ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է:
Մենք կուզենայինք տոնել այս օրը ցուցահանդեսներով, երաժշտությամբ,
երգով ու պարով ….
Սակայն, քանի դեռ ոչնչացվում են Թեղուտի անտառները, ճահճացվում է Սևանա լիճը, հոշոտվում են ընդերքի ռեսուրսները, վերացվում է բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը և անապատացվում մեր մայրաքաղաք Երևանը
ՄԵԶ ՎԻՃԱԿՎԱԾ Է ՊԱՅՔԱՐԵԼ …
Հայաստանի բնությունը վտանգված է …
Դրա հետ մեկտեղ վտանգված է մեր երկրի
ու սերունդների ապագան …
Ս.թ. հունիսի 5-ին կկայանա ինքնաբուխ երթ
հանուն Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության:
Երթը կսկսվի ժամը 17:00-ին Մ.Սարյանի արձանի մոտից:
Երթուղին կանցնի Մաշտոցի, Գ.Լուսավորչի, Իտալական, Վ.Սարգսյան, Նալբանդյան, Արամի, Խանջյան, Թումանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի
ու Տերյան փողոցներով և կավարտվի Հյուսիսային պողոտայում:
ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:
ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ …
http://www.facebook.com/event.php?eid=28052737536
Էջանիշներ