Իսկապես, առանձնապես չենք փայլում հագուստի բազմազանությամբ...
Մեծամասնությունը հագուստը գնում է տոնավաճառներից, որտեղ վաճառվում է շատ սահմանափակ տեսականի... ամեն տարի Հայաստան են բերում մի որոշակի տեսակի հագուստ ու դրանով “ողողում” շուկաները... ստացվում է այնպես, որ բոլորը հագնում են նույն բանը: Այս տարի ես մի քանի օր ծախսեցի` փորձելով քիչ թե շատ հարմար կոշիկ ճարել... Ամեն տեղ նույն բանը` կա’մ ծնկներից վերև ձգվող երկարաճիտ կոշիկներ, կա’մ էլ տատիկի ուլունքներով զարդարված ամառային չստիկներ Հոգիս դուրս եկավ, մինչև ճարեցի այն, ինչ ուզում էի...
Այնուամենայնիվ, մի բան լավ է, որ վերջերս սկսել են խանութներ բացել, որտեղ վաճառվող հագուստը գոնե ինչ-որ կերպ տարբերվում է ընդհանուր միօրինակությունից... Սա հույս է տալիս, որ վիճակն ինչ-որ կերպ կշտկվի...
Ինքս գերադասում եմ սպորտային ոճը, քանի որ անընդհատ վազքի մեջ եմ ու բարձրակրունկ կոշիկներով ու յուբկայով հաստատ հեռու չէի գնա... Բայց դե դրանք էլ երբեմն-երբեմն իրենց տեղն ունենում են իմ պահարանում` համապատասխան առիթների դեպքում...
Գիտե՞ք ինչն է հետաքրքիր... Հաճախ հագնում եմ արտասահմանից գնված հագուստ, ու չի լինում մի դեպք, որ չասեն` էս ինչ սիրուն բան ես հագել, էս ո՞րտեղից...
Էջանիշներ