ՀՀ-ում վերջին ամիսներին կատարվածի մասին էլ Ռ. Ամիրխանյանը նշեց. «Ցավում եմ, որ երկու հարեւան, ազգական դուրս եկան առճակատման: Բայց պիտի նաեւ շնորհակալություն հայտնել, որ այսպիսի բան է տեղի ունեցել, քանի որ նոր նախագահական ընթացքի հենց սկզբից լրացուցիչ զգոնության տարր կա, երբ ավելի լուրջ անհրաժեշտություն կա ծրագիր իրագործելու: Կարեւոր չէ կատարված իրադարձությունը, կարեւորն այն է, թե ինչ եզրակացություններ արեցինք դրանից...»: «Տարեգրի» թղթակիցը, որին հետո պրն Ամիրխանյանը «ագրեսիվ եւ դեղնակտուց» անվանեց, հարցրեց, թե նա ի՞նչ կարող էր անել, որ չի արել՝ մարտի 1-ը կանխելու համար: «Ես գյուղում նստող-ցավող չեմ: 17 տարի ապրում եմ Կոմպոզիտորների միության հոգսով: Իսկ ի՞նչ կարող էիք անել դուք: Ինչո՞ւ եք մոգական փայտիկ դնում իմ ձեռքին՝ ասելով, թե ի՞նչ կարող էի անել սպանությունները կանխելու համար: Օրինակ՝ դուք կարո՞ղ եք միջոց առաջարկել, որ աշխարհում վերանան սպանությունները»,- ի պատասխան հնչեց կոմպոզիտորի հռետորական հարցը:

պատկերացնում եք, փաստորեն պիտի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր սպանել են, կամ սպանելու հրաման են տվել, քանի որ մարդկային զոհերը բերեցին զգոնության տարր: Կամաց կամաց տպավորություն է ստեղծվում որ ժամանակակից հայ տաղանդավոր բանստեղծ, կոմպոզիտոր կամ մուլծիպլիկատոր լինելու համար, անպայման պետք է դրսևորվել ամենաանասնական բնազդներով ու գոնե մի քանի անգամ ցույցերին մասնակցած քաղաքացիների ու զոհերի հասցեին մի քանի վատ խոսք բաց թողնել: