Մեջբերում REn005-ի խոսքերից Նայել գրառումը
այսինքն խորհուրդ չի տրվում վերացնել ֆայլը?կամ փոփոխել?
չէ, եթե ինչ-որ "կատաստրոֆիկ" անհրաժեշտություն չկա, պետք չէ: Ինչպես բացատրեց Աթեիստը, դա օգտագործվում է Windows-ի կողմից որպես վիրտուալ RAM, քանի որ հիմնականում ծրագրերը ավելի շատ օպերատիվ հիշողության կարիք են զգում, քան համակարգչում RAMի ծավալն է: Այնպես որ pagefile-ը ընդհանուր առմամբ անհրաժեշտ է կոմպի նորմալ աշխատանքի համար:

Pagefile-ի ծավալը ֆիքսվում է յուրաքանչյուր drive-ի համար և HDD-ից այդ չափով տարածք տրամադրվում է նրան: Այդ տարածքի չափը կառավարվում է System Properties-ից (ինչպես նշեց Wista-ն #3 գրառման մեջ), իսկ թե այդ "տարածքի" ո՞ր մասն է օգտագործվում տվյալ պահին, կարելի է տեսնել Task Manager-ում` CPU Usage-ի գրաֆիկի ներքևում: