Ժողովուրդ ուզում եմ այսպիսի թեմա բացել, քանի որ ինչպես պարզվեց շատերը տեղյակ չեն նման բանի մասին:
Եթե ձեր բնակարանի էլեկտրական լարման տատանումների պատճառով փչացել է սարք, դուք կարող եք պահանջել դրա անվճար վերանորոգում: Մեր մոտ երկու օր առաջ լարումը հասել էր մի 300 վոլտ ու փչացել էր հեռուստացույցը լվացքի մեքենան, ու 4 հատ սնուցման բլոկ: Ուրեմն դրա համար գնում եք ձեր տարածքի «էլեկտրոցանց» ՓԲԸ-ի մասնաճյուղ, այնտեղ իրենք ճշտում են, որ ձեր շենքում վթար է եղել տեղական կայանից: Հետո լրացնում են դիմումը, իրենց ասում եք վթարված սարքերի անունները, ու այդ դիմումի հետ տալիս են տեղեկանք: Վերցնում եք այդ երկու թուղթը ու գնում եք այդ տեղեկանքում նշված հասցեով՝ արհեստանոց: Հեռուստացույցն ու սնուցման բլոկները պետք եղավ տանել արհեստանոց, իսկ լվացքի մեքենայի համար պետք է երեկոյան գային տուն, դեռ հասցրած չեն լինի գալ: Ու կարևորը որ առանց ավելորդ քաշքշուկի ու շատ արագ, ես չէի սպասում, որ հենց այսօր կգան լվացքի մեքենան սարքելու
: Տենց բաներ
Իմացեք էլի, որ սենց բաներ կա, կարողա պետք գա մի օր
![]()
Էջանիշներ