Հայկօ, շատ լավն է(ր) Ինքնիրեն երգվում էր։
Հայկօ, շատ լավն է(ր) Ինքնիրեն երգվում էր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ֆորշ. "Մի գրոշ տվեք"
Մերթ կոպիտ խոսքեր, մերթ սիրո ձոներ,
Երազանքներից մինչեւ “ուծյուներ”,
Այնտեղ ուր չկա ոչ քուն, ոչ դադար,
Վարկանիշ տվեք գրառման համար,
Վարկանիշ տվեք գրառման համար…
Օրերից մաշված ու անհետ կորած,
Ակումբում այս ծո~վ լուռ լողում էր, տե’ս,
Մի հսկա թեմա: Կրկին ռմբահար…
Վարկանիշ տվեք թարմացման համար,
Վարկանիշ տվեք հումորի համար…
Մոդերներն են բիրտ, ծովը` անսահման,
Ինֆրաքշընեցին մի խուրձ գրառման`
Մոլախոտերով թեմայի համար:
Վարկանիշ տվեք հնձելու համար,
Վարկանիշ տվեք հնձելու համար…
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ժողովուրդ: Նոր վարկանիշ եմ ստացել` "չմերժեց, տվեց" մեկնաբանությամբ Էս նմանակումն իմ մասին չի, ուղղակի նման էր երգին բովանդակությամբ, ընդամենը էդքանը: Ինձ վարկանիշ մի տվեք
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Էս թեմայում մի անգամ «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության հիման վրա ակումբային նմանակում էի գրել, էսօր էլ «Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ» թեմայի որոշ գրառումներից ոգեշնչված՝ որոշեցի նույն բանաստեղծության հիման վրա մի ուրիշ նմանակում գրել.
Ես իմ պուպուշ արտաքինի...
Ես իմ պուպուշ արտաքինի ամեն գողտրիկ կետն եմ սիրում,
Դեզ մազերիս հրապուրիչ, բուրումնավետ թեփն եմ սիրում,
Արնանման պզուկներիս ու խալերիս ծայրերը գունդ
Ու հաստաբուն գոտկատեղիս լայնածավալ ճարպն եմ սիրում։
Սիրում եմ իմ բերանը մեծ, աչքերը շիլ ու ձայնը կոշտ,
Քրտինքն ամռան ու ձմեռվա վիշապաձայն հազը վսեմ,
Մազում կորած ականջներիս անհյուրընկալ ծայրերը լոշտ
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։
Իմ ընչաքաղց սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա,
Վզիցս կախ ոսկե ցեպից ավելի ճոխ ոչինչ չկա,
Աշխարհ անցիր՝ իմ պռտված երեսից լավ պատկեր չկա,
Որպես հորս փողի վկա՝ ես մատանուս քարն եմ սիրում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Amaru (02.01.2009), Ariadna (05.06.2009), Chilly (17.03.2010), impression (02.01.2009), murmushka (02.01.2009), Rhayader (02.01.2009), Ruby Rue (12.05.2013), Yellow Raven (02.01.2009), Արամ (03.01.2009), Արէա (27.06.2010), Բարձրահասակ (04.03.2009), Երկնային (02.01.2009), Նաիրուհի (05.06.2011), Ռուֆուս (02.01.2009), Վարպետ (02.01.2009), Վոլտերա (30.08.2013), Փոքրիկ (04.06.2009), Քամի (02.01.2009)
Վայ, աթոռից ընկա Մի բան էլ ես գրեմ:
Երկու Ուրվական Վահան Տերյան, ակումբում՝ Vava1988
Ես եմ, դու ես, ես ու դու
Ակումբում այս, դյութական,
Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես էլ դու եմ՝ բայց օֆլայն:
Չկա մոդեր ահարկու,
Ահեղ «մամա նապաստակ»,
Ինտիմ անկյունն է ցոլում
Զարմացուցիչ մեզ համար:
Ես եմ, դու ես, ես ու դու
Ակումբում այս, դյութական,
Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես էլ դու եմ՝ բայց օֆլայն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
To Ակումբ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ ուծյուներ չկան,
Ախր ուրիշ տեղ ինֆրեքշըն չկա,
Ախր ուրիշ տեղ Զրուցարանում
Օֆլայն ակումբցուց բամբասել չկա,
Ախր ուրիշ տեղ
Այսքան կարգապահ անդամներ չկան:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Շփման մեջ այսքան ջերմություն չկա,
Այսքան վաստակած վարկանիշ չկա,
Ախր ուրիշ տեղ Չուկի պես ադմին,
Ու Ուլուանայի պես մոդերատոր չկա:
Ախր ուրիշ տեղ տաս հատ թեմայում,
Միևնույն թեման քննարկել չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ձեզ:
Արդեն ստեղ էլ չկա...Ախր ուրիշ տեղ ուծյուներ չկան
Գալաթեա (03.01.2009)
Խայամն ասաց իր սիրուհուն.
"Ոտքդ զգույշ դիր փորիս ,
Ով իմանա , այս առավոտ
Կուլ եմ տվել մի կորիզ"
Հազար Մոցարտ`միանգամից.սարսափելի է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ