ես գիտեմ ձեր մտքերը,
ձեր սիրտն ավելի գեղեցիկ է, քան գլուխը
Դոստոևսկի
Ավելացվել է 3 րոպե անց
Նա ուզում էր դերասան դառնալ: Ասում էմ ` <<էր>>, որովհոտև արդեն դարձել է: Այն էլ ինչպիսի~ դերասան: Նրա նմանին դժվար թե հանդիպած լինես: Քանի դերեր է փայլուն խաղացել: Ամեն մարդու իր ուզած հերոսին է ցույց տվել… ու հավատացել են: Ինքն էլ է հավատացել:
…Ու դեռ խաղում է:
Քանի տարի է հայելին նրան ցույց է տալիս երկու հպարտ աչքեր, որոնք մի հսկայական հայացք են կազմում, երկու ոչինչ չասող աչքեր, ամեն ինչ թաքցնող հայացք:
… Դու անձրևից վախենու՞մ ես:
Ես սիրում եմ անձրևը:
Նա էլ է սիրում, բայց վախենում է:
Անձրևից նրա հայացքքի կարծրությունը հալվում է:
Անձրևից կոտրվում են նրա հագուստի ծալքերը:
Անձրևը մաքրում է նրա դիմափոշին…
Ու դեմքն ասում է.
_Ես եմ: Դու ես: Ես դու եմ…
Անձրևից հետո հայելին երկու բարի,հոգնած ու հնացած աչքեր է ցույց տալիս, որոնք մի փոքրիկ հայացք են կազմում: Հայացքն ասում է.
_Նկատեք ինձ: Գնահատեք ինձ, և ես կնվիրվեմ ձեզ:
Հայելին ասում է.
_Սա դու ես:
Հայելին չի ստում: Նա հասկանում է, որ հայելին չի ստում, ու վախենում է: Հայելում էլ է անձրև եկել: Էլ չկա, դիմափոշին, չկա~:
_Շշշշշշշշ…ոչ մեկին չասես..
Նա նայում է հայելու աչքերի մեջ: Հայելին ասում է.
_Ես դու եմ:
Նա հավատում է, բայց մեջքով է շրջվում: Շուրջը մարդիկ են հավաքվում: Նա գոռում է.
_Սու~տ է : Սու~տ է…
… Դու դեռ անձրևից չե՞ս վախենում:
Ես սիրում եմ անձրևը:
Նա էլ է սիրում, բայց վախենում է:
Էջանիշներ