Ու որպեսզի միտքս շուռումուռ չտաս ու բառարաններ նայելու չուղարկես, ավելի պարզեցնեմ -
լիներ ոմն Պողոս Պետրոսյանը քաղաքական կամ չգիտեմ ինչ համախոհդ, հիշատակելուց կգրեիր պարզապես՝ մուլտիպլիկատոր Պողոս Պետրոսյան:
Բայց մուլծիկ նկարողը, ոնց էլ քանդես՝ սեմանտիկ, թե սինտակսիկ, թե բարոյահոգեբանական կանոնններով ու տրամաբանությամբ, բացվում ա - "մուլծիկ չի ՞դրա նկարածը" , նմանապես՝ էսինչ էսինչյան հորջորջյալ անվանելդ առանց բառարանի էլ հասկանալի ա դարձնում, որ քո համար էդ մարդն արդեն պիտակավորել ա էդ անուն-ազգանունը "հորջորջյալությամբ"…
Մինչդեռ , ըստ իս, քաղաքական հարթության վրա վերաբերմունքդ տվյալ անձի նկատմամբ ցույց տալիս ավելի ազնիվ կլիներ անվանեիր թեկուզ սրիկա, բայց էն, ինչին որ դու ես կպել, ընդամենը ցույց ա տալիս, թե որքան "օդային" ա տակտիկադ ու կասկածներ ա առաջացնում ընդհանրապես դիրքորոշմանդ ամրության վերաբերյալ. էնքան որ, էլի եմ ասում, մաղձ կրակես: Դու դրանից հաճույք ես ստանում![]()
Ու մի հատ էլ նշեմ. տվյալ մուլտիպլիկատորի նկատմամբ ես ոչ հարգանք եմ տածում, ոչ էլ անհարգանք, միանգամայն անտարբեր եմ: Պարզապես տվյալ պահին անտարբեր չգտնվեցի թույնով թաթախված, անհիմն գրառումների նկատմամբ:
Էդքան բան:
Էջանիշներ