–Ոչ թե դուք այլ Աշոտ,մենք ընկերներ ենք չէ՞:
–Այո,Աշոտ:
–Ուրեմն այն օրը ես շատ տխուր էի,որովհետև իմ ընկերուհին,որի հետ ես ուզում էի նշանվեի ու ամուսնանայի մի օր իմ ամենամոտ ընկերոջ հետ գալիսա ու ասում որ իրանա սիրում:Այդ օրը ես կորցրի և իմ ընկերուհուն,և ընկերոջը:
–Ինչ տխուր է,-Էմման նայեց ժամին,-ես պետք է գնամ արդեն ուշ է:
–Ես քեզ կուղեկցեմ,որ կողմն ես գնում՞:
Նրանք միասին գնացին ու այդ օրվանից սկսվեց նրանց ընկերությունը:Եթե առաջ Աստղիկը շատ տխուր էր,հիմա նա անընդհատ ուրախ էր լինում:Նրանց երկուսն էլ սիրահարվել էին միմյանց,բայց ոչ մեկը չէր համարձակվում մյուսին ասել իր զգացմունքների մասին:
Մի օր ,երբ նրանք պայմանավորվել էին հանդիպել սրճարանում Աշոտը սպասեց-սպասեց բայց Աստղիկը չեկավ:Նա որոշել էր ասել իր զգացմունքի մասին:Աշոտը շատ անհանգիստ էր,նա զանգեց Աստղիկենց տուն,երկար պահեց հեռախոսը ,բայց ոչ ոք չէր վերցնում:Նա մի անգամ էլ փորձեց ու հեռախոսը վերցրեց Աստղիկի մայրը:Աշոտը հարցրեց թե ուր է աստղիկը,նրա մայրը պատասխանեց.
–Աստղիկը հիվանդանոցում է:
-Ի՞նչ,ինչ է պատահել,որ հիվանդանոցում:
Պարզվեց որ նա մեքենայի տակ է ընկել:Աշոտը գնաց այն հիվանդանոցը որտեղ Աստղիկն էր:Նա մոտեցավ կանգնած բժշկին ու հարցրեց թե ոնց է Աստղիկը,բժիշկը ասաց.
-Վիճակը շատ լուրջ է,մենք վիրահատել ենք նրան ու հիմա սպասում ենք պատասխանի :Դու՞ք եք Աշոտը:
–Այո իսկ ինչ է եղել՞:
–Վիրահատության ժամանակ նա ձեր անունն էր տալիս:
Աշոտը նստեց նստարանին ու գլուխը առավ ափերի մեջ:Անցավ որոշ ժամանակ ու բժիշկը դուրս եկավ.
–Բժիշկ ինչպես է նա:
–Լավ է,նա հաղթահարեց վիրահատությունը:
Շուտով Աստղիկը լավացավ ու Աշոտը խոստովանեց նրան որ սիրում է իրեն:Աստղիկը և Աշոտը ամուսնացան և շատ երջանիկ էին:
ՎԵՐՋ
Էջանիշներ