User Tag List

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 193 հատից

Թեմա: Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

  1. #46
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Իսկապես, առանձնապես չենք փայլում հագուստի բազմազանությամբ...

    Մեծամասնությունը հագուստը գնում է տոնավաճառներից, որտեղ վաճառվում է շատ սահմանափակ տեսականի... ամեն տարի Հայաստան են բերում մի որոշակի տեսակի հագուստ ու դրանով “ողողում” շուկաները... ստացվում է այնպես, որ բոլորը հագնում են նույն բանը: Այս տարի ես մի քանի օր ծախսեցի` փորձելով քիչ թե շատ հարմար կոշիկ ճարել... Ամեն տեղ նույն բանը` կա’մ ծնկներից վերև ձգվող երկարաճիտ կոշիկներ, կա’մ էլ տատիկի ուլունքներով զարդարված ամառային չստիկներ Հոգիս դուրս եկավ, մինչև ճարեցի այն, ինչ ուզում էի...

    Այնուամենայնիվ, մի բան լավ է, որ վերջերս սկսել են խանութներ բացել, որտեղ վաճառվող հագուստը գոնե ինչ-որ կերպ տարբերվում է ընդհանուր միօրինակությունից... Սա հույս է տալիս, որ վիճակն ինչ-որ կերպ կշտկվի...

    Ինքս գերադասում եմ սպորտային ոճը, քանի որ անընդհատ վազքի մեջ եմ ու բարձրակրունկ կոշիկներով ու յուբկայով հաստատ հեռու չէի գնա... Բայց դե դրանք էլ երբեմն-երբեմն իրենց տեղն ունենում են իմ պահարանում` համապատասխան առիթների դեպքում...

    Գիտե՞ք ինչն է հետաքրքիր... Հաճախ հագնում եմ արտասահմանից գնված հագուստ, ու չի լինում մի դեպք, որ չասեն` էս ինչ սիրուն բան ես հագել, էս ո՞րտեղից...
    И скучно и грустно, и некому руку подать...

  2. #47
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Էս թեմայի մասին էնքան եմ ուզում գրեմ:լոլ Լավ սկսեմ նրանից ինչը ինձ դուր չի գալիս: Չեմ սիրում էն հագուստը, որը կոպտացնում ա աղջկան: Հիմա «մոդա» ա են պայուսակն ու երկարաճիթ կոշիկները, որոնց վրա ինչքան ասես երկաթներ կան ու ինչքան շատ են փայլփլում: Իհարկե ինչ որ տեղ մեղավոր են նաև արտադրողները: Մի քանի կարծիք կարդացի, որոնց հետ լիովն համաձայն եմ:էս մեր հայ աղջիկներն էլ զոհ գնալով «գեղեցկությանը», հագնում են մինչև 12 սմ բարձրությամբ կրունկներ, մոռանալով, որ իրանց ոտնաթաթը ուղղակի իվիճակի չի էտքան ծալվել: Մինի յուպկաների մասին չեմ ասում, հիմա մի տեսակ վերացել են: Հետո մեկ-մեկ մոռանում են, թե ինչ եղանակ ա ու իրանք մթոմ չեն մրսում: Պիտի մարդ հագնվի էնպես, որ առաջին հերթին լինի հարմար ու հարմարության մեջ ճաշակով ու սիրուն, ու կարևորը իրան սազի: Սիրում եմ դասականը, եթե իհարկե չի դառնում ամենօրյա: Շատ կարելի է խոսել ու մեր տղաների մասին էլ կարելի ա ասել էս ամեն ինչը: Ուղղակի պիտի մարդ հագնի էնպես, որ կողքից ասեն ԵՐԱՆԻ ՔՈ ՏԻՐՈՋԸ: Չասեք, որ կողքի կարծիքը նշանակություն չունի: Լավ շատ գրեցի:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Ես էլ բժշկական տեսանկյունից գրեմ:
    Ինչպես գիտեք, արդեն բավական ցուրտ է: Ճիշտ է՝ ձյուն չկա, և դեռ աշուն է, բայց ցուրտը մնում է ցուրտ:
    Ես ինքս արդեն վերարկու եմ հագնում, չեմ նայում, թե ինչ է կատարվում շուրջս: Նույնն առաջարկեցի մտերիմ ընկերուհուս, նա էլ թե՝ դեռ ժամանակը չէ: Իսկ ո՞վ է որոշում, թե երբ է վերարկու հագնելու ժամանակը: Եթե մրսում ես, պետք է հագնես: Թիթիզության հետևից ընկնելով մեր աղջիկները հետագայում վերարտադրողական խնդիրներ են ունենալու: Ձեր մասին չեք մտածում, գոնե հասկացեք, որ եթե ուզում եք երեխաներ ունենալ, նորմալ հագնվեք, մեջքը՝ փակ, ոտքերը՝ տաք:

  5. #49
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես էլ բժշկական տեսանկյունից գրեմ:
    Ինչպես գիտեք, արդեն բավական ցուրտ է: Ճիշտ է՝ ձյուն չկա, և դեռ աշուն է, բայց ցուրտը մնում է ցուրտ:
    Ես ինքս արդեն վերարկու եմ հագնում, չեմ նայում, թե ինչ է կատարվում շուրջս: Նույնն առաջարկեցի մտերիմ ընկերուհուս, նա էլ թե՝ դեռ ժամանակը չէ: Իսկ ո՞վ է որոշում, թե երբ է վերարկու հագնելու ժամանակը...
    Հա, էդ ըստ օրացույցի տաք հագնվելը ես էլ չեմ հասկանում։ Եթե արդեն մրսում ես, ինչու՞ պիտի սպասես, մինչև դեկտեմբերի մեկը, որ վերարկու հագնես։ Եթե ես ամառվա կեսին էլ մրսեմ, վերարկու կհագնեմ։ Լուրջ եմ ասում։

    Իսկ գեղագիտական տեսակետից ինձ ամենաշատը նյարդայնացնում է, երբ գեր աղջիկները կրում են իրենց հաստ փորները մինչև վերջ չծածկող վերնահագուստ։ Ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե այդպես իրենց ինչն են ցուցադրում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #50
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Իսկ գեղագիտական տեսակետից ինձ ամենաշատը նյարդայնացնում է, երբ գեր աղջիկները կրում են իրենց հաստ փորները մինչև վերջ չծածկող վերնահագուստ։ Ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե այդպես իրենց ինչն են ցուցադրում...
    Փորձեմ գուշակել, երևի փորը
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #51
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Մի բան էլ չեմ կարողանում հասկանալ:Այդ շատ բաց "հագնվող" աղջիկները ծնողներ, քույր, եղբայր չունեն, որ նրանց հասկացնեն, թե ինչքան սխալ են վարվում:Թե այդ աղջիկներն ուղղակի "թքած ունեն" իրենց հարազատների կարծիքի վրա:Չգիտեմ, ուղեղումս չի տեղավորվում, որ այդպիսի բան է հնարավոր, բայց ուրիշ ինչ մտածեմ:
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #52
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Մեջբերում aniko-ի խոսքերից
    ինդ թվում է պետք է վերադառնալ այս թեմային, ձմեռ է գալիս
    այն ձևով ինչպես հագնվում են եստեղի աղջիկները, ահավոև է, նույնիսկ ես աղջիկ լինելով խելագարվում եմ, տղաներն ել մեղքս գալիս են
    ախր այնպես ինչպես նրանք են հագնվում, կոչվում ե կաշմառ
    մեջքերը բաց, երբեմն մազոտ, տակից երեվում է թե ինչ գույնի նեքնաշոր է հագել, եթե իհարկե հագել է, կամ ել թելեր... բլուզկան կարճ, թորը բաց, եթե յուբկա, ուրեմն էնքան կարճ, որ ասում են հենա-հենա...
    դե տղերք դիմացեք
    Բա տղեքը ոնց դիմանան ու չնայեն ,բայց որ նայում են ետ միշտ չի նշանակում,որ ուզում են ընկերություն անեն ամուսնանան և այլն ,ետ ժամանակ ուրիշ մտքեր են անցնում… վեհ ու մաքուր զգացմունքներից շատ հեռու:Ամեն ինչ չի ,որ տեսնում ես տուն տանելու ցանկությունա առաջանում:
    Ու ամենակարևորը , ինչպես Բյուրակնը ասաց ,-Ձեր մասին չեք մտածում, գոնե հասկացեք, որ եթե ուզում եք երեխաներ ունենալ, նորմալ հագնվեք, մեջքը՝ փակ, ոտքերը՝ տաք:

  9. #53
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Լավ, ռազ ուժ սկսել եք, ես էլ միանամ ձեզ: Միանում եմ Բյուրակնի ասածին, նաև aniko-ի: Անձամբ ես չեմ նայում, թե որ ամիսն ա ու ինչ կասեն ինձ տեսնողները: Եթե ցուրտ ա, իսկ դրսում թեթև են հագնվում, ապա ես չեմ նայելու իրանց, այլ հագնվելու եմ նենց, ոնց ինձ հարմար կլինի ու տաք: Բայց մի վատ բան կա իմ մոտ. շատ եմ տաք հագնվում, ահավոր մրսկան եմ …Քանի անգամ եմ փորձել քիչ շոր հագնել, բայց ամեն անգամ հիվանդությամբ են ավարտվել այդ փորձերը, բայց հակառակ նրան, որ տաք եմ հագնվում՝ շուտ-շուտ եմ հիվանդանում : Այսինքն շատ տաք հագնվելն էլ չի լավ…
    Նախընտրում եմ պրակտիկ հագուստ՝ ջինսեր, մայկաներ, սվիտերներ: Մեկ-մեկ սիրում եմ թիթիզանալ, բայց թիթիզանալ ասելով ի նկատի չունեմ պլպլան շորեր, կռունկներ, այլ ուղղակի ավելի կանացի եմ հագնվում : Կռունկներ դրսում երբեք չեմ հագել, իսկ տանը երբ հագել եմ՝ շատ շուտ հոգնել եմ, համ էլ ես սկի տափակ կոշիկով եմ վեր ընկնում, ոտքս ոլորում, դե պատկերացրեք, եթե էդ ամենը կռունկ հագած ժամանակ կատարվի, ինչ կլինի իմ վիճակը :
    Իսկ ինչ վերաբերում ա ճաշակին, ապա ասեմ, որ իմ հագնվելու ոճը միշտ բոլորի մոտ աչքի ա ընկել ու հիացում ա առաջացրել, շատերը նույնիկ փորձել են իմ ոճին հետևել, բայց միշտ ինչ-որ բան էն չէր լինում : Միգուցե դա գալիս ա նրանից, որ մոդային էդքան էլ շատ չեմ հետևում ու հագնվում եմ նենց, ոնց ինձ հարմար ա, իմ դուրն ա գալիս ու սազում ա ինձ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #54
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Բյուրակնը ճիշտ է ասում, հետո մեծ պրոբլեմներ են ունանելու նրանք, ովքեր իրենց մրսացնում են,
    մի ծանոթ բժիշկ կա, անցիալ անգամ պատմեց, որ ամեն 2-րդ աղջիկը, ով հատկապես է դպրոց է գնացել 90-ականներին արդեն իսկ պռոբլեմ ունի երեխա ունենալու հետ, իսկ այսօր էլ եթե ավելի են ընկնում թիթիզությունների հետեվից, ապա ...
    դե իսկ ինչ վերաբերվում է այն խոսքին, որ ասում եմ տղերք դիմացեք, լավ իմաստով եմ ասում, որովհետև դուք էլ եք սիրում աչքը շոյող կերպար տեսնել, ու եթե մի բան գեղեցիկ չէ, վուլգառ է, և տպավորություն է տողնում անբավավարված աղթկա կերպարի, հայ աղջկան ոչ սազական, տղաների արած COMMENT-ները ահավոր են լինում, ու այդ պահին ես տղաներին եմ սկսում պաշտպանել
    մի խորհուրդ ել տամ նրանց, ովքեր սիրում են տափակ կրունկներով կոշիկներ (նաև ինձ ) որպեսզի ողնաշարի հետ պրոբլեմներ չունենաք, ու հոգնածություն քիչ զգաք վազքի, աշխատանքի մեջ, ընտրեք 3 - 4 սմ կաբլուկներ, խորհուրդ բժիշկներից և էրգոնոմիայի մասնագետներից
    իսկ կյանքը շարունակվում է...

  11. #55
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    ...
    Մոդերատորական: Ֆորումում չեն թույլատրվում ռուսերեն գրառումները: Եթե այլ աղբյուրից մեջբերում եք ուզում անել, ապա կարող եք թարգմանել այն կամ ուղղակի վեբ էջի հղումը դնել: Ռուսերեն գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 27.11.2006, 14:49: Պատճառ: ռուսերեն գրառում

  12. #56
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    ...
    Մոդերատորական: Ֆորումում չեն թույլատրվում ռուսերեն գրառումները: Ռուսերեն գրառումը ջնջվել է:

  13. #57
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Ես սիրում եմ նորաձև հագնվել, բայց իհարկե երբեք զոհ չէմ գնում նորաձևությանը, հագնում եմ այն ինչ ինձ սազում է` չանտեսելով չափի զգացումը: Սիրում եմ կարճ կիսաշրջազգեստներ հագնել և չէմ գտնում, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա: Ամենակարևորը, որ մարդը` մասնավորապես աղջիկը իրեն լավ և հանգիստ զգա իր հագուստի մեջ:Շատ կարևոր է, որպեսզի հագուստը համապատասխանի տվյալ աղջկա կառուցվածքին և դա արդեն գեղեցիկ է, իսկ չափից դուրս բաց, հագնվելը արդեն վերածվում է վուլգառության:
    Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

  14. #58
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Մեր աղջիկների մեծամասնությունը շատել լավա հագնվում, Արմանի կամ Վերսաչի չեն կարող բոլորը հագնեն պարզ բանա բայց կարևորը մեծ մասը նենց են հագնվում որ իրանց սազումա, այսինքն ճաշակով, հալալա մեր աղջկեքին

  15. #59
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Մեր աղջիկների մեծամասնությունը շատել լավա հագնվում, Արմանի կամ Վերսաչի չեն կարող բոլորը հագնեն պարզ բանա բայց կարևորը մեծ մասը նենց են հագնվում որ իրանց սազումա, այսինքն ճաշակով, հալալա մեր աղջկեքին
    Այո, այո դու միանշանակ ճիշտ ես, միայն ես շատ կցանկանայի, որ բացի ճաշակով հագնվելուց նաև շատ լինեյին ինքնատիպ և յուրահատուկ ոճ ոնեցողները, և բոլորը իրարից կտարբերվեյին

  16. #60
    Մշտական անդամ asho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան

    Իմ կարծիքով շալվարը ամենահարմարն ա: Եթե աղջիկների մեծամասնությունը շալվար ա հագնում, ուրեմ հարմար ա, որովհետև շատ աղջիկներ թքած ունեն ուրիշների կարծիքների վրա ու հագնում են էն ինչը հարմար ա: Ու էտ աղջիկները նախընտրել են շալվարը: Էտ չի նշանակում որ <<կոմպլեքսավորված>> են: Իսկ եթե կան կոմպլեքսավորվածներ, որոնք յուբկա են հագնում, դա գալիս ա տղաներից ու իրանց ռեակցիաներից:
    Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թատրոն այցելելու կուլտուրան
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 29.04.2015, 01:52
  2. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 57
    Վերջինը: 03.08.2011, 23:22
  3. Եղբայրները աղջիկների կյանքում
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 03.09.2010, 09:29
  4. Հայ աղջիկների/կանանց նկարներ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2008, 04:57
  5. BDSM - ի կուլտուրան...
    Հեղինակ՝ Panuka, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 10.09.2007, 14:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •