Այդուհանդերձ.. Վիշապները կծել չեն կարողանում...

Բարեկամս, ՍՍ քաղաքականությանը չեմ հետևում այնքանով, որքանով այն ինձ չի առնչվում, ասենք չի հետաքրքրում, թե օրինակ, որ կուսակցություններով կոալիցիա են ստեղծել այդ լավ է, թե վատ է??? (Չեմ բացառում, ինձ առնչվող և հետաքրքրող ոլորտներն անուղղակի կապի մեջ են գտնվում այդ ամենի հետ, ասենք, օրինակ, մի շարք քաղաքներում, որ իշխանության եկան դաշնակները դա միանշանակ կազդի շատերի գործունեության վրա...

) Չի հետաքրքրում նաև, թե ասենք ինչպես է պայքարում Սերժը այսպես կոչված օպոզիցիայի դեմ: Ինչու՞, դե որովհետև ասենք առավել շատ հետաքրքիր է, թե, օրինակ, Ռուսաստանը ինչ քաղաքկանություն է վարում, կամ ասենք ինչպես է հակազդում ԱՄՆ-ն Ռուսաստանի քաղաքականությանը, իսկ Սերժը ինչ քաղաքականություն է վարում այդ գիգանտների ազդեցությունը հայոց աշխարհի վրա նվազեցնելու համար??? Այ այդ հարցը շատ հետաքրքիր է: Բայց ես գլուխ չեմ բերում, դա բարդ ու անհասանելի է իմ համար, շատ դժվար, բարդ տոկոսների բանաձևից էլ դժվար….. դրա համար ՍՍ վարած քաղաքակնությանը չեմ հետևում, հետևում եմ ինչպես է նա խաղում….
Չկարևորելով վերընշյալից և ոչ մի բան` անցնեմ նվաստիս

երկրորդ կարևոր հարցին` դրական հարկային բարեփոխումներին`

1. պարտադիր արտաքին աուդիտի իրականացումը 500 մլն դրամից ավելի տարեկան շրջանառության դեպքում, հարկայինը աութսայդեր, բայց այստեղ թերի է այն իմաստով, որ կարող ես աուդիտորին գնել... դրական է, բայց թերի... օրենքով կարող են բացը վերացնել
2. փոքր բիզնեսից, նոր օրենքով, հարկային տեսուչները ձեռքները լվանում են` հաշվետվությունդ իմեյլ արա..., մյուս կողմից եթե ճիշտ եմ կարդացել, օրենքով սահմանվում են ռիսկի ոլորտների այցելությունների ժամանակացույցը, իսկ փոքր բիզնեսը ռիսկային(այս տեսանկյունից) ոլորտ չի...
3. 58 մլն դրամի և ավելի շրջանառության դեպքում ԱԱՀ ես վճարում...մինչ այդ վճարում էին բոլորը, 20 % մինչև 58 մլն շրջանառություն ունեցողները խնայում են…
4. և իհարկե պարզեցված հաշվապահությունը մինչև 100 մլն դրամ շրջանառության դեպքում` կորչեն հաշվապահները
Պետք է թեման շեղենք???
P.S. Կարծում եմ, եթե դրական չեն այս ամենը, ապա հող ստեղծում են փոքր բիզնեսի հետագա զարգացման համար "այլ հավասար պայմաններում"

Էջանիշներ