Անուշ ջան...պատմությունդ շատ թախծոտ է ու սրտառուչ:
Բայց մի քանի դիտարկումներ անեմ, լավ?
Նախ, շատ ես ընկնում երկխոսությունների հետևից: Աշխատիր խուսափել`
-Ոնց ես:
- Լավ եմ:
- Բա դու ոնց ես
- Ես էլ նենց ոչինչ -ի կարգի մանր-մունր երկխոսություններից: Ռիթմը կորում է գրվածքիդ: Դրանք տեղին կլինեին, եթե պատմվածքդ երկար լիներ: Բայց դու առանց այն էլ փոքր հատվածներ ես տեղադրում ու ամբողջը` երկխոսություն:
Մի քիչ շատ ես ձգում պատմությունը: Բոլորս արդեն հասկացանք, որ Աստղիկը դժբախտ էր: Ու անընդհատ հանդիպում էր Աշոտին պատահականորեն: Պատկերն անընդհատ կրկնում ես: Փորձիր զարգացնել:
Ու մի բան էլ...կերպարներդ անշունչ են մի քիչ..չոր հարցուփորձը հանգեցրել է նրան, որ մենք կերպարներիդ գրեթե չենք տեսնում: Փոքր-ինչ արյուն ու կյանք հաղորդիր իրենց, համովացրու..
Հուսով եմ` չես նեղանում![]()
Էջանիշներ