Որոշեցի սա տեղադրել այս թեմայում, բայց, չգիտեմ, կարողա լավ կլներ դատարկաեսիմինչաբանություններում գրել: Չգիտեմ, բայց դե ես գրելուց հեռու մարդ եմ, ընենց որ էսքանն էլ ա իմ համար լավ: Նմանակումը Ռ. Հախվերդյանի “Օ, սա իմ հին փողոցն է” երգի հիման վրա է: Իսկական բառերը կարող եք գտնել, գնալով հետևյալ հասցեով` http://www.akumb.am/showthread.php?p=378697#post378697: Ինչքան կարողացել, փոխել եմ.
Օ, սա մեր հին ակումբն է,
Ուր ունենք մենք շատ ծանոթներ,
Այստեղ դրվածն իմ ավատարն է,
Իսկ ներքևում` վարկանիշներ,
Իսկ ներքևում` վարկանիշներ…
Փոշոտ ու մութ մեր կոմպերով մենք գրառումներ ենք հանում,
Եվ հարևան անդամների հետ մենք բանավեճերի ենք բռնվում:
“Փոշոտ” ու “մութ” այս ակումբից մի քանիսը գնացին,
Բոլորովին ուրիշ տեղում նրանք հանկարծ հայտնվեցին…
Ոմանք, իհարկե, փոխվել են,
Ոմանք, իհարկե, դիմացել,
Ոմանք, իհարկե, սողացել,
Անկապներից անհետ կորել…
Հիմա նրանք արդեն չկան,
Այդ անդամները “իսկական”,
Գուցե նրանք մեզ մոռացան,
Մեզ մոռացան ու հեռացան…
Այ, հենց էստեղ զրուցարանն է,
Որն ունի շատ այցելուներ,
Այստեղ են միշտ մեր անդամները,
Շատ-շատերը և ուրիշներ,
Շատ-շատերը և ուրիշներ…
Թե որ անկապ թեմա բացվի,
Այստեղ այդ լուրը կիմացվի,
Եվ այդ բաժնի մոդերատորն
Այդ թեման պետք է պինդ փակի…
Ակումբում կան անվերջ վեճեր,
Ակումբում կան հաշտություններ,
Ակումբում կան կասկածելի,
Դեռ չստուգված պատմություններ:
Ակումբն ունի զարմանալի,
Ու տարօրինակ շատ անդամներ,
Եթե նրանց ես թվարկեմ,
Կարող է գրածս երկարել…
Հետո, երբ մենք կձանձրանանք,
Ակումբում նոր թեմաներ կբացվեն,
Իսկ դրանք փակողներն առաջվա պես,
Մոդերատորները կլինեն:
Եվ շատ անդամներ ակումբական,
Ու մոդերատորները իսկական,
Առաջվա պես հանդիպման կգան,
Առաջվա պես հանդիպման կգան…
Էջանիշներ