User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

    Իսկական ընկերները

    Նորից քայլում էի փողոցով...: Երեկո էր...: Արևը լողում էր հորիզոնի ալիքավոր մազերի վրա...: Խորասուզված մտքերիս մեջ, չնկատեցի կողքովս անցնող տղային` <<ընկերոջս>>, բայց հենց հասկացա այդ ամենը, <<ընկերս>> հասցրել էր իր <<թարախ>> հայածքը մցնել իմ մեջքը....: Այո՛, այո՛, միշտ է այդպես, «ընկերներս» միշտ էլ հարգում ու հասկանում են ինձ…: Ու ես իրանց շատ եմ սիրում: Ինչևիցէ շարունակում եմ քայլել...: Ըհը,՛ նորից իմ տարիքի տղաները քայլում են աղջկա հետ, ով գիտի, ընկերուհին է՞, քույրն է՞, բայց աղջկա հետ է... իսկ ես մենակ եմ...: Ճիշտ է, կարելի էր «ընկերոջս» կամ «ընկերուհւս(ընգերուհի չէ)» հետ դուրս գալ, բայց հոգնել եմ «Վերվարածների» սցենարը կրկնելուց…: Շատ լավ է, գոհ եմ կյանք ջան քեզնից: Շատ գոհեմ, ապրե'ս, ավելի լավ է մենակ «քարշ գալ» փողոցներով, քան թե «ընկերներիս»…:

    Հ.Գ.
    Վերջին խմբագրող՝ Արամ: 05.06.2008, 20:06:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tianshi (23.11.2010)

  3. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

    Արամ, լավն էր
    վերվարածների պահը սպանեց
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

    Պատից կախված նկարը
    Ինչ փափուկ է բազմոցը...: Նայում եմ ճերմակ-ճերմակ պատին: Գեղեցիկ է, ճիշտ է հոգնեցուցիչ, բայց սպիտակ, այնպես ուրախ, բարի: Հետաքրքիր էր «պատը», չգիտես ինչու, որոշեցի նկարներս նայել...: Նկարներումս գտա՝ ....ես էի ու իմ հանգուցյալ պապիկը: Ճիշտ է, երբ պապիկս մահացավ ես 3 տարեկան էի, բայց պարզ հիշում եմ նրա դեմքը: Այդ նկարը նկարվելուց 1 ամիս հետո պապիկս մահացավ...: Նկարվելու ժամանակ պապիկս գիտեր որ մահացու հիվանդ է, բայց ինչու՞ էր նա ժպտում…: Ինչ անհոգ էի ես այդ նկարում...պապիկս նույնպես, բայց ինչու՞, ինչու՞ էր անհոգ, ինչու՞ էր այդպես ուրախ:
    Մեր փոքր բալկոնը՝ արհեստանոցի նման բան է, որոշեցի շրջանակ պատրաստեմ…: Ահա, ոնց որ թե լավ ստացվեց, կախեցի այն պատից: Այո՛, այո՛ այն սպիտակ պատից:
    Ինչ գեղեցիկ է....սպիտակ պատը....և իմ պապիկը; Ահա հասկացա թե ինչու էր ժպտում...; Նա սիրում էր կյանքը...և ոզում էր վայելեր իր կյանքի վերջին օրերը:
    Ահա թե ինչ կարող է ասել սովորական պատի սպիտակ գույնը:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (01.09.2010), Freeman (25.03.2011), Mark Pauler (02.09.2010), Nare-M (05.09.2010), snow (29.11.2009), Sona_Yar (25.11.2009), Tianshi (23.11.2010)

  6. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

    Արամչուկ ջան քեզ պաչիկ եմ ուղարկում
    Շատ լուրջ հարցեր ես քննարկել։ Հուսով եմ պապիդ օրինակը մեզ բոլորիս կսովորեցնի սիրել կյանքը

    Հ.Գ. Քեզ լրիվ ուրիշ անկյան տակ տեսա

  7. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

    Արամ ջան, լավ ես գրել
    Ուրիշ թեմաներում ունե՞ս ստեղծագործություններ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները

    Ապրես Արամ ջան,հետաքրքիր էին

  9. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փակված միջանցքը

    Այնքան ծանր է միջանցքից դուրս գալը: Երբ նյարդային համակարգդ էլ չի ենթարկվում քեզ: Մաշկիդ բջիջները կպնում են նրան ու վերջ: Վերջ` ծանր է: Ծանր է` չեմ ուզում դուրս գալ միջանցքից, ուզում եմ ևս մեկ անգամ համբուրեմ նրան: Գրկել եմ…: Միթե վերջին անգամ եմ տեսնում, այս շուրթերը: Ձեռքս բաց չի թողում…: Ինչպես գնամ, երբ ուզում եմ զգամ նրա ձեռքի ջերմությունը, ինչպես: Եթե չլսվեր վերելակի ձայնը, ես դեռ երկար կմնայի այնտեղ: Հավաքեցի ամբողջ համարձակությունս, թե վաղկոտությունս, և դուրս եկա: Չէ, ախր դիմացս բան չկա, ինչու չեմ կարողանում դուրս գալ այդ անիծյալ դռնից: Վերջին անգամ ասեցի հաջող ու գնացի: Աստված ինչու ես ինձ այսպիսին ստեղծել: Քո կողմից անիզված մարդը, քայլեց տուն, վերելակի ձայնը, դռան չխկոցը, սառը ջուրը և հոգիս մահացավ:

    Հ.Գ. չգիտեմ, եթե այս գրառումը որպես ստեղծաագործություն արժանի չէ լինել ասյտեղ, խնդրում եմ մոդերատորներին տեղափոխել անկապ օրագիր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.03.2011), Tianshi (23.11.2010)

  11. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքան ծանր է միջանցքից դուրս գալը: Երբ նյարդային համակարգդ էլ չի ենթարկվում քեզ: Մաշկիդ բջիջները կպնում են նրան ու վերջ: Վերջ` ծանր է: Ծանր է` չեմ ուզում դուրս գալ միջանցքից, ուզում եմ ևս մեկ անգամ համբուրեմ նրան: Գրկել եմ…: Միթե վերջին անգամ եմ տեսնում, այս շուրթերը: Ձեռքս բաց չի թողում…: Ինչպես գնամ, երբ ուզում եմ զգամ նրա ձեռքի ջերմությունը, ինչպես: Եթե չլսվեր վերելակի ձայնը, ես դեռ երկար կմնայի այնտեղ: Հավաքեցի ամբողջ համարձակությունս, թե վաղկոտությունս, և դուրս եկա: Չէ, ախր դիմացս բան չկա, ինչու չեմ կարողանում դուրս գալ այդ անիծյալ դռնից: Վերջին անգամ ասեցի հաջող ու գնացի: Աստված ինչու ես ինձ այսպիսին ստեղծել: Քո կողմից անիզված մարդը, քայլեց տուն, վերելակի ձայնը, դռան չխկոցը, սառը ջուրը և հոգիս մահացավ:
    Ինձ դուր է գալիս. ազնվություն և մաքրություն կա մեջը, ինչը որ իրոք մեզ շատ է պետք:
    Բայց, Արամ ջան, ինձ դուր է գալիս նաև, երբ դու "տուֆտում" ես: Լեզուն չէ` հումորը: ՈՒրախ կլինեի, եթե կարողանաիր "տուֆտել" այս վերջին գործիդ լեզվով ու հին հումորով: Եթե ծանոթ չես Դանիիլ Խարմսին, խորհուրդ կտայի կարդալ. աշխարհի մեծագույն "տուֆտողն" է:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.03.2011), Արամ (01.09.2010), Շինարար (01.09.2010)

  13. #9
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր կուրսի խխունջը
    Նորից սեպտեմբեր, նորից պետք է նոր կուրսեցիների հետ մերվել, որը իմ մոտ վատ է ստացվում: Ինչու նորից, կպատմամ դրա մասին հետո: Մտա լսարան, ոչ մի արտառոց բան չկար, միանման մարդիկ, ամեն մեկը իր դժգոհ դիմակը "քաշել" է դեմքին և նստել` տիպա մենք լուրջ տղերք ենք: Գնացի նստեցի միակ ազատ նստարանին, քանի որ ինչպես սեպտեմբերի 1-ը, այնպես էլ բոլոր օրերը ` ուշանում եմ: Զգացի որ ինչ որ մեկը ինձ է նայում, գլուխս արագ շրջեցի նրա կողմ` տեղից վեր թռավ: Ուշադիր զննեցի նրան, տիպիկ գյուղացի քյառթ: Մազերը ժելեյով հետ սանրաց, գլխի վերևում ինչ որ խուճուճիկներ արած, դժգոհ դեմքով արարած: Ծանոթացեք ` մեր կուրսի խխունջը: Խխունջը տգեղ ևս մի անգամ տգեղ, տհաճ մարդ է : Բայց իր ինքնագնահատման սանդղակը, երևի սխալ է աշխատում, քանի որ հենց առաջին րոպեից սկսեց աղջիկ կպցնել: Կողքը աղջիկ էր նստած: Հենց դասախոսը ինչ որ բան է ասում միանգամից կրկնում է այդ աղջկա համար, ինչ որ խոսալու թեմաներ է ման գալիս: Բա նրա այդ տականք ժպիտը...: Սեպտեմբերի 2-ը, նորից իր դեֆորմացված հետույքը տեղադրել էր, ինչ որ աղջկա կողքը: Անընդհատ աղջիկը բրդում էր խխունջին, քանի որ խխունջը շատ էր մոտիկանում նրան, գագաթնակետն էլ եղավ այն ժամանակ, երբ խխունջը համբուրեց նրա ականջը: Այ սրա նման կղանքներից է, որ պետք է գնաս քրոջդ/ընկերուհուդ կուրսեցիներին/դասարանցիներին զգուշացնելու, սրա նման թափոններն են կեղտոտում մեր երկիր մոլորակը:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.09.2010), Freeman (25.03.2011), VisTolog (05.09.2010), Արևածագ (05.09.2010), Նաիրուհի (10.12.2013)

  15. #10
    սպասման հիվանդ Tianshi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ......Ես գիտեեեեեեեմմ Նա ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ (շատ)

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (09.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Իմ ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Karen1998, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.10.2015, 18:03
  2. Պոեզիա. իմ ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Անի Ներկարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 07.08.2011, 11:48
  3. *e}|{uka*-ի ստեղծագործությունները
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 15.05.2010, 00:27
  4. Իմ ստեղծագործությունները
    Հեղինակ՝ unknown, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 76
    Վերջինը: 18.06.2009, 22:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •