Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.
«Դար» ակումբի լքումը
(Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)
Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
Ակումբ լքող յուզերիս,
Հե՛յ, ադմիններ ու մոդերներ,
Ախր շա՛տ եք դուք կռիս։
Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
Մեր գրանցման փուչ օրից,
Հերթով գալիս, ban ենք լինում
Էս հանցավոր ֆորումից։
Ջնջվում է անգթաբար,
Ամեն ճշտով գրված բառ,
Ban–ը մերն է, մենք ban–ինը,
Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։
Դա է անմար, լա՛վ իմացեք,
Որ մնում է հիշատակ,
Քանի շուտ է, թողեք–փախեք
Էս Ակումբից այլանդակ։
Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
Որ կպնում է ձեր պատվին,
Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
Հեռանում եմ տակավին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.06.2008, 21:04:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, էս քո գրական նմանակումները... ախր դե շատ լավն են
Ան ջան, շաաատ լավն ա է~... էսքա՞ն դիպուկ
Օրիգինալն այստեղ` Պարույր Սևակ - Դու
Հ.Գ. Ու թող ներեն ինձ մյուս ադմինները, սուպերմոդերներն ու մոդերները, գիտեմ-գիտեմ, Չուկի բացակայության ժամանակ Ակումբին լավ էլ նայում էիք«Դ Ա Ր»
Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Դ՛ու՝ հասարա՜կ ու պարզ ֆորում,
Եվ ընդամենն այդ քո երե՜ք հատիկ տառով
Այս վիրտուալ աշխարհին ես ինձ տեր անում...
Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Ու ես նորեկ ակումբցու պես
Վարկանիշի ջերմությանն եմ ընտելանում...
Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Եվ ահա ես
Կապվածության համն եմ զգում իմ բերանում,
Հեռացումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը մոդերների...
Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Ու ես, Ակո´ւմբ,
Ինձանից ինքս վերանում,
Չուկչստանի անդամների
Ու հույժ ինտիմ զրույցների / խաբեցի /
Խմբերին եմ անդամակցում...
Դո՛ւ՝ երեք տա՜ռ,
Ու երբ Չուկը
Թողնում է քեզ ու հեռանում,
Խախտումներով ես դու լցվում,
Սմայլապատվում, տրանսլիտոտվում,
Եվ օֆֆտոպը ցեցի նման
Բույն է դնում տողերիդ մեջ
Անգամ էն լուրջ թեմաներում...
Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Դ՛ու՝ հասարա՜կ մեր «ԴԱՐ» ակումբ...
Վերջին խմբագրող՝ Enipra: 18.07.2008, 19:06:
Լավն էր։ Սկզբում չէի նկատել, որ վերնագիրը լինկ է, որ տանում է դեպի բնագիրը։
Ես էլ արդեն սկսել էի նեղանալ։Հ.Գ. Ու թող ներեն ինձ մյուս ադմինները, սուպերմոդերներն ու մոդերները, գիտեմ-գիտեմ, Չուկի բացակայության ժամանակ Ակումբին լավ էլ նայում էիք
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 18.07.2008, 19:21: Պատճառ: Գրառման ավելացում
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
ARMbrain (15.05.2013)
Դուք վերջն եք…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Արփինե ջան, ապրես, շատ լավն էր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ