User Tag List

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 160 հատից

Թեմա: Ակումբցիների կատարած գրական նմանակումները

  1. #31
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ա, չէ՞...
    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած...
    Գոռ Վահրամ Սահակյանը սկսելույա քեզ նախանձել ապրես

  2. #32
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոռ Վահրամ Սահակյանը սկսելույա քեզ նախանձել ապրես
    Չէ հաստատ Վահրամ Սահակյանին չի հասնի, նա ուրիշ է.. Մտքեր ունի, աշխարհը չունի..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  3. #33
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը



    Հիմա՝ իմը.

    Ես իմ անուշ «Դար» ակումբի

    Ես իմ անուշ «Դար» ակումբի տրանսլիտազերծ տառն եմ սիրում,
    «Զրուցարան» կոչվող տաքուկ, հարմարավետ վայրն եմ սիրում,
    Չարաշահված սմայլիկների արտահայտած հույզը վսեմ
    Ու հնամյա անդամների թեմայից դուրս ճառն եմ սիրում։

    Սիրում եմ մեր դրվածքը խիստ, զգուշացումները բոբոյոտ,
    Վարկանիշի կուբիկաշատ, կանաչափայլ լույսը պայծառ,
    Մոդերատո րականների անհյուրընկալ տառերը բոլդ,
    Ու կարգազանց անդամների բողոքաձայն բառն եմ սիրում։

    Ուր էլ լինեմ, չեմ մոռանա լացակումած երգերը ձեր,
    Չեմ մոռանա մոդա դարձած «հրաժեշտի» խոսքերը ձեր,
    Ինչքա՜ն էլ ձեզ վիրավորեն տված ինֆրաքշընները մեր,
    Էլի դուք ջերմ ու հայատառ «Դար» ակումբի գիրկն եք նետվում։

    Ձեր կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի ֆորում չկա,
    Artgeo-ի, Բյուրակնի պես հակասական անդամ չկա,
    Inet անցիր, Chuk–ի նման սկզբունքային ադմին չկա,
    Ինչպես անհաս ժամանցի վայր՝ ես իմ ակումբ «Դարն» եմ սիրում։
    էս պահին սրանից լավ երևի ոչ մի բան տրամադրությունս չբարցրացներ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  4. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.

    «Դար» ակումբի լքումը

    (Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)

    Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
    Ակումբ լքող յուզերիս,
    Հե՛յ, ադմիններ ու մոդերներ,
    Ախր շա՛տ եք դուք կռիս։

    Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
    Մեր գրանցման փուչ օրից,
    Հերթով գալիս, ban ենք լինում
    Էս հանցավոր ֆորումից։

    Ջնջվում է անգթաբար,
    Ամեն ճշտով գրված բառ,
    Ban–ը մերն է, մենք ban–ինը,
    Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։

    Դա է անմար, լա՛վ իմացեք,
    Որ մնում է հիշատակ,
    Քանի շուտ է, թողեք–փախեք
    Էս Ակումբից այլանդակ։

    Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
    Որ կպնում է ձեր պատվին,
    Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
    Հեռանում եմ տակավին։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.06.2008, 21:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alex-Grig (04.12.2012), Bruno (03.12.2012), Diana99 (10.04.2013), Jarre (12.02.2014), Peace (03.12.2012), Rhayader (02.01.2009), Sambitbaba (03.12.2012), Smokie (03.12.2012), Նիկեա (05.04.2017), Շինարար (04.12.2012), Վոլտերա (30.08.2013), Փոքրիկ (04.06.2009), Ֆոտոն (10.11.2009)

  6. #35
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.

    «Դար» ակումբի լքումը

    (Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)

    Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
    Ակումբ լքող յուզերիս,
    Հե՛յ, ադմիններ ու մոդերներ
    Ախր շա՛տ եք դուք կռիս։

    Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
    Մեր գրանցման փուչ օրից,
    Հերթով գալիս, ban ենք լինում
    Էս հանցավոր ֆորումից։

    Ջնջվում է անգթաբար,
    Ամեն ճշտով գրված բառ,
    Ban–ը մերն է, մենք ban–ինը,
    Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։

    Դա է անմար, լա՛վ իմացեք,
    Որ մնում է հիշատակ,
    Քանի շուտ է, թողեք–փախեք
    Էս Ակումբից այլանդակ։

    Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
    Որ կպնում է ձեր պատվին,
    Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
    Հեռանում եմ տակավին։
    Աաաաաաաաա, վերջն ա
    Лучше Гор могут быть только Горы.

  7. #36
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Ան, էս քո գրական նմանակումները... ախր դե շատ լավն են

  8. #37
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Ան ջան, շաաատ լավն ա է~... էսքա՞ն դիպուկ

  9. #38
    Լիարժեք անդամ Lady-In-Red-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    here
    Տարիք
    35
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

    Հարգելի՛ ընթերցողներ, սիրելի՛ հայրենակիցներ։ Մի հարցնենք էս Արութինին. Էս ոսկի պատերը որ շինել ա, ու՞մ փողերով ա շինել։ Մազութը լափել ա, թալանել, ժողովրդի արյունը ծծելով՝ բիրդան աղա ա դառել։ Ես նորից եմ կրկնում, քթներիցդ ա դուրս գալու։ Դու չե՞ս ուզում փող տաս, տանեմ տղուս հարսանիքը անեմ, դե, ասա՝ գնա մեռի՛, էլի, Արշա՛կ։ Կոնյակի գործարանը, բաշխիչ ցանցերը ծախեցիր, լափեցիր, հիմա նստել, իմ փողերն ես հաշվում, հա՞։[։
    շատ լավն էր
    Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ:
    Պ.Սևակ

  10. #39
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Օրիգինալն այստեղ` Պարույր Սևակ - Դու
    «Դ Ա Ր»

    Դ՛ու՝ երեք տա՜ռ,
    Դ՛ու՝ հասարա՜կ ու պարզ ֆորում,
    Եվ ընդամենն այդ քո երե՜ք հատիկ տառով
    Այս վիրտուալ աշխարհին ես ինձ տեր անում...

    Դ՛ու՝ երեք տա՜ռ,
    Ու ես նորեկ ակումբցու պես
    Վարկանիշի ջերմությանն եմ ընտելանում...

    Դ՛ու՝ երեք տա՜ռ,
    Եվ ահա ես
    Կապվածության համն եմ զգում իմ բերանում,
    Հեռացումին ըմբերանում
    Եվ թերանում եմ կատարել հրամանը մոդերների...

    Դ՛ու՝ երեք տա՜ռ,
    Ու ես, Ակո´ւմբ,
    Ինձանից ինքս վերանում,
    Չուկչստանի անդամների
    Ու հույժ ինտիմ զրույցների / խաբեցի /
    Խմբերին եմ անդամակցում...

    Դո՛ւ՝ երեք տա՜ռ,
    Ու երբ Չուկը
    Թողնում է քեզ ու հեռանում,
    Խախտումներով ես դու լցվում,
    Սմայլապատվում, տրանսլիտոտվում,
    Եվ օֆֆտոպը ցեցի նման
    Բույն է դնում տողերիդ մեջ
    Անգամ էն լուրջ թեմաներում...

    Դ՛ու՝ երեք տա՜ռ,
    Դ՛ու՝ հասարա՜կ մեր «ԴԱՐ» ակումբ...
    Հ.Գ. Ու թող ներեն ինձ մյուս ադմինները, սուպերմոդերներն ու մոդերները, գիտեմ-գիտեմ, Չուկի բացակայության ժամանակ Ակումբին լավ էլ նայում էիք
    Վերջին խմբագրող՝ Enipra: 18.07.2008, 19:06:

  11. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Լավն էր։ Սկզբում չէի նկատել, որ վերնագիրը լինկ է, որ տանում է դեպի բնագիրը։

    Հ.Գ. Ու թող ներեն ինձ մյուս ադմինները, սուպերմոդերներն ու մոդերները, գիտեմ-գիտեմ, Չուկի բացակայության ժամանակ Ակումբին լավ էլ նայում էիք
    Ես էլ արդեն սկսել էի նեղանալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #41
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր։ Սկզբում չէի նկատել, որ վերնագիրը լինկ է, որ տանում է դեպի բնագիրը։
    Շնորհակալ եմ, ավելի նկատելի դարձրեցի:

  13. #42
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, լավն էր, լուրջ։
    Ինչը?

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.

    «Դար» ակումբի լքումը

    (Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)

    Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
    Ակումբ լքող յուզերիս,
    Հե՛յ, ադմիններ ու մոդերներ,
    Ախր շա՛տ եք դուք կռիս։

    Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
    Մեր գրանցման փուչ օրից,
    Հերթով գալիս, ban ենք լինում
    Էս հանցավոր ֆորումից։

    Ջնջվում է անգթաբար,
    Ամեն ճշտով գրված բառ,
    Ban–ը մերն է, մենք ban–ինը,
    Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։

    Դա է անմար, լա՛վ իմացեք,
    Որ մնում է հիշատակ,
    Քանի շուտ է, թողեք–փախեք
    Էս Ակումբից այլանդակ։

    Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
    Որ կպնում է ձեր պատվին,
    Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
    Հեռանում եմ տակավին։
    "Ban-ը մերն է.." տողը շատ հավանեցի
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 18.07.2008, 19:21: Պատճառ: Գրառման ավելացում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ARMbrain (15.05.2013)

  15. #43
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Դուք վերջն եք…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. #44
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրիգինալն այստեղ` Պարույր Սևակ - Դու

    Դ՛ու....
    Վաաայ, հենց նոր նկատեցի, թե գրածիս մեծ մասում շեշտն ինչ լավ տեղ է դրած: Ճիշտ եմ ասում` ես մեղավոր չեմ, նշածս օրիգինալում էլ է էդպես, ես ուղղակի դրա վրա փոխել եմ անհրաժեշտ մասերը:

  17. #45
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Արփինե ջան, ապրես, շատ լավն էր

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների բնութագիրը
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 68
    Վերջինը: 07.04.2013, 18:31
  2. Ակումբցիների ձեռագիրը
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 27.12.2012, 20:22
  3. Ակումբցիների մոնտաժումներ
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2010, 23:33
  4. Գրառումներ: 67
    Վերջինը: 09.01.2009, 22:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •