Մեջբերում Մարիաննա-ի խոսքերից Նայել գրառումը
Ասեցիք չվճարել, մի բան էլ ես հիշեցի:
Բոլոր նրանք ովքեր ապրում են դրսում և Հայաստան վերադառնալու մտադրություն ունեն, կարող են իրենց գույքը առանց մաքսային վճարի ներմուծել Հայաստան: Դրա համար անհրաժեշտ է նախապես լրացնել թերթիկ, որի մեջ պետք է նշվի ինչ ապրանք պետք է դրսից գա: Օրինակ՝ Սամսունգ ֆիրմայի հեռուստացույց, պահարան, մեկ սեղան վեց աթոռով և այլն:
Կարող եք նաև ձեր ավտոմեքենան բերել: Միայն թե փաստաթղթեր պետք է ունենաք, որ տվյալ երկրում, (որ երկրից, որ բերելու եք) ավտոմեքենան առնվազն երեք ամիս ձեր անունով է եղել:
Ընկերներիցս մեկը որոշել էր գար Հայաստանում ապրեր... Տան եղած-չեղածը հավաքեց, Անգլիայում 50 ֆունտ մուծեց ու եկավ... հետո երբ վերջնականապես համոզվեց, որ ստեղ ապրելու տեղ չի էլի եղած-չեղածը հավաքեց որ գնա... ու մաքսայինը մոտ $2000 էր ուզում էդ ապրանքների համար.... բա

Իսկ ինչ վերաբերում է բուն թեմային... ոնց եք ապացուցում որ լարման տատանում է եղել? Էլեկտրոցանցը կասի նման բան չի եղել դե գնա ապացուցի: