Հարցը՝
Ինչո՞ւ երբ փորձում ես գրավել աղջկա հայացքը քեզ պարտադիր ծակում է հայացքով միշտ կողքին գտնվող ընկերուհին, որը, սովորաբար (կարդա՝ միշտ), այնքան գրավիչ չէ, ինչպես ընկերուհին (եթե տեսել եք "Борат" ֆիլմը, կհիշեք՝ "костюм черный, не очень"):
Ասենք՝
հեշտությամբ կարող եմ հասկանալ, թե ինչու է ընկերուհիների գրավիչ լինելու մեջ միշտ կոնտրաստ լինում, չնայած, ում համար գրավիչ է, ում համար չէ, ամեն մեկի խնդիրն է: Բայց ինչո՞ւ է միշտ ընկերուհին ինձ նայում, չեմ հասկանում (դե գոնե ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը):
Լավ կլիներ՝
Լավ կլիներ այս թեմայում տղաները կիսվեին փորձով աղջիկները՝ գաղտնիքներով (դե գոնե մի քիչ), բայց դե դուք նայեք:
Հ.Գ.
Հանկարծ չստեղծվի տպավորություն, որ աղջիկներին ագրեսիվ եմ վերաբերվում, ոչ՛, ընդհակառակը (էն որ ասում ա, "Անունս Արմեն չի՛, ընդհակառակը՝ Համբարձում") ես, կարելի է ասել, պաշտում եմ աղջիկներին
, հա, իրո՜ք պաշտում եմ (դե, եթե չհաշվենք էն քսերոքսնոցի աղջկան, որ .pdf-ը ամեն անգամ Ֆոտոշոպով ա բացում, մյուս բոլորին պաշտում եմ
):
Էջանիշներ