Տարօրինակ ա, այսօր նույն հարցի շուրջ մտածել եմ: Իհարկե հասարակ ու պարզ արարքից հետո, բայց այս հարցի շուրջ էլի եմ մտածել: Այսօր առավոտյան գործի գնալուց երթուղային նստելու մտադրությամբ որոշեցի մի կանգառ քայլել, քայլելուց ուղիղ դեմս կանգ առավ մի երթուղային, ուր բարձրացավ երկու ծանր պայուսակով մի կին: Կնոջը բավականին դժվար կլիներ դուռը փակել, իսկ այլ մարդ չկար, արագ մոտեցա և փակեցի դուռը: Մանրո՞ւք է, համաձայն եմ, բայց ես ինձ էնքան լավ զգացի: Որ չանեի, հետո երկար մտածելու էի թե ինչի չարեցի, հո կարո՞ղ էի: Ու միշտ սենց եմ: Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկին, ծանոթ կամ անծանոթ, կարող եմ օգնել պարտադիր պիտի օգնեմ, հակառակ դեպքում ինքս ինձ տանջվում եմ, թե ինչի՞ չօգնեցի:
Ի դեպ, հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ ես ինքս էլ կարող եմ հայտնվել նմանատիպ իրավիճակներում և հույս ունեմ, որ ինձ էլ կօգնեն:Սենց թե նենց, լավություն սիրում եմ անել
![]()
Էջանիշներ