Հարգելի բարեկամներ - լրիվ փակուղային վիճակի մեջ եմ:
1. Համակարգչիս մեջ վիրուս է ընկել, որը չեմ կարողանում ջնջել. վիրուսը արտահայտվում է նրանով, որ կոմպի պապկեքը ու ֆայլերը քոփի է անում, որոնք կամ չեն ջնջվում, կամ շատ դժվար են ջնջվում,
2. երևի թե վիրուսի պատճառով կոմպս սկսել է դժվար աշխատել, իսկ ինտերնետիս արագությունն էլ դանդաղել է,
3. վիրուսը ընկել է բոլոր ֆլեշներիս և նույնիսկ ֆոտոապարատիս մեջ,
4. երևի թե անտիվիրուսս - ESET NOD32 Antivirus - չի աշխատում, կամ չի թարմանում,
Մի խոսքով, տուպիկային վիճակ է - առկա են իրար հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց ոչ միայն լուծումը, այլև լուծման հերթականությունը չեմ պատկերացնում: Ինչ կարելի է անել? Մտածում եմ որևէ կոմյուտերային սպասարկման կենտրոն տանեմ, նայեն, բայց չգիտեմ, արժե տանել, ուր տանել??![]()
Էջանիշներ