User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 158 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Ակումբցիների կատարած գրական նմանակումները

  1. #151
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,703
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց էլ լինի, հանճարեղ ա մտածված, օրիգինալից լավն ա նմանակումը

  2. #152
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    I
    Հեռու մոտիկ ընկերներին,
    Ակումբներին, Արմեններին,
    Անքնություն չունեցողին,
    Բոլոր նրանց ովքեր մտել Զրուցարան
    Բոլոր նրանց զրուցներին հրաշատաղանդ
    Այս մեր բերի շրջապատի միջավայրում
    Կյանքով լցված հոգիներին ողջույն, ողջու՜յն:
    II
    Առավոտ է, կիսամպամած մի առավոտ:
    Ակումբը բոց՝ արթնանում է իր իսկ երկրում:
    Աշաատողներ-սովորողներ ոգևորված՝
    Քննարկում են մի թեժ թեմա վավերագրված:
    Իսկ Սմոքին մեր, հետ է մնում այդ թեմայում
    Ու արյունն է այդ ջահելի սրտից կաթում:
    Գայիսոնը ձեռքին մոդեր՝ մեր Վոլտերան
    Կարմիր ներկով գործ է գրում բլրի վրա:
    ...............................................................
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2013), E-la Via (25.09.2013), Marcus (15.04.2017), StrangeLittleGirl (25.09.2013), Vardik! (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  4. #153
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ. Թումանյանի «Խրճիթում» բանաստեղծության նմանակումը
    ...............................................................................

    Մանուկները գոռում-գոչում,
    Լալիս էին աղեկեզ.
    -Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:
    Հիվանդ նանը տեղի տակին
    Ծանր տընքաց տըխրալի.
    -Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
    Ապին գնաց հաց բերի։
    -Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
    Դու ասացիր են տարի,
    Երբ որ ընտրեք հինգ հազարով
    Մեր համար լավ կլինի:
    Հինգ հազարը առաք, ընտրիք,
    Ավելի վատ սով է տե՛ս,
    Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ:
    -Հաց չի գտել ձեր ապին դեռ,
    Տուն չի գալիս սեւերես.
    Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
    Հիմի այնտեղ կերթամ ես...
    Ապիներ կան Բաղրամյանում,
    Որ գռփում են անձնուրաց...
    Այնքան են տարված թալանով,
    Որ թողել են ձեզ սոված...
    Կերթամ այնտեղ, նրանց կասեմ,
    Որ սոված են, իմ բալեք,
    Թե չդադարեք թալանել,
    Ձեր դռանը սով տեսնեք:
    Ասավ, սեղմեց սովալըլուկ
    Զավակներին իր լանջին,
    Ու շըրթունքի վըրա դալուկ
    Սառավ անեծքը վերջին:
    Մանուկները գոռում, գոչում,
    Լալիս էին աղեկեզ.
    -Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:
    Վերջին խմբագրող՝ aragats: 19.08.2016, 14:46:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.08.2016), Smokie (19.08.2016), Նիկեա (05.04.2017)

  6. #154
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շիրազի անմահ ստեղծագործության խղճուկ նմանակումը
    .................................................
    -Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
    -Էն, որ ունի Սաշիկ, Լֆիկ,
    Էն, որ ունի լիսկա քանց դեւ
    Յուր Սյունիքի գլխի վերեւ:
    Էն, որ ունի Մանվել, Սեյրան,
    Խեղճ էջմիածինցիք կը լան:
    Էն, որ վարչապետը՝ Տիգրան
    Երկիր քանդեց, սաղ բանկ դառան:
    Էն, որ թալանը Ռոբերտի
    Մի հրաշքով թե ետ բերվի՝
    Արտաքին պարտքը կմարվի:
    Էն, որ ունի երկրի թագ
    Քանց թագավոր Սերժիկ անհագ,
    Անհագ Սերժիկ հոգին մրմուռ,
    Գործերը մութ, դժոխքը լուռ:
    Էն, որ ունի Սերժիկն ի վար
    Թալանչիների բանակ անհամար,
    Որ սողալով բյուր միլիոններ
    Կթալանեն երկրից մեր:
    Էն, որ մեր բանկերը անգութ,
    Եվ վարկի տոկոսները մութ
    Գերեզմանըն է երկրուդ..
    Էն, որ ժողովուրդը զզված,
    Աղքատության դուռը հասած,
    Նոր զարկ կտա արտագաղթին,
    Ու կդիմե լոկ Արարչին՝
    «Ա՜խ Աստված, ախր ինչի՞
    Հատուցումը այս կյանքում չի...»

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2017), Մուշու (08.04.2017), Նիկեա (05.04.2017), Ուլուանա (04.04.2017)

  8. #155
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պ. Սեւակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության նմանակումը

    Այս դեմքերը՝ մութ դեմքերը,
    Հաստամռութ բութ դեմքերը...
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
    Ժողովրդին ո՜նց են քամել այս դեմքերը՝
    Ի՜նչ մեծ կրքով,
    Ախորժակո՜վ:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
    Ազգի հույսն ու լույսն են մարել այս դեմքերը,
    Առաջնեկն է երբ որ ծնվել,
    Նրանց հարամ կաթով սնվել:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
    Ազգի հոգսն են բազմապատկել այս դեմքերը
    Լկտիությա՜մբ,
    Ստորությա՜մբ,
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
    Ղեկավարի հետույք լիզել այս դեմքերը,
    Որ չցամաքի աղբյուրը,
    Միշտ լափը գա իրենց տունը:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
    Մինչ մեծ փողատեր են դառել այս դեմքերը,
    Այս դեմքերը՝ ճարպակալած,
    Արտերկրում դզած, փչած...
    Կյանքեր խեղող, բիզնես խլող այս դեմքերը...
    Ինչքա՜ն, ինչքա՜ն տուն են քանդել այս դեմքերը՝
    Բիրտ դեմքերը,
    Լիրբ դեմքերը:
    …ԵՎ թող դժոխք գնան նրանք մեծ ու փոքրով
    Մեր երկրում ծնված, սնված,
    Երկրի քաղցկեղը դառած,
    Սակայն երբեք չկշտացած,
    Բյուջե կռծող, փոշիացնող,
    Անվերջ լափող, անվերջ գռփող
    Այս դեմքերը՝
    Թող մշակված եւ խնամված,
    Բայց մեզ համար ատելի այս
    ֆա՜րս դեմքերը...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.05.2017), Tiger29 (17.05.2017), Մուշու (26.05.2017)

  10. #156
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սարմեն: Կտակը (Նմանակում)

    Կատարվում էր ժողովրդի երազանքը բաղձալի,
    Մահճի շուրջը բազմել էին թալանչիներն անվանի,
    Լռությունը այնքան խորն էր տիրակալում դահլիճում,
    Որ լսվում էր թե սատանան ոնց է ուրախ քրքջում:
    Ժողովուրդը սպասում էր ուրախալի այդ լուրին,
    Եվ նա աչքերն անխոս փակեց ու հանձնվեց դժոխքին:
    Երբ տուն դարձան գերեզմանից, տականքները բարձի տակ,
    Գտան մի թուղթ՝ վըրան այսպես ձեռագրված մի կտակ,
    ՙՙԹալան սիրեք կյանքի բոլոր վայելքներից ավելի.
    Այն է համար մեկ պատճառը ժողովրդի ցավերի.
    Միշտ թալանեք, առանց թալան՝ հայ ազգը չի կործանվի՚՚:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (19.09.2017)

  12. #157
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Թումանյան. ՙՙԾաղիկներ՚՚ բանաստեղծության նմանակում (առաջին երկու տողերը իմը չի)
    .......................................................................................................................
    – Ո՞ւր գնացին դաշնակները...
    – Սուս, «քնած» են սերժի տակ,
    Մանդատներն ու պորտֆելները
    Կրծքին սեխմած չարորակ:
    Տերը պետք է նշանակվի
    Պաշտոնում վարչապետի,
    Ժողովրդին հաշվի չառած,
    Կերի տաշտը որ բացի:
    «Ընտրե՛ք, – կասի, – ի՛մ ստրուկներ»,-
    Ու երբ նրանք իմանան,
    Լուռ կսեղմեն կոճակները,
    Որ ձայնը տիրոջը տան:
    Վերջին խմբագրող՝ aragats: 17.04.2018, 12:27:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (20.04.2018)

  14. #158
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ոգեշնչված նմանակում․․․

    Կես-ակտիվիստ, կես-բարետես,
    Կիսակրթված, կիսասրիկա,
    Կիսալրտես, բայց հույս դեռ կա,
    Որ լըրիվ կլնի նա վերջապես։

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.09.2019), Smokie (01.10.2019), StrangeLittleGirl (15.09.2019), Varzor (15.09.2019)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների բնութագիրը
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 68
    Վերջինը: 07.04.2013, 18:31
  2. Ակումբցիների ձեռագիրը
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 27.12.2012, 20:22
  3. Ակումբցիների մոնտաժումներ
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2010, 23:33
  4. Գրառումներ: 67
    Վերջինը: 09.01.2009, 22:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •