Ես իմ պուպուշ արտաքինի...
Ես իմ պուպուշ արտաքինի ամեն գողտրիկ կետն եմ սիրում,
Դեզ մազերիս հրապուրիչ, բուրումնավետ թեփն եմ սիրում,
Արնանման պզուկներիս ու խալերիս ծայրերը գունդ
Ու հաստաբուն գոտկատեղիս լայնածավալ ճարպն եմ սիրում։
Սիրում եմ իմ բերանը մեծ, աչքերը շիլ ու ձայնը կոշտ,
Քրտինքն ամռան ու ձմեռվա վիշապաձայն հազը վսեմ,
Մազում կորած ականջներիս անհյուրընկալ ծայրերը լոշտ
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։
Իմ ընչաքաղց սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա,
Վզիցս կախ ոսկե ցեպից ավելի ճոխ ոչինչ չկա,
Աշխարհ անցիր՝ իմ պռտված երեսից լավ պատկեր չկա,
Որպես հորս փողի վկա՝ ես մատանուս քարն եմ սիրում։
Էջանիշներ