Որ լոկալ դիսկերի վրա աջ կլիկ ես անում, առաջին տողում գրում ա
Open(O) չէ՞։
Վիրուսը գտնվում ա յուրաքանչյուր լոկալ դիսկի մեջ։ Նախ դնում ես, որ թաքնված ու սիստեմային ֆայլերը երեւան։ Հետո լոկալդիսկերդ մեջ կտեսնես Recycled անունով ու զիբիլի վեդրոյի (

) իկոնկայով ֆայլ։ Վիրուսը դրանց մեջ ա։
Մեկ էլ կարծեմ էս հասցեում (եթե իհարկե սիստեմային դիսկդ C:-ն ա)` C:\Documents and Settings\All Users\Start Menu\Programs\Startup կա ctfmon.exe անունով ֆայլ։ Դա էլ ա էդ վիրուսը։ Բոլորը ջնջիր Shift+Delete-ով։
Հիմա լավ չեմ հիշում, թե վիրուսը բացի էս տեղերից ուրիշ տեղ կա՞, թե՞ չէ։ Բայց էսքանը փորձիր, կարող ա ստացվի։
Հա ու դրանից հետո բացում ես Start>Run գրում ես regedit։ Մեջը Search ես տալիս` «Recycled\ctfmon.exe» տեքստը։ Ինչ գտնես, ջնջի։ Հետո կարաս էլի regedit-ի մեջ Search տաս Open(O), մեկ էլ Open(0) տեքստերը։ Եթե բան գտնեի, ջնջի։
Չգիտեմ` ինչ բաց թողեցի արանքում, բայց հույս ունեմ` կօգնի։

Էջանիշներ