Մեջբերում Մարիաննա-ի խոսքերից Նայել գրառումը
Ասեցիք չվճարել, մի բան էլ ես հիշեցի:
Բոլոր նրանք ովքեր ապրում են դրսում և Հայաստան վերադառնալու մտադրություն ունեն, կարող են իրենց գույքը առանց մաքսային վճարի ներմուծել Հայաստան: Դրա համար անհրաժեշտ է նախապես լրացնել թերթիկ, որի մեջ պետք է նշվի ինչ ապրանք պետք է դրսից գա: Օրինակ՝ Սամսունգ ֆիրմայի հեռուստացույց, պահարան, մեկ սեղան վեց աթոռով և այլն:
Կարող եք նաև ձեր ավտոմեքենան էլ բերել: Միայն թե փաստաթղթեր պետք է ունենաք, որ տվյալ երկրում, (որ երկրից, որ բերելու եք) ավտոմեքենան առնվազն երեք ամիս ձեր անունով է եղել:
Հա, դա լավ ես արել, որ ասում ես, բայց էտ օրենքը մենակ Հայաստանում չի գործում:
Նույնը նաև գործում է, եթե մեկնում ես այլ երկրներ մշտական բնակության /ասենք ԱՄՆ/: Հետտ կարող ես ինչ ունես չունես տանես: Միայն թե մեքենայի դեպքում պետք է նաև պարտադիր սերտիֆիկացիա և էմիսիոն թեստ անցնի: