User Tag List

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Ակումբցիների կատարած գրական նմանակումները

  1. #16
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Որոշեցի սա տեղադրել այս թեմայում, բայց, չգիտեմ, կարողա լավ կլներ դատարկաեսիմինչաբանություններում գրել: Չգիտեմ, բայց դե ես գրելուց հեռու մարդ եմ, ընենց որ էսքանն էլ ա իմ համար լավ: Նմանակումը Ռ. Հախվերդյանի “Օ, սա իմ հին փողոցն է” երգի հիման վրա է: Իսկական բառերը կարող եք գտնել, գնալով հետևյալ հասցեով` http://www.akumb.am/showthread.php?p=378697#post378697: Ինչքան կարողացել, փոխել եմ.

    Օ, սա մեր հին ակումբն է,
    Ուր ունենք մենք շատ ծանոթներ,
    Այստեղ դրվածն իմ ավատարն է,
    Իսկ ներքևում` վարկանիշներ,
    Իսկ ներքևում` վարկանիշներ…

    Փոշոտ ու մութ մեր կոմպերով մենք գրառումներ ենք հանում,
    Եվ հարևան անդամների հետ մենք բանավեճերի ենք բռնվում:
    “Փոշոտ” ու “մութ” այս ակումբից մի քանիսը գնացին,
    Բոլորովին ուրիշ տեղում նրանք հանկարծ հայտնվեցին…

    Ոմանք, իհարկե, փոխվել են,
    Ոմանք, իհարկե, դիմացել,
    Ոմանք, իհարկե, սողացել,
    Անկապներից անհետ կորել…

    Հիմա նրանք արդեն չկան,
    Այդ անդամները “իսկական”,
    Գուցե նրանք մեզ մոռացան,
    Մեզ մոռացան ու հեռացան…

    Այ, հենց էստեղ զրուցարանն է,
    Որն ունի շատ այցելուներ,
    Այստեղ են միշտ մեր անդամները,
    Շատ-շատերը և ուրիշներ,
    Շատ-շատերը և ուրիշներ…

    Թե որ անկապ թեմա բացվի,
    Այստեղ այդ լուրը կիմացվի,
    Եվ այդ բաժնի մոդերատորն
    Այդ թեման պետք է պինդ փակի…

    Ակումբում կան անվերջ վեճեր,
    Ակումբում կան հաշտություններ,
    Ակումբում կան կասկածելի,
    Դեռ չստուգված պատմություններ:
    Ակումբն ունի զարմանալի,
    Ու տարօրինակ շատ անդամներ,
    Եթե նրանց ես թվարկեմ,
    Կարող է գրածս երկարել…

    Հետո, երբ մենք կձանձրանանք,
    Ակումբում նոր թեմաներ կբացվեն,
    Իսկ դրանք փակողներն առաջվա պես,
    Մոդերատորները կլինեն:
    Եվ շատ անդամներ ակումբական,
    Ու մոդերատորները իսկական,
    Առաջվա պես հանդիպման կգան,
    Առաջվա պես հանդիպման կգան…
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 20.08.2007, 20:57:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Լավն էր
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Հա, լավն էր, լուրջ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Անահիտ ջան, գիտես ինչքան եմ տանջվել սրա վրա: Հլը մի քանի քառատող էլ ընդհանրապես չկարողացա փոխեի, ջնջեցի, գնաց:
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Վաղուց գրական նմանակմամվ չենք զբաղվել... Եկել է հերթական բանաստեղծության ժամանակը.

    Այս անգամ՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության նմանակումը՝ ըստ Ուլուանայի.

    Սկզբում՝ բնագիրը.

    Ես իմ անուշ Հայաստանի

    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
    Ու հնամյայ քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

    Ուր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում։

    Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ․
    Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ․
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ․
    Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


    Հիմա՝ իմը.

    Ես իմ անուշ «Դար» ակումբի

    Ես իմ անուշ «Դար» ակումբի տրանսլիտազերծ տառն եմ սիրում,
    «Զրուցարան» կոչվող տաքուկ, հարմարավետ վայրն եմ սիրում,
    Չարաշահված սմայլիկների արտահայտած հույզը վսեմ
    Ու հնամյա անդամների թեմայից դուրս ճառն եմ սիրում։

    Սիրում եմ մեր դրվածքը խիստ, զգուշացումները բոբոյոտ,
    Վարկանիշի կուբիկաշատ, կանաչափայլ լույսը պայծառ,
    Մոդերատո րականների անհյուրընկալ տառերը բոլդ,
    Ու կարգազանց անդամների բողոքաձայն բառն եմ սիրում։

    Ուր էլ լինեմ, չեմ մոռանա լացակումած երգերը ձեր,
    Չեմ մոռանա մոդա դարձած «հրաժեշտի» խոսքերը ձեր,
    Ինչքա՜ն էլ ձեզ վիրավորեն տված ինֆրաքշընները մեր,
    Էլի դուք ջերմ ու հայատառ «Դար» ակումբի գիրկն եք նետվում։

    Ձեր կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի ֆորում չկա,
    Artgeo-ի, Բյուրակնի պես հակասական անդամ չկա,
    Inet անցիր, Chuk–ի նման սկզբունքային ադմին չկա,
    Ինչպես անհաս ժամանցի վայր՝ ես իմ ակումբ «Դարն» եմ սիրում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.01.2008, 04:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (17.06.2011), Diana99 (10.04.2013), Jarre (30.08.2013), Rhayader (02.01.2009), Smokie (10.04.2013), Վոլտերա (30.08.2013)

  7. #21
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Լավն էր
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #22
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Շաաաատ լավն էր, ոչ թե լավն էր
    When life gives you lemons, make lemonade

  9. #23
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,931
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Հոյակապ էր

  10. #24
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Շատ լավն էր
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  11. #25
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    ընտիր էին
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  12. #26
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Ձեր դատին եմ ներկայացնում հերթական, այս անգամ ռաբիզ գրական նմանակումս: Գրական նմանակում եմ կատարել` Արամ Ասատրյանի <<Ես կգնամ>> երգի բառերի վրա: Ահա դրանք.
    Ուզում եմ քեզ տեսնել նորից,
    Ուզում եմ քեզ գրկել նորից,
    Ուզում եմ, որ համբուրես ինձ,
    Բախտիս մի լույս վառվի նորից:
    Ես սիրում եմ, սիրում եմ քեզ,
    Ես սիրում եմ լոկ միայն քեզ,
    Ախ, չմերժես աղաչանքս,
    Գուցե տեսնես իմ տանջանքս:
    Ես կմեռնեմ ու կգնամ,
    Բայց սրտիդ մեջ հուշ կմնամ,
    Գուցե թաքուն քո սիրածից
    Իմ շիրիմին այցի կգաս:
    Դու կմեռնես, դու կարտասվես
    Բայց ես կզգամ, որ դու եկար,
    Դարդ ու ցավդ ինձ կպատմես,
    Ես չեմ լինի, բայց ես կզգամ:
    Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ…

    Նմանակումը վերնագրել եմ` <<Չեմ կարող առանց ակումբ>>:
    Այժմ պատկերացրեք այսպիսի մի երկխոսություն ակումբից հեռացած (հեռացված), բայց վերադառնալ ցանկացող անդամի և ակումբի այլ անդամների միջև, իհարկե, համապատասխան երաժշտությամբ.

    Ուզում եմ ձեզ տեսնել նորից,
    Ու ակումբում լինել նորից,
    Ուզում եմ, որ ռեպ տաք ինձ,
    Կանաչ կետիկ վառվի նորից:
    Ես սիրում եմ, սիրում եմ ձեզ,
    Ես սիրում եմ լոկ միայն ձեզ,
    Ախ, չմերժեք աղաչանքս,
    Գուցե տեսնեք իմ տանջանքս:

    Թեմա կբացես ու կգնաս,
    Բայց մեր սրտում վառ կմնաս,
    Գուցե թաքուն մեր բոլորից
    Դու ակումբին այցի կգաս:
    Կթաքնվես, հյուր կլինես,
    Բայց մենք կզգանք, որ դու եկար,
    Չես դիմանա, լոգին կլնես,
    Եվ քեզ կասենք, բարով եկար:
    Կթաքնվես, հյուր կլինես,
    Բայց մենք կզգանք, որ դու եկար,
    Դարդ ու ցավդ մեզ կպատմես,
    Եվ մենք կօգնենք, ու դու կզգաս:

    Ակումբ, սիրում եմ քեզ,
    ես սիրում եմ քեզ…


    Лучше Гор могут быть только Горы.

  13. #27
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը

    Ակումբ, սիրում եմ քեզ,
    ես սիրում եմ քեզ…


    Ստացիր պատասխան սիրուս հավաստիքը

  14. #28
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Լավն ա, չէ՞...

    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
    Դալնի լույսով, բլիժնիի մեջ համատարած,
    Վզիդ շղթա, ու սև ակնոց սև աչքերիդ,
    Ճերմակ նիվա, ճերմակ նասկի քո ոտքերին...
    Դու դորտ-ջարում, իսկ ստամոքսումդ իքի-բիր,
    Բառդաչոկում պաչկով ծամոնը պարտադիր,
    Կտեղադրես cd-changer 8 դիսկանի,
    Ու կքոքես, որ սաղ քուչով ձենը լսվի...
    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած...

    Лучше Гор могут быть только Горы.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Benadad (31.03.2011)

  16. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #30
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրական նմանակումներ

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ա, չէ՞...

    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
    Դալնի լույսով, բլիժնիի մեջ համատարած,
    Վզիդ շղթա, ու սև ակնոց սև աչքերիդ,
    Ճերմակ նիվա, ճերմակ նասկի քո ոտքերին...
    Դու դորտ-ջարում, իսկ ստամոքսումդ իքի-բիր,
    Բառդաչոկում պաչկով ծամոնը պարտադիր,
    Կտեղադրես cd-changer 8 դիսկանի,
    Ու կքոքես, որ սաղ քուչով ձենը լսվի...
    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած...


    Գոռ դուք տաղանդ եք ,չէ իրոք իսկապես
    Чеширский КотЭ

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների բնութագիրը
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 68
    Վերջինը: 07.04.2013, 18:31
  2. Ակումբցիների ձեռագիրը
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 27.12.2012, 20:22
  3. Ակումբցիների մոնտաժումներ
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2010, 23:33
  4. Գրառումներ: 67
    Վերջինը: 09.01.2009, 22:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •