլերեն բնագրում, սակայն գրեթե նույնությամբ կրկնվում են հայերենի մեջ׃
Իսկ թե ի՛նչ ի նկատի ունեին երկու թարգմանիչները՝ «Ի պատիվ անցած մի այլ արքայի» և/կամ «В честь коpоля иного», ըստ երևույթի մենակ իրենք գիտեն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ