Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելիս, թերևս ինձ զուտ էմոցիոնալ ու կողմնակալ է թվում քո գրառումը, քանի որ չհասկացա, թե ինչու ընդվզեցիր միայն ողորմած հոգի Վարդուհու վերաբերյալ գրառման համար, այնինչ հոդվածում այլ մահացածների անուններ էլ են շոշափվում, հանձինս՝ Տիգրան Լեւոնյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի, Լավինյա Բաժբեուկի, Սիլվա Կապուտիկյանի… Ինչ վերաբերում է քաղաքական շահարկումներին, ապա չհասկացա, թե ինչ ասել է «մահացած մարդկանց հաշվին»։ Այստեղ բերվում են փաստեր, որ այդ մարդկանց նկատմամբ պետության առաջին դեմքերը բացահայտ կողմնակալ վերաբերմունք են ունեցել, և դա շեշտվել է նույնիսկ նրանց մահվան ժամանակ, որով էլ կրկին անգամ ոմն իշխանավորներ դրսևորել են իրենց քաղքենիությունն ու ստորությունը։
Ո՞ր մասը կողմնակալ թվաց, հարգելիս...
Հասկանում եմ, որ փաստեր են բերված, այդ փաստերը իրականություն են, բայց նորից եմ կրկնում, այդ փաստեր բերելը կոնկրետ Վարդուհի Վարդանյանի հարազատների նկատմամբ ճիշտ չեմ համարում:
Սա երևի լավ չես հասկացել: