Ծնողներս «Չի կարելի թե չէ մեշոկ պապին կամ բոբո ձյաձյան կգա, բժիշկը կսրսկի և այլն» տիպի սուտ–մուտ բաներով չէին վախացնում։ Ուղղակի մանրամասն բացատրում էին, թե արածս ինչ վատ կամ լավ հետևանքներ կարող է ունենալ։ Դե ես էլ խելոք երեխա էի, հասկանում էի ու վատ բաներ հիմնականում չէի անում։
Մենակ ուրիշ ձյաձյա–ծյոծյաներն էին մեկ–մեկ դրսում տենց բաներով փորձում վախեցնել, էն էլ չէր հաջողվում. չէի հավատում տենց սարսաղ բաների։Էնքան որ ներվերիս վրա էին ազդում։
Հիշում եմ մեր շենքից մի կին կար, անընդհատ ասում էր. «Քարի մեջ արյու՜ն կա, քարի մեջ արյու՜ն կա»։ Զահլեքս տանում էր։ Դե պարզ է, որ չէ հավատում, թե քարի մեջ արյուն կա, ուղղակի զարմանում էի, թե ինչու՞ է էս կինը սենց տարօրինակ բաներ ասում։Հետո մամաս բացատրեց, որ փոխաբերական իմաստով է ասում։
![]()






Հետո մամաս բացատրեց, որ փոխաբերական իմաստով է ասում։
Մեջբերել


Էջանիշներ