Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող ձեր մոտ նենց տպավորություն չի՞ առաջանում, որ դուք ծնվել եք սխալ տեղում ու/կամ սխալ ժամանակին: Օրինակ իմ մոտ գրեթե անընդհատ տենց տպավորությունա: Ժամանակը էդքան ուժեղ չէ, որքան սխալ տեղը:
Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ծնվածս օրից այդ զգացողությամբ եմ տառապել։ Միայն վերջին տարիներին եմ որոշ չափով ընտելացել... բայց իմ դեպքում հարցն այնքան երկիրը կամ քաղաքը չէ, այլ ընդհանրապես այս աշխարհը... Ես դեռ վաղ մանկությունից ինձ այս աշխարհում միշտ խորթ ու օտար եմ զգացել... Ինձ միշտ թվացել է, որ ես լրիվ ուրիշ եմ... ուրիշ ցանկություններ ու զգացողություններ ունեմ, ի տարբերություն ինձ շրջապատող այլ մարդկանց։
Ոնց եմ հասկանում…
ինձ միշտ թվացել ա, որ Երկիր մոլորակը ինձ համար չի…
միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ ուրիշի կյանքն եմ ապրում… սա իմը չի…
ու որ այն մյուս կյանքում, որն Իմն է, շատ ավելի լավ էր, շատ ավելի երջանիկ էի, ու զգում եմ, որ հոգիս կարոտում է իրեն, ձգտում…

երևի ճիշտ էր մեկը, որ ինձ անվանեց «լուսնից իջած աղջիկ»…