Այո, ունեմ
Ոչ, ինչիս է պետք, ժամանակի անիմաստ կորուստ
Դժվարանում եմ պատասխանել
Վերջին խմբագրող՝ Selene: 20.06.2008, 23:08: Պատճառ: Մեջբերվող մասի ուղղում
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Համարում էի, որ հոգեբանները և ընդհանրապես հոգեբանություն կոչվող գիտությունը կաղապարում են երևույթներն ու մարդկանց, մտցնում ինչ-որ ստանդարտների, ընդունված մոդելների մեջ, ի վերջո շփոթեցնում, շեղում իրական պատկերը:
Այդ իսկ պատճառով հոգեբանությանը վերաբերող գրքերն ինձ չեն գրավել:
Գտնում էի, որ յուրաքանչյուր մարդու ամեն մի դեպքը ուրույն է ու մասնավոր այնպես , որ չի կարող ենթարկվել ինչ-որ մշակված օրենքների, մոդելավորվել :
Խորհրդակցության կամ դասեր վերցնելու առումով խելոք ակնոցներով կոստյումավորից կամ խալաթավորից ավելի խոստումնալից էի տեսնում փողոցով քայլող անցորդին, ուշադիր աչուկներով երեխային, արևածաղիկ վաճառող ճմռված տատիկին ու philosopher-ի բնորոշած "խուլ գյուղում մածնի կաստռուլկա լվացող" կնոջն էլ…
Բայց հիմա հոգեբան կոչվող մասնագետների հանդեպ մեծամտությունս դրել եմ մի կողմ ու դիտարկում եմ մոդելների ու սդանդարտների տարբերակն էլ: Ամեն ինչ կրկնվում է, վերջապես: Նույն բանն արդեն եղել է ինչ-որ մեկի հետ՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակ ու դեռ լինելու է մի ուրիշի հետ՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակ: Ուրեմն պետք է լինեն օրինաչափություններ: Էդ օրինաչափությունների ուսումնասիրության վրայա գուցե զարգանում հոգեբանություն կոչվող գիտությունը, մարդիկ են աշխատում, ու հնարավոր ա` թուղթ չի մենակ, որ սևացնում են:
Սկսում եմ հավատալ ստանդարտներին:
Հնարավոր ա` ուզենամ խոսել հոգեբանի հետ: Փորձեմ հարմարեցնել իմ դեպքը ստանդարտներին, մի բան էլ ստանդարտներից քաղեմ: Մնացած տարբերակներն արդեն փորձել եմ:
Մենակ մի բան. հոգեբանի հետ կոնտակտն էլ պակաս հոգեբանական խնդիր չի . դու էլ իրա՛ն պետք ա զգաս ոչ պակաս, քան ինքը քեզ:
Էդ դեպքում կարելի է և խորհուրդ էլ լսել ակնոցավոր կոստյումավորից![]()
Դժբախտաբար դա ճիշտ է և այդ հիմար կարծիքն ունեցողները հիմա շատ–շատ են, իսկ հոգեբանությունը համարվում է ոչ պրիստիժնի մասնագիտություն։ Հոգեբանի մոտ գնալու համար մարդ պետք է ներքին ազատություն ունենա և չլինի կոմպլեքսավորված, գոնե մի փոքր։ Եթե մարդ հասկանում է, որ ինքը որոշ արժանիքներ ունի, նա չի ամաչի նրանից, որ ասենք իր սեռական հարաբերությունների մեջ կրիզիս է սկսվել՝ այս ասեցի զուտ որպես օրինակ, և դրա պատճառով ստիպված է ինչ–որ մեկին դիմել։ Իսկ մեր ազգի մեջ ազատ, ոչ շաբլոն մտածելակերպ ունեցողների թիվը շատ քիչ է, ցավոք սրտի։։ Դրանից էլ ծագում են նաև շատ այլ, ավելի վատթար բարդություններ։
Ո՜նց էի մոռացել էս թեմանԴժբախտաբար դա ճիշտ է և այդ հիմար կարծիքն ունեցողները հիմա շատ–շատ են, իսկ հոգեբանությունը համարվում է ոչ պրիստիժնի մասնագիտություն։
ժամանակին ես էլ էի ուզում հոգեբանական տայի, բայց դե լեկցիաների հավես չկա… Հենա ինտերնետով կգտնեմ էն, ինչ որ պետք կլինի…
Ավելացվել է 1 րոպե անց
Հոգեբան = թմրանյութ![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 10.12.2008, 23:51: Պատճառ: Գրառման ավելացում
Այո, միանշանակ և անվերադարձ այո... բայց եթե միայն այդ հոգեբանը նման լինի "Հիմնական բնազդ"-ի միջի հոգեբանին![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Քվեարկել եմ ոչ, որովհետև կարծում եմ, որ ամենալավ հգեբանը մեղ համար, մենք ինքներս ենք![]()
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Հերձումը ցույց կտա![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
ոչ չունեմ. բայց հետաքրքիր կլիներ հոգեբանի հետ զրուցել![]()
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ