Էս էլ Մեծարենցի "Գիշերն անույշ Է"-ի մօտիվներով ա
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի,
Հագեցած վարձու իմ կողակցւհու
Խռմփոցներով և հոտվ օղու,
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի:
Էս էլ Մեծարենցի "Գիշերն անույշ Է"-ի մօտիվներով ա
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի,
Հագեցած վարձու իմ կողակցւհու
Խռմփոցներով և հոտվ օղու,
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի:
Վերջապես գտա Մեծարենցի համապատասխան բանաստեղծությունը, որ կարողանամ պառոդիաս ավարտել:DAMELIK-ի խոսքերից
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի,
Հագեցած վարձու իմ կողակցւհու
Խռմփոցներով և հոտվ օղու,
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի:
Ինձ համբուրում է կապույտ վագրաձին,
Որը դաջված է նրա թիկունքին,
Էսքա?ն էլ անկապ կլնի կիրակին.
Ինձ համբուռում է կապույտ վագրաձին:
Բայց շուտով լույսը արդեն կբացվի,
Եվ կողակցուհիս իր վարձը կուզի,
Իսկ եթե չտամ խիստ կգազազի,
Բայց, տեսնենք, շուտով լույսը կբացվի:
Մի հատ էլ իմ կողմիցUluana-ի խոսքերից
Ժարգոնով
Արա՛, ջահե՛լ, վոփշմ լսի,
Մեծ ախպորդ խրատը քեզի,
Ես նատուրի քեզի եմ տալի,
Ժառգոնը մեր քուչի:
Թե չուժակը քեզի խփեց,
Հորս արեւ դու չթռնես,
Լոքշ կլռվես, տփոց կուտես,
Դուխդ բարձր կքֆրտես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, ընտիր էր
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չուկ, հոյակապ էր պարզապես
Uluana, Kiki> Շնորհակալ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mott lav a stacvum:
Axper es ste taza em karas inc ases von orinak es el inchvor ban grem:Asenk taza anenkdot???
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման :
Սասունցի Դավիտ
Լսեք տղեք իմ բաժանորդներ
Ով քարտ չունի, քարտեր առեք
Ով առել է, լիցքովորեք
Ով լիցքավորել է , լավ է արել
Լավ եք արել, սոտվինները անջտեք
Հետո չասեք թե մենք քնաց
VIVACELL գող գող եկավ
Փողերը տարավ...
Արամ ջան վերջնես դու....
կիշհնես ստացածա քո տեղը:
Վերջին խմբագրող՝ AMzone: 16.11.2006, 04:27:
Ահա Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության նմանակումը՝ ըստ... Ուլուանայի...
Ի դեպ, նախօրոք ասեմ, որ ավելի քան մի քանի ամիս առաջ եմ գրել, այնպես որ մեջը մի հատ ժամանակավրեպ բան կա, որի համար ներողություն եմ խնդրում... Տեսնես՝ գլխի կընկնե՞ք, թե որն է... Բացի դրանից, այնպիսի մասեր կան, որ, հնարավոր է, միայն ակումբի հնաբնակները հասկանան, թեև ես աշխատել եմ ծանոթագրությունների միջոցով հնարավորինս լուսաբանել այդպիսի բաները...
Լավ, ուրեմն սկզբում ներկայացնեմ Պարույր Սևակինը.
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել,
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու՜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜նք։
Իսկ հիմա իմը.
ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ «ԴԱՐ» ԵՆՔ
Մենք քիչ ենք, սակայն մեզ ԴԱՐ են ասում,
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք հայերեն ունենք։
Եվ որ այստեղ է՝ օֆֆտոպանոցում,
Յուզերն իր խելքին փչածը գրում,
Պարզապես Նարեկն այստեղ է գրել,
ԳԵՎՈՐԳն այստեղ էր մեզ «հրապուրել»,
Պարզապես գիտենք մենք ցնդաբանել,
Պետք եղած դեպքում՝ փիլիսոփայել,
Գիտենք և՛ զգալ, ապրել ու սիրել
Հենց այնպե՛ս,
Ազա՛տ,
Չափածո՛,
Արձա՜կ...
Մենք քիչ ենք, բայց մեզ «ԱԿՈՒ՛ՄԲ» են ասում,
Մենք մեզ ոչ մեկից չե՛նք գերադասում,
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել,
Translit-ը սկզբում մեզ շատ է նեղել։
Պարզապես մենք մեր «Դար»-ավոր կյանքում,
Երբ արդեն մեծ էինք ու արդեն կանգուն,
Դարձյալ չենք ճնշել այլ ֆորումների,
Քչերն են տուժել մեր գոյությունից
Կամ որակից մեր գրառումների։
Եթե տիրել ենք՝ լոկ հայերենով,
Եթե գերել ենք՝ ջերմ ընդունելով։
Թե «ban» ենք արել՝ լուրջ պատճառներով։
Պարզապես մեզնից շատ բան են «թխել»,
Մեր մտքերից շատ են թաքուն օգտվել,
Այլ ֆորումներում copy-paste արել,
Այնպես, կարծես հենց իրենք են գրել։
Մենք մեզ նայում ենք քննադատաբար,
Բայց մենք էլ գիտենք, որ ֆորումներից
Միմիայն մենք ենք լրիվ հայատառ,
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ են միայն «ակումբ» անվանում,
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜նք։
Նարեկ - այժմ բանակում գտնվող, բայց մի ժամանակ բավական ակտիվ հին անդամներից, որի մասին տպավորությունները մինչև հիմա թարմ են ակումբի հնաբնակների հիշողության մեջ (մականունը՝ Narinfinity)։
ԳԵՎՈՐԳ - այժմ արգելափակված, բայց ակումբի հնաբնակների համար ոչ պակաս հիշարժան ու սկանդալային անդամ, որը հիմնականում հայտնի էր իր «Ինչպե՞ս հրապուրել կանանց» աղմկահարույց ու լայնաշունչ թեմայով։
«...հենց այնպե՛ս, ազա՛տ...» - Narinfinity մականունով անդամի բանաստեղծական "фирменный" արտահայտություններից մեկը, որը թևավոր խոսքի վերածվելով՝ երկար ժամանակ հաճախակի օգտագործվում էր ակումբցիների կողմից՝ որպես ռոմանտիկ զեղման դրսևորում։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.04.2007, 19:15:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ա՛ն, մեռա Ինչու՞ շուտ չէիր դնում: Այ սա է ժամանակավրեպ
Մեկ էլ էս.Մենք քիչ ենք
Բայց մենք էլ գիտենք, որ ֆորումներից
Միմիայն մենք ենք լրիվ հայատառ
Պարզապես մեզնից շատ բան են «թխել»,
Մեր մտքերից շատ են թաքուն օգտվել,
Այլ ֆորումներում copy-paste արել,
Այնպես, կարծես հենց իրենք են գրել։
Շատ լավն էր…
Սևակը հաճույքով կկարդար, եթե ֆոռում մտներ…
Մի տող էլ իմ կողմից.
...Պարզապես գիտենք մենք ցնդաբանել,
Պետք եղած դեպքում՝ փիլիսոփայել,
Ուզած ժամանակ ֆուտբոլում հաղթել,
Գիտենք և՛ զգալ, ապրել ու սիրել...
Лучше Гор могут быть только Горы.
Jarre (30.08.2013)
Գիտենք լավ հագնել
Ծիծակ կոշիկով մայթին պպզել
Կոշիկի քիթը ձեռքերով բռնել
ՈՒ մի լավ թքել
Գիտենք լավ խոսքով աղջիկներ խաբել
Խաբելուց հետո գիտենք եւ թռնել
Պարզապես մենք ել կայֆեր ենք ուզում
Պարզապես աղջիկ այդպես ենք ջոկում
Jarre (30.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ