աաաայ մարդ հագեք այն, ինչի մեջ ձեզ հարմար ու գեղեցիկ եք զգում .
Ու ընդհանրապես, եթե մարդն իր հագուստի մեջ իրեն գեղեցիկ ու հանգիստ չի զգում, ապա մեկ է, նույնիսկ եթե այդ հագուստը լինի ամենամոդայիկ, տվյալ պահին շրջապատի համար ամենահամապատասխանը.....
աաաայ մարդ հագեք այն, ինչի մեջ ձեզ հարմար ու գեղեցիկ եք զգում .
Ու ընդհանրապես, եթե մարդն իր հագուստի մեջ իրեն գեղեցիկ ու հանգիստ չի զգում, ապա մեկ է, նույնիսկ եթե այդ հագուստը լինի ամենամոդայիկ, տվյալ պահին շրջապատի համար ամենահամապատասխանը.....
դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Իսկ իմ կարծիքով հեչ էլ կոմպլեքսավորված չեն, դե կան բացառություններ... շատ էլ լավ են հագնվում, ում ոնց հարմար ա տենց էլ հագնվում ա, բայց դե ես կուզեմ որ բոլորը սպորտային լինեն ու ոչ վուլգար, մեկ–մեկ ետ վուլգարությունը նեռվերիս վրա ազդում ա։
Վերնագիրը շատ հետաքրքրեց Կուլտուրա չկա, իսկ դուք նստած այդ կուլտուրան եք քննարկում
Ըստ իս, պարզապես նրանք չեն կարողանում գտնել սեքսուալության ու վուլգարության սահմանը ու փորձելով հագնվել սեքսուալ, հագնվում են վուլգար
Ինձ միշտ հետաքրքել է , թե ինչ են մտածում այն աղջիկները ,որոնք հագնում են շատ կարճ բլուսկաներ,ինչ որ տեղ նստելիս կամ քայլելիս , շալվարների տակից երևում է նրանց ներքնազգեստը, (որը այդքան ել գեղեցիկ չէ ) և նրանք անընդհատ, արդեն երևի բնազդաբար, ներքև են ձգում իրենց բլուսկաները,բայց դա անիմաստե քանի որ մեկ երկու վարկյան հետո ամեն ինչ նորից բացվում է: (որը շատ տգեղ է)
Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.07.2006, 00:59:
Վերնագիրը կարդալով միանգամից նայեցի և ուզում եմ ասել, որ հագնվելը դա արվեստ կամ կուլտուրա չէ մանավանդ Հայաստանում ու հայ աղջիկների մոտ, այլ մեզ մոտ եվրոպական, ասիական ու պարսկական նորաձևությունն է միքսեռով խարնած
ես ել եմ այդպես կարծում,GEV85-ի խոսքերից
Սիրո մեջ հաղթում է նա, ով ուժերը չի խնայում վերադարձի համար ...
Գոնե մեկ հարցով մեր կարծիքները համընկնում ենՔրիստինա-ի խոսքերից
ես հագնվում եմ բարոյական նորմաների մեջ. չեմ սիրում երբ որ բացվում է մեկի մեջքը. կամ ավելի խորը. կարելի է ասել որ զզվում եմ այն աղջիկներից. ովքեր վուլգար են հագնվում ու հետո էլ ասեմ նամանավանդ ահավորա երբ թափանցումա ........ ու մի տաս հոգի էլ ետ կոխմի վրայա քարացած բաաա... շատ սիրում եմ սպորտային ոճը
Հետևիր Քո մտքերին դրանք դառնում են խոսքեր
Հետևիր Քո խոսքերին դրանք դառնում են գործողություններ
Աշխատում եմ հագնել այն, ինչ գեղեցիկ է՝ փորձելով գտնել նաև հարմարը: Սակայն երբեմն պատահում են այնպիսիները, որոնք դուրս ահավոր շատ գալիս են, բայց հեչ հարմար չեն: Հաստատ կգնեմ դրանք: Միայն դրանց արտաքին գեղեցկության համար: (խոսքը կոշիկների մասին է) :
Իսկ զգեստը կհագնեմ այն, ինչը գեղեցիկ կլինի իմ հագին:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ինձ սարսափելի նյարդայնացնում է մեր աղջիկների միանման հագնվելու տխմար սովորությունը: Նորաձևությունը (եթե իհարկե կարելի է այդպես անվանել արևմուտքի և արևելքի խառնուրդը, որն իշխում է մեզ մոտ) արդեն վախենում է մտնել Հայաստան, քանի որ գիտի, որ այստեղ կանհամացնեն իրեն, մինչև հաջորդ նորաձևության վրա հարձակվելը: Օրինակ այս տարի վերը նշված «նորաձևության» հետևորդները դարձել են կոշկավոր կատուներ. ինձ արդեն խելագարացնում են ողջ քաղաքով սփռված իգական սեռի ներկայացուցիչները՝ շալվարները խցկած երկարաճիթ կոշիկների մեջ: Ձանձրալի է, շատ են նման իրար, և այն էլ ճաշակով առանձնապես չփայլող հանդերձներով:
Վերջին խմբագրող՝ Riddle: 12.10.2006, 00:14:
Ne inducas in tentationem...
Մոտ 80% անճաշակա հագնվում, բայց քանի որ նրանք մեծամասնություն են կազմում , ապա նրանց հեղափոխելը շատ դժվար ա ու չարժե:
Բայց ամենա կարևորը սեղ տղեքն են, եթե նրանք չընդունեն , ապա դա շատ արագ կվերանա, ուղղակի շատերը, հա ասում են որ անճաշակա , բայց հետևից աչքերով ճամփու են դնում: Է՜ դա էլ կարողա աղջիկը չտեսնի ?
Ինքն էլ մտածումա"եթե նայում են ուրեմն դուրա գալիս, ինձ էլ էտա պետք" ու շարունակումա…
Ըտենց բաներ
Այո, ցավոք մեր տղաներից շատերի մասին կարելի է ասել, որ ճաշակն ուժեղ կողմը չէ… Մեղմ ասած: Այստեղ աղջիկներին ենք նշավակում, բայց չի նշանակում, որ մեր տղաները ճաշակի էտալոն են:Taurus-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
ինդ թվում է պետք է վերադառնալ այս թեմային, ձմեռ է գալիս
այն ձևով ինչպես հագնվում են եստեղի աղջիկները, ահավոև է, նույնիսկ ես աղջիկ լինելով խելագարվում եմ, տղաներն ել մեղքս գալիս են
ախր այնպես ինչպես նրանք են հագնվում, կոչվում ե կաշմառ
մեջքերը բաց, երբեմն մազոտ, տակից երեվում է թե ինչ գույնի նեքնաշոր է հագել, եթե իհարկե հագել է, կամ ել թելեր... բլուզկան կարճ, թորը բաց, եթե յուբկա, ուրեմն էնքան կարճ, որ ասում են հենա-հենա...
դե տղերք դիմացեք
ինքս սիրում եմ այն ոճը, որը կոչվում է ֆրանսիական, այսինքն եթերային, նաև դասական ու երբեմն էլ սպորտային, սիրում եմ այնպես հագնվել, որ ես էլ ինձ լավ զգամ, մյուսներն էլ, նաև որ հարմարավետ լինի,
իսկ կյանքը շարունակվում է...
Հայ աղջիկների մեջ լիքը ճաշակով հագնվողներ կան:Ճիշտ է հագուստը պետք ընդգծի աղջկա գեղեցկությունը, բայց մեկ-մեկ լինում են այնպիսինները, որ... դե հասկացաք:Բայց, ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տարում նկատվում է առաջընթաց:Կամացից մերոնք սկսում են թացը չորից տարբերել:Բայց մի բան լավ չեմ հասկանում, ինչու են որոշ, այն էլ հայ աղջիկներ ուզում ուշադրությունն իրենց վրա գրավել հագնվելով,կամ, ավելի ճիշտ, չհագնվելով:Վախենում են տունը մնան
Лучше Гор могут быть только Горы.
Բարդ ու ցավոտ հարց է: Ամեն ինչ կախված է հայ աղջկա մասին պատկերացումներից:
Կան ՀԱՅ աղջիկներ ,կան հայ աղչկերք
ՀԱՅաղջկա հագնվելու կուլտուրան կատարյալ է, որովհետև նրա դաստիարակության մեջ առաջին տեղում առաքինությունն է, ինչը չի նկատվում այսօրվա մեր երիտասարդության երևի 50 տոկոսի մոտ: Իմ համար էլ ինչ որ տեղ անհասանելի ու մութ է մնում, ինչու են փորձում լաթի կտորներով ուշադրություն գրավել, բայց շատ դեպքերում էլ շատ պարզ է ՝կամ բացակայում է ընտանեկան դաստիարակությունը, կամ երիտասարդ տարիքում ուշադրության պակասն են փորձում լռացնել, ու ամենավատը ՝ փորձում են արգելված պտուղները վայելել, ինչի համար 99 տոկոսը վերջում զղջում է:
Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՅ աղջիկների հագնվելուն, ուղակի հիասքանչ է: Ճաշակ, գեղեցկություն, հպարտություն , հեզություն, նրբություն, ջերմություն՝բոլորը մի տեղ
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ