Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում էի ավելի առարկայական կբանավիճես:
Ավերլորդ է, բայց լավ, նշեմ, որ եթե նկատի ունենայիր մուլտֆիլմ կամ մուլտ, այդպես էլ կգրեիր, բայց ոչ մուլծիկ, ինչը ցույց ա տալիս, որ հեգնել ես: Ուղղակի չես հասկացել, որ գրառումս հեգնանքի հենց էդ առարկայիդ էր վերաբերում, այն է՝ անհիմն ընտրածդ առարկային, այն թե՝ ինչու՞ ես կպել մարդու հենց մասնագիտությանը: Չնայած միանգամայն ակնհայտ ա, որ դու, կներես, մաղձ ես կրակում աջ ու ձախ, ընտրելով անհեթեթ նշանակետեր, էնքան որ կրակես:
Իմաստն ինձ հայտնի ա, բայց կարիք չունեմ դրանից թույն սարքել "նետեր" թաթախելու համար:
Դասեր չեմ տալիս, պարզապես արձագանքում եմ
Ոչ: Դու որպես հեգնանքի առարկա ընտրել ես էդ մարդու մասնագիտությունը, ու ստացվել ա /քեզնից անկախ երևի - պռոմըխ /, որ հեգնել ես ոչ թե իրեն, այլ հենց մասնագիտությունը: Բառակերական վերլուծությունը համենայն դեպս դա ա ցույց տալիս. քեզ պետք ա որ ծանոթ լինի
Իսկ "դ"-ն շատ տեղին էր, որտև, հիշեցնեմ նախորդ գրառմանս բովանդակությունը, մուլտֆիլմ նկարելը ամենևին հեգնանքի առարկա չէ, բայց արի ու տես քո ընտրությամբ ստացվել է այդպիսին:
Քանի որ աֆորիզմներ սիրում ես, էս էլ մտապահի՝
հեգնանքը թույլերի մխիթարանքն է:
Նախ առարկայական բանավիճելու համար պետք է դիմացինդ ասելիքը ձևակերպի ոչ միայն հայերեն տառերով, այլև այն պետք է իմաստ ունենա, քո գրածի դեպքում իմաստը գրավում է 10000րդական տեղ, երբ սկսում ես "մաղձ ես թափում, չես հասկանում..." և այլ երևի քո համար ոչ վիրավորական բառերով: Նորից շեշտեմ ինչ եմ նկատի ունեցել մուլծիպլիկատոր ասել, նկատի եմ ունեցել մուլծիկ նկարող մարդուն: Միթե իսկապես դժվար է այսքանը ըմբռնելը, չեմ կարծում: Իսկ հեգնանքիս նշանակետը տվյալ դեպքում իսկապես անհեթեթ էր, ինչպես որ դու ես գրել, հեգնանքի առարկայիՍ չանդրադառնամ, քանի որ ակնհայտ է՝ դու հայոց լեզվի դասերից հաճախ ես բացակայել, Ս և Դ ստացական հոդերը օգտագործում ես առանց հաշվի առնելու հայոց լեզվի կանոները:
Շատ չերկարացնեմ, ու մանրամասն չվերլոիծեմ գրածներդ, քանի որ այն անշնորհակալ գործ է ու չեմ կարծում քեզ կօգնի, հետո վերլուծման ընթացքում միգուցե էլի "պռոմխներ" տամ, ու անկեղծորեն գնահատեմ մտքի ծալքերի ստրիպտիզի վնասարար ներգործություն շրջակա միջավայրի վրա: Մի խոսքով՝ աշխատի չվիրավորել, միակ բանը որ քեզ հաջողվեց բացի գրելուց հետո ինքնավստահ ժպիտից, այն է որ հիմնավորապես շեղեցիր թեման, չնայած դրա մեջ իմ մեղավորությունն էլ կա՝ սկզբում լուրջ ընդունեցի գրածներդ:
Աֆորիզմներ գրելու արդեն ձևավորված ավանդույթին չդավաճանելու համար, գրեմ հայկական ժողովրդական իմաստուն մտքերից մեկը՝
" Ճանճը մեծ բան չէ, բայց սիրտ է խառնում երբ ընկնում է կերակրի մեջ"