կարծիքնե՞ր
կարծիքնե՞ր
Մի քանի հատված նայեցի: Ժյուրիի անդամների մասնակիցներին "ձեռ առնելը" շատ տհաճ տպավորություն թողեց
Բայց չգիտեմ, գուցե՞ խաղի օրենքներն են այդպես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
մարդիկ աստղ են դառնում իրանց ինքնասիրությունը ոտատակ անելով ոնց ես հասկացա: Սկզբում ժյուրին լավ ձեռ ա առնում, խաղում մասնակցի պատվի հետ, հետո ասում ա. <դուք անցաք հաջորդ փուլ>: Է ում ա պետք քո հաջորդ փուլ անցնելը, եթե ինքասիրությանդ վրայով հավեսով անցան: Ու էդ ամենից հետո էլ մասնակիցը հավեսով ուրախանում ա: Չգիտեմ, ինձ համար շատ տհաճ էին և' մասնակիցները, և' ժյուրին: Ամեն դեպքում, եթե ինձ հետ տենց վարվեին, թքած կունենայի իրանց վրա էլ, իրանց աստղերի վրա էլ, կթողնեի դուրս կգայի:
Լրիվ համամիտ եմ վերևի երկու կարծիքներին։ Ես էլ եմ մի քանի անգամ ինչ-որ հատվածներ նայել, իրոք որ շատ տհաճ էր ժյուրիի վերաբերմունքը։ Չգիտեմ, ես ուղղակի տանել չեմ կարողանում ցանկացած ծաղր, այն էլ նման իրավիճակում, երբ մարդը պատրաստված, սպասումներով լցված, հուզված գալիս է ու ժյուրիի կողմից նման արհամարհական վերաբերմունքի է արժանանում ու ստորացվում՝ անկախ նրանից, թե ինչպես է իրեն դրսևորել։ Ուղղակի լավ կլինի, որ ամեն մարդ ուրիշին այդպիսի վիճակի մեջ դնելուց առաջ իրեն դնի դիմացինի տեղը ու պատկերացնի, թե ինքն իրեն ոնց կզգար, եթե իր հետ այդպես վարվեին։Եթե ինձ այդպիսի բաներ ասեին, պատկերացնում եմ, թե հետս ինչ կկատարվեր... երևի մի ամիս ուշքի չէի գա...
![]()
Միքայել Պողոսյանով երբեք էլ հիացած չեմ եղել, բայց այս միջոցառումից հետո կարծիքս էլ ավելի փոխվեց դեպի վատը... Ախր որ իմանաս ինքը մի հիասքանչ, տաղանդավոր աստղ է... բայց ախր այդպես չի, էլի...
Բացի դրանից, մեր հայերն, ինչպես միշտ, դրսևորում են իրենց օտարամոլությունը։ Նույնիսկ ծիծաղելի է, երբ տեսնում ես, թե ինչպես են փորձում նմանակել ռուսներին, բայց, ինչպես ցանկացած նմանակում, դա արվում է անհաջող կերպով։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ իմ կարծիքով նման դեպքերում ամենևին կապ չունի, նա հիասքանչ, տաղանդավոր աստղ է թե ոչ, որովհետև այդպիսին լինելը չի արդարացնում վերաբերմունքը...Uluana-ի խոսքերից
Չնայած կա հարցի մյուս կողմը: Չուզելով զուգահեռներ անցկացնեմ Հայ Սուպերստարի ու ԱԼՄ-ի միջև: ԱԼՄ-ում, որքան որ նկատել եմ, նույնիսկ ամենաանտաղանդի գլուխը շոյում են ու ասում "կեցցես", այստեղ լրիվ հակառակը: Այսինքն մի դեպքում անհիմն հույսեր են տալիս, մյուս դեպքում ճիշտ է շատ վիրավորական, շատ կոպիտ ձևով հասկացնում, որ երաժշտությունը քո գործը չի: Ես չեմ արդարացնում, բայց կարծում եմ որ այդ տիպի վերաբերմունքը որքան էլ տհաճ ու ցավոտ է, բայց ավելի ճիշտ է:
Իհարկե ես կուզեի տեսնել հաղորդում, որը չէր վարվի այս երկու ծայրահեղություններից մեկի նման, այլ կլիներ միջին. մարդկանց հետ կվարվեր քաղաքավարի, չէր վիրավորի և միաժամանակ անհիմն հույսեր չեր տա...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես նկատի չունեի, թե նրա տաղանդավոր աստղ լինելը կարող էր արդարացնել նման վերաբերմունքը, ուղղակի ուզում եմ ասել, որ մարդկանց գնահատելու համար, ինձ թվում է, մարդ պետք է ինքն էլ որոշակի արժեք ներկայացնի։ Սա իմ կարծիքն է։Chuk-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ