Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, եթե մտածես, որ չես կարող՝ հաստատ չես կարողանա, Հայաստանի Էլեկտրացանցերը պարտավոր է փոխհատուցել վնասը:
Մանրամասների մասին տեղյակ չեմ, բայց մի քանի դեպք գիտեմ, որ փոխհատուցել են:
Պահանջեք, խորհրդակցեք իրավաբանի հետ, էսօր անվճար խորհրդատվություն անողներ շատ կան:
Պաշտպանեք Ձեր իրավունքները:
Ես լսել եմ դեպքեր, որ մեկի մոտ մի բան վառվել ա, բայց չեն սարքել, պատճառաբանելով, որ պիտի մի քանի հոգու մոտ լինի, որ հավատան որ իրանցից ա։

Իրանականում այո, պիտի փոխհատուցեն` անկախ նրանից, մի հոգու մոտ ա՞, թե քանի։
Ու ընդհանրապես, ի գիտություն բոլորի ասեմ, որ էդ հոսանքի պայմանագրում սեւով սպիտակի վրա գրված ա, որ ցանցի կողմից թույլատրելի կարճատեւ լարման տատանումը 10%-ն է (եթե չեմ սխալվում` մինչեւ 5 վրկ), իսկ երկարատեւը` 5%։ Ինձ թվում ա երկու ձեռքի մատները հերիք չեն հաշվելու համար, թե Հայաստանում 1 րոպեի ընթացքում քանի անգամ ա էս կետը խախտվում։