Ես էլ եմ հագնում այն, ինչ ինձ դուր է գալիս ու ինձ հարմար է: Բայց այն ինչ դուր է գալիս ինձ, հնարավոր է դուր չգա դիմացինիս: Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Կարևորը ես ինձ հարմար զգամ: Ձմռանը շալվարս դնում եմ երկարաճիտ կոշիկներիս մեջ: Թող ոմանք մտածեն, որ կոշկավոր կատու եմ

, բայց ինձ էլ դուր չի գալիս ցեխոտ/լավագույն դեպքում ձնից համարյա մինչև ծնկները թրջված/ շալվարով դասի գնալը: Կամ ինչքան էլ ինձ ստիպեն ձմռանը ես չեմ կարող գործած ու վիզս փակող բլուզկա/իմա՝ վադալա
զկա

,դրանից խեղդվում եմ/ հագնել /գործվածքից մի տեսակ փշաքաղվում եմ/: Թող դիմացից եկողը մտածի չունեմ,կամ էլ աչքի ընկնելու համար եմ հագել, է հետո ինչ, հո չեմ խեղդվելու:
Ես ընդհանրապես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, ով ինչպես է հագնվում: Ինձ ինչ՝ մեկի փորը բացվեց, մյուսի մեջքը երևաց երթուղայինից իջնելուց: Չեմ նայում ու վերջ: Թեթև ապրեք: Երբ նա հագել է այդ հագուստը մտքով անգամ չի անցել, տեսնես ինչ կմտածի երթուղայինի վերջին նստարանին նստած Մարին, կամ էլ փողոցում նրա դիմացից եկող Պողոսը, կամ ետևից քայլող Պետրոսը: Հարմար է ու վերջ:
Էջանիշներ