User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հիսուս Քրիստոս սուպերսթար

  1. #1
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Ինչպես տեսա՝ թեժ քննարկումներ են գնում կրոնի թեմայի շուրջ, և ակամա հիշեցի Էնդրյու Լլոյդ Վեբբերի «Հիսուս Քրիստոս սուպերսթար» հիանալի ռոք-օպերան։ Գուցե՞ ինչ-որ մեկը տեսել է այդ գործը, և իմ հետ կհամաձայնի, որ շատ հետաքրքիր լուծում է տրված Աստվածաշնչյան այն հատվածին, որը վերաբերվում է Հուդդայի դավաճանությանը։ Եվ նկատելով, որ ֆորումում կան Աստվածաշնչին վերաբերվող թեմաների մեծն ջատագովներ, որոշեցի հարցս ձևակերպել հետևյալ կերպ. արդյոք մեղսագործություն չէ՞ Վեբբերի այսպիսի մոտեցումը։

  2. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,748
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Հիսուս Քրիստոս սուպերսթար
    չեմ տեսել, չեմ լսել, բայց անունը առհամարհական ու անհարգալիցա հնչում

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    եթե չեմ սխալվում Վեբբերը այդ օպերան գրել է 19 տարեկան հասակում: Հրաշալի գործ է, հրաշալի կատարումներով լի: Ով չի լսել, խորհուրդ կտամ լսել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ տեսել, չեմ լսել, բայց անունը առհամարհական ու անհարգալիցա հնչում
    Դե հա, եթե սուպերսթար ասելով հասկանում ենք Շանթի հաղորդումը կամ էլ Բրիթնի Սփիրսին, կարող է և անհարգալից հնչի (չնայած դա էլ է խիստ սուբյեկտիվ) կոնկրետ ինձ համար ոչ մի անհարգալից բան չկա:
    Ինչ վերաբերվում է նշված գործին՝ ապա իմ կարծիքով այն իրոք հանճարեղ է գրված:
    Եթե չեք լսել, անպայման լսեք գոնե մեկ անգամ, ախր դա համաշխարհային արժեք է
    Վերջին խմբագրող՝ impression: 07.06.2008, 23:18:

  5. #5
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Թեման շատ լավնա, ուղղակի բաժիննա սխալ ընտրված
    Իսկ ֆիլմը դիտել եք

  6. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Աթեիստ լինելով հանդերձ Աստվածաշնչի միակ մեկնաբանությունն է, որը ինձ իրոք դուր է գալիս

    Արամ ջան, անհարգալից ու արհամարհական ոչ մի բան չկա, անպայման լսի, կամ էլ գոնե ֆիլմը նայի, անպայման դուր կգա:

    Ամենասիրածս երգը Gethsemane-ն է (I only want to say.......)
    I may be paranoid but no android!

  7. #7
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Ճիշտն ասած ես ռոքից ահավոր հեռու մարդ եմ:
    Բայց Jesus Christ Superstar-ը դեռ փոքրուց սիրել եմ: Իմ կարծիքով էս ռոք-օպերան Գլուխգործոց է:

    Նախ ճիշտ են արել, որ Հիսուսի մասին "հերթական ձանձրալի ֆիլմ" չեն նկարել, այլ փորձել են ամեն-ինչը ներկայացնել մեր ժամանակների նման(խոսքս ավտոմատների ու նման բաների մասին է):
    Հետո երաժշտությունն ու խոսքերը` իրենց իմաստով, գրեթե ամեն մի սցենայի համար հոյակապ բռնեցրել են:

    Դուրս շատ են գալիս`
    Everything's Alright - Կույս Մարիամի կատարմամբ
    Heaven On Their Minds - Հիսուսի կատարմամբ
    The Temple - Եկեղեցին քանդելու մասը
    Trial Before Pilate - մտրակելու մասը


    Եթե ինչ-որ մեկը ուզում է լսի, ապա կարող եք www.mp3.am -ից հանգիստ քաշել: Ուղղակի պիտի էնտեղ ռեգ. լինեք:
    Եթե ռեգ եղել եք հեսա լինկը` Jesus Christ Superstar : Քաշեք լսեք, չեք փոշմանի
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,338
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե՞ ինչ-որ մեկը տեսել է այդ գործը, և իմ հետ կհամաձայնի, որ շատ հետաքրքիր լուծում է տրված Աստվածաշնչյան այն հատվածին, որը վերաբերվում է Հուդդայի դավաճանությանը։ Եվ նկատելով, որ ֆորումում կան Աստվածաշնչին վերաբերվող թեմաների մեծն ջատագովներ, որոշեցի հարցս ձևակերպել հետևյալ կերպ. արդյոք մեղսագործություն չէ՞ Վեբբերի այսպիսի մոտեցումը։
    Ճիշտն ասած, «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք–օպերան դիտել ու լսել եմ առանց տեքստերին հատուկ ուշադրություն դարձնելու ու սյուժեն ընկալել եմ մոտավորապես ու Աստվածաշնչում նկարագրվածից առանձնապես շեղում չեմ նկատել։ Չնայած գուցե ուղղակի Աստվածաշնչյան տարբերակը կարգին չգիտեմ։
    Որ խնդրեմ մի քիչ ավելի մանրամասն կներկայացնե՞ք էդ հատվածը ու հատկապես ինչու՞ կարող է այն մեղսագործություն համարվել։

    Ինչ վերաբերվում է ընդհանրապես ստեղծագործության երաժշտական մասին, իհարկե, հետաքրքիր, ուժեղ ստեղծագործություն է, սիրում եմ… բայց ոճը մի տեսակ հնոտ է։ Այսինքն՝ ժամանակի հետ հնացել է։ Դա կարծում եմ թերություն է երաժշտական ստեղծագործության համար։ Օրինակ՝ եթե համեմատենք մոտավորապես նույն ժամանակաշրջանում ստեղծված Փինք Ֆլոյդի «Պատը»(The Wall) ռոք–օպերայի հետ, «Պատը» էսօր էլ շատ թարմ է հնչում։ Ասենք եթե անծանոթ մարդու տաս լսի, հավանաբար չի կարողանա գնահատել. 20–րդ, թե՞ 21–րդ դարի գործ է։ Այսինքն՝ հնությունը չի զգացվում։ Մինչդեռ «Հիսուս Քրիստոս Գերաստղը» լսելիս զգացվում է, որ մոտավորապես 70–ականներ գործ է։ Համաձայն չե՞ք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ եթե համեմատենք մոտավորապես նույն ժամանակաշրջանում ստեղծված Փինք Ֆլոյդի «Պատը»(The Wall) ռոք–օպերայի հետ, «Պատը» էսօր էլ շատ թարմ է հնչում։ Ասենք եթե անծանոթ մարդու տաս լսի, հավանաբար չի կարողանա գնահատել. 20–րդ, թե՞ 21–րդ դարի գործ է։ Այսինքն՝ հնությունը չի զգացվում։ Մինչդեռ «Հիսուս Քրիստոս Գերաստղը» լսելիս զգացվում է, որ մոտավորապես 70–ականներ գործ է։ Համաձայն չե՞ք։
    Ճիշտ ես ասում, երաժշտությունը մի փոքր հին է, բայց ամեն դեպքում հաճույքով լսվում է:
    Իսկ օպերայի հետ միասին վերցրած լավ ել ուտվումա...
    Իսկ The Wall-ի հետ համեմատելը մի քիչ "հարմար" չի երևի: Pink Floyd-ի բազում երգեր էլ հենց նույն The Wall ալբոմից հիմա համարում եմ հնացած, իսկ հենց ինքը (The Wall) կատարումը կա ու կմնա ռոք-հիթերից մեկը: Իմ կարծիքով...
    Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 08.06.2008, 01:44:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,338
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Ի դեպ, լսել–տեսե՞լ եք արդյոք «Jesus Christ Superstar»–ի նոր տարբերակը։ Ի՞նչ կարծիքի եք։
    Երաժշտությունը նույն է, բառերն էլ ոնց–որ նույնն են, իսկ բեմականացումը լրիվ ուրիշ է. խիստ ժամանակակից ձևավորում է. ջինսեր, սպորտային հագուստ, գրաֆիթի և այլն։ Երգիչ–դերասաններն էլ ուրիշ են։ Իմ խիստ համեստ կարծիքով, բացի Հիսուսի դերակատարից, մյուսները նոր տարբերակում ավելի հուզիչ ու տպավորիչ են կատարում։ Իսկ Հիսուսի դերակատարը նոր տարբերակում ինձ համար սարսափելի անդուր տիպ էր ու իմ կարծիքով դերը վատ էր խաղում։ Ամբողջ գործը փչացնում էր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Արշակ, լսել էի, որ նման բան կա, բայց դեռ չեմ կարողացել ճարեմ, որ նայեմ:
    Եթե գիտես, որտեղից կարող եմ առնել, կամ վարձույթով, կամ էլ .am զոնայից քաշեմ, ասա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,338
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, երաժշտությունը մի փոքր հին է, բայց ամեն դեպքում հաճույքով լսվում է:
    Իսկ օպերայի հետ միասին վերցրած լավ ել ուտվումա...
    Իսկ The Wall-ի հետ համեմատելը մի քիչ "հարմար" չի երևի: Pink Floyd-ի բազում երգեր էլ հենց նույն The Wall ալբոմից հիմա համարում եմ հնացած, իսկ հենց ինքը (The Wall) կատարումը կա ու կմնա ռոք-հիթերից մեկը: Իմ կարծիքով...
    Եսիմ, երևի էս ամենը շատ սուբյեկտիվ է. ես որ The Wall–ում հնություն չեմ զգում։ Իհարկե, Wall–ի շատ երգեր որպես առանձին ստեղծագործություն չեն լսվի ու հենց ստեղծման օրից էլ հավանաբար չէին լսվի, ուղղակի դրանք լավն են իրենց տեղում՝ որպես ամբողջական ստեղծագործութան մասնիկներ։ Ընդհանրապես The Wall–ն իմ կարծիքով հրաշալի է որպես ամբողջական ստեղծագործություն։ Լավ ինչևէ, ոնց որ շեղվում ենք թեմայից։

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, լսել էի, որ նման բան կա, բայց դեռ չեմ կարողացել ճարեմ, որ նայեմ:
    Եթե գիտես, որտեղից կարող եմ առնել, կամ վարձույթով, կամ էլ .am զոնայից քաշեմ, ասա:
    Չէ, չեմ իմանում։ Ճիշտն ասած էդ նոր տարբերակն ինձ մի 5 տարի առաջ դասընկերուհիս էր տվել, լսել–վերադարձրել էի ու նույնիսկ չեմ էլ հիշում ովքե՞ր են ստեղծել ու երբ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է ընդհանրապես ստեղծագործության երաժշտական մասին, իհարկե, հետաքրքիր, ուժեղ ստեղծագործություն է, սիրում եմ… բայց ոճը մի տեսակ հնոտ է։ Այսինքն՝ ժամանակի հետ հնացել է։ Դա կարծում եմ թերություն է երաժշտական ստեղծագործության համար։ Օրինակ՝ եթե համեմատենք մոտավորապես նույն ժամանակաշրջանում ստեղծված Փինք Ֆլոյդի «Պատը»(The Wall) ռոք–օպերայի հետ, «Պատը» էսօր էլ շատ թարմ է հնչում։ Ասենք եթե անծանոթ մարդու տաս լսի, հավանաբար չի կարողանա գնահատել. 20–րդ, թե՞ 21–րդ դարի գործ է։ Այսինքն՝ հնությունը չի զգացվում։ Մինչդեռ «Հիսուս Քրիստոս Գերաստղը» լսելիս զգացվում է, որ մոտավորապես 70–ականներ գործ է։ Համաձայն չե՞ք։
    Ոչ: Համաձայն չեմ:
    Չեմ ուզում "պատ"-ի համար ոչ մի վատ բան ասեմ: Բայց Վեբեռը դա կլասիակ է:
    Իմիջիայլոց, նրա "Կատուները" որպես մյուզիքլ անգերազանցելի են արվեստի տեսանկյունից:
    Չեմ ուզում երկար խոսամ, սակայն ուզում եմ նշեմ այս օպերան սա Յան Գիլանի լավագույն աստղային ժամերից մեկն էր:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, լսել–տեսե՞լ եք արդյոք «Jesus Christ Superstar»–ի նոր տարբերակը։ Ի՞նչ կարծիքի եք։
    Երաժշտությունը նույն է, բառերն էլ ոնց–որ նույնն են, իսկ բեմականացումը լրիվ ուրիշ է. խիստ ժամանակակից ձևավորում է. ջինսեր, սպորտային հագուստ, գրաֆիթի և այլն։ Երգիչ–դերասաններն էլ ուրիշ են։ Իմ խիստ համեստ կարծիքով, բացի Հիսուսի դերակատարից, մյուսները նոր տարբերակում ավելի հուզիչ ու տպավորիչ են կատարում։ Իսկ Հիսուսի դերակատարը նոր տարբերակում ինձ համար սարսափելի անդուր տիպ էր ու իմ կարծիքով դերը վատ էր խաղում։ Ամբողջ գործը փչացնում էր։
    Հա: Շատ հաջող բեմադրություն է: Կասեի հանճարեղ: Հուդայի դերակատարը լավագույնն է ըստ իս:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 08.06.2008, 02:24: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ուդայի դերակատարը լավագույնն է ըստ իս:
    Ահա.. շատ լավա իրա դերը տանում.

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չեմ իմանում։ Ճիշտն ասած էդ նոր տարբերակն ինձ մի 5 տարի առաջ դասընկերուհիս էր տվել, լսել–վերադարձրել էի ու նույնիսկ չեմ էլ հիշում ովքե՞ր են ստեղծել ու երբ։
    Մի խումբ չի, ԱՄՆ-ում հիմա մի քանի խմբեր կան, որ պարբերաբար "Հիսուս Քրիստոս Սուպերսթար"-ը բեմականացնում են:
    Ճիշտ հասկացա, որ քո տեսածը ոչ եթ բեմական խաղն էր նկարած, այլ առանձին, ծավալուն նկարահանումներ էին, հա?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,338
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիսուս Քրիստոս սուպերսթար

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա.. շատ լավա իրա դերը տանում.



    Մի խումբ չի, ԱՄՆ-ում հիմա մի քանի խմբեր կան, որ պարբերաբար "Հիսուս Քրիստոս Սուպերսթար"-ը բեմականացնում են:
    Ճիշտ հասկացա, որ քո տեսածը ոչ եթ բեմական խաղն էր նկարած, այլ առանձին, ծավալուն նկարահանումներ էին, հա?
    Ե՛վ օրիգինալ հին տարբերակը, և՛ նորը տեսել եմ ոչ թե օպերային դահլիճում բեմականացում–համերգի, այլ երաժշտական ֆիլմի ձևով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. «Հայ Սուպերսթար 4»
    Հեղինակ՝ mat94, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 1457
    Վերջինը: 21.06.2010, 23:23
  4. Քրիստոս հարյավ ի մեռելոց :)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.03.2008, 18:10
  5. Հիսուս
    Հեղինակ՝ Adam, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.01.2008, 23:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •