Թեման քննարկման համար չէ, պարզապես տեղեկատվություն է։
Թեման քննարկման համար չէ, պարզապես տեղեկատվություն է։
Իր խնդրանքի համաձայն Artego-ն հանվում է նաև մոդերությունից: Ներկայացնել հիմա Artego-ի արած գործը ակումբի կայացման ու զարգացման գործում, կարծում եմ անիմաստ է, որովհետև չնայած մի քանիսը փոքրիկ դժգոհություններ ունեցել են նրա երբեմն խիստ մոդերությունից, սակայն չընդունել նրա մեծ ավանդը, կարծում եմ, որ ոչ մեկը չի կարող:
Արթ ջան, ինչքան էլ շնորհակալական խոսքեր գրեմ, քիչ կլինի: Բայց ուզում եմ իմանաս, որ ծառայությանս ժամանակ հանգիստ եմ եղել, իմանալով որ ակումբի գլխավոր հետևողներից մեկը դու ես, միշտ իմացել եմ, որ ակումբը վստահելի ձեռքերում է:
Դե ինչ: Գուցե լավն էլ սա է: Գուցե հիմա ավելի հաճախ կկարդանք քո հետաքրքիր գրառումները ու ավելի շատ օգուտ կքաղենք քո գիտելիքներից, հումորից ու ընդհանրապես քեզնից:
Շնորհակալությու՛ն, լավ ընկեր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չնայած նշված է, որ թեման քննարկման համար չէ՝ սակայն փակված չէ, հետո էլ ինչ թեմա, եթե քննարկման համար չէ:
Արթ, ըստ իմ համեստ կարծիքի, դու Ակումբին որպես ղեկավար մարմին պետք ես:
Քանի որ Արթուրն իր վերջին խնդրանքով պնդում է թեման փակել, ապա թեման փակվում է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 03.07.2008, 00:43:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ