Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ իմանալով ամենալավը Ամերիկյան համալսարանի անգլերեն լեզվի դասընթացներն են: Կա յոթ տարբեր մակարդակներ, սկզբում տեստ ես հանձնում ու որոշում են, թե որ մակարդակն է քեզ ամենահարմարը, դա ավարտելուց հետո կարող ես անցնել մյուս մակարդակին:

Մի քիչ թանկ է, բայց որակյալ
Ոչ միշտ: Կախված ա, թե ով ա դասավանդում: Որոշ դասախոսներ խալտուրա են անում, անուններ տալ չեմ ուզում: Ընկերուհիներիցս մեկը պարապել էր, ինքն էր պատմում:

Իսկ ընդհանրապես, եթե հնարավորություն չունես լեզուն կրողի հետ շփվելու, ավելի լավ է՝ ինքնուրույն սովորել: Ես հիմա մի ամերիկուհու մոտ եմ գնում դասերի, չնայած դա անգլերենի դասընթաց չէ, այլ պրեզենտացիաներ սարքելու, բայց ահագին բան եմ սովորում, որովհետև դասախոսն ամերիկուհի է ու լիքը նրբություններ է սովորեցնում: