User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Միքայել Հայրապետյան. նամակներ ընդհատակից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միքայել Հայրապետյան. նամակներ ընդհատակից

    ՊԵՐՃԱՆՔ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՎԿԱՆԵՐԻ

    Հայաստանում տիրող ներկա վիճակը միանգամայն օրինաչափ է: 1920-ականներից սկսված դատավարությունները կլինեն այնքան, քանի դեռ հայ Մարդը չի զորել այն խոյանքին, բեկմանը, ճեղքումին, որով խալխը` Ժողովուրդ, իսանը` Մարդ է դառնում:

    Ժամանակին մեղադրում էին, եւ Մարդիկ էլ ընդունում էին, իբր պատրաստվել են մահափորձ իրականացնել, ասենք, Ստալինի դեմ: Հետո արվում էին §արագացված դատավարություններ¦: Հրաչյա Աճառյանի նման տնակյաց մտավորականը համաձայնել էր, որ ինքը, իբրեւ թե, եվրոպական գրեթե բոլոր երկրների լրտես է: Ոմանք ընդունել էին, թե զբաղված էին գաղտնի թունել փորելով, որ պիտի անցներ չգիտեմ որ մայր ցամաքի ամբողջ երկայնքով ու կործաներ ԽՍՀՄ-ը: Վկաների պակաս չէր զգացվում: Չզարմանաք, սակայն այդպիսի մեղադրանք առաջադրողները հարաբերականորեն ավելի նորմալ էին, քան վկայություն տվողները. ասված է` "Սուտ մի° վկայիր": Ավելին` Ստալինն ու Բերիան ավելի կարգին էին, քան Ստալինից ավելի ստալին, Բերիայից ավելի բերիա լինել ջանացող մեր կապիկները:
    Խորհրդային քաղկալանավոր իմ ավագ ընկերներից մեկը խորշանքով ասում էր, որ երբ փլվեց Սովետը, ռուսները տասնյակ գրքեր հրատարակեցին, գզրոցներից հանեցին ֆիլմեր, որ Սովետի ժամանակ էին ստեղծել, բայց արգելված էին: Նույն միտքը, նրանից անկախ, արտահայտեց ՊԱԿ-ի պաշտոնաթող մի բարձրաստիճան սպա, որ դարձյալ իմ ավագ ընկերներից է: Հիշում եմ լուսահոգի Աշոտ Նավասարդյանի հարցազրույցը "Գարուն" ամսագրում, ուր ցավով ասում էր, որ խորհրդային բանտերը լիքն էին ազատատենչ մերձբալթիկացի, ուկրաինացի, ռուս, վրացի գիտնականներով, ուսանողներով, բանաստեղծներով, հոգեւորականներով, իսկ մերոնցից Ազատության կռվի էին ելել միայն իր պես մի քանի տասնյակ ջահել: Մերոնք նախընտրել էին վկայի կարգավիճակը:

    Հիմա զարմանալ պետք չէ, երբ օրը ցերեկով կրակում են Միքայել Դանիելյանի պես հրաշալի Մարդու վրա: Սա ամենաօրինաչափն է: Չէ որ Սերժ Սարգսյանը չի հանդգնելու օրինականություն կիրառել կրակողի նկատմամբ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն իր Կուկուի: Նրանց տղամարդկությունը տկար է, որպեսզի կարողանան սղոցել կրիմինալ այն ճյուղը, որի վրա են իրենք կանգուն: Ղզիկի իրենց §ուժը¦ պատում է բացառապես ընդդիմադիրներիս եւ հասարակ ժողովրդի վրա. կարող են իրենց արյունոտ պարզաբանումների ժամանակ սպանել դեղձ վաճառող գեղջկուհուն, երեխայի համար կաթ գնելու գնացած երիտասարդ մորը... Իսկ հենց դա° էր մարտի 1-ի նախերգանքը: Մենք չենք գոռա եւ չենք պահանջի Քաղաքացու իրավունքը: Ավելին` մեր "երգիչը" կասի, որ լավ էլ արել են` սպանել են, ինչ գործ ունեին այդտեղ, այսինքն` ինչու պիտի դեղձ վաճառեին կամ խանութ գնային: Հայաստանում Մարդը տեղ չունի: Նրա տեղը գերեզմանն է, բանտը կամ վտարանդիությունը: Մյուսներինը` կա°մ դահճի, կա°մ վկայի մասնագիտությամբ զբաղվելը:

    Առավել սոսկալին այն է, որ ոչ միայն կկրակեն իրավապաշտպանի վրա, այլեւ հենց նրա°ն կմեղադրեն: Սա° է մեր երկրի տրամաբանությունը: Չեմ զարմանա, որ սովետական մեր իրավապահ համակարգը Միքայել Դանիելյանին մեղադրի մեքենայի միջից փողոցում, հընթացս բռնաբարություն կատարելու մեջ: "Դուխավիկ" կրակողն արդեն նմանատիպ վկայություն` ցուցմունք տվել է: Ոչ հայակենտրոն, հականժդեհական, ՑՌՈՒ-իշնիկ Դանիելյանին մի նոր դավի մեջ էլ շուտով կմեղադրեն. ասենք, միջազգային սիոնիզմի պատվերով թունել էր սարքում Ապշերոնից մինչեւ Բաղրամյանի նախագահական պալատ: Կարծում եք` վկաներ չեն գտնվի: Կգտնվեն ընտրակաշառքի տարիֆով եւ շատ: Հերթի կանգնած վկաներին արդարացում եւ հանգստության միջոց կլինի արդեն տրված այն վկայությունը, թե որպես հայ տղամարդ կրակողը կատարել է իր պարտքը. նմանների վերջին ապաստանը սկսվում է "հայ", "ազգ", "հայրենիք" բառահիմքերով:
    Վարչապետը քննությամբ կպարզի, որ կրակողն ամենեւին նա չի եղել, ում մասին գրում են: Զոհը ոչ թե իրավապաշտպանն է, այլ այդ պահին երկնքում թռչող մի ագռավ, իսկ կրակոց ընդհանրապես չի եղել, այլ թռչունը վայր է ընկել տարիքն առած լինելու պատճառով: Հենց այսպես էլ կլինի: Չկասկածե°ք: Կրակողը պատասխան չի տալու, քանի որ Սերժ Սարգսյանը Տարաս Բուլբա չէ, հակառակը` ԱԽՔ նշանակող է եւ անմեղներին բանտերում պահող: Իսկ մենք շնորհակալ ենք լինելու, որ այդ գործի հետ կապ չունեցող մի մեղադրանքով (ասենք, թունելի գործով) դատելիս` պայմանական պատիժ կիրառեն պարոն Դանիելյանի նկատմամբ: Եվ տեղն է մեզ: Եվ եթե մի բան փոխվել է մեր երկրում, ապա դա այն է, որ "իննասուն" ասող վարչապետին փոխարինել է "ընըսուն" ասողը: Ուրիշ ոչինչ: Այսպես է լինելու միշտ, քանի չենք մերժում փետրազարդ գեղցիներին եւ չունենք պահանջը Վեհի:
    ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 29.05.2008, 16:25:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.01.2009), Kuk (13.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվեր Ռոմիա Հայրապետյան
    Հեղինակ՝ Արևանուռ, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.07.2013, 10:23
  2. Միքայել Նալբանդյան 1829–1866
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.04.2013, 21:11
  3. Արմինե Հայրապետյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.05.2012, 11:47
  4. Նիկոլը ելնում է ընդհատակից
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 93
    Վերջինը: 04.07.2009, 10:07
  5. Կրակել են Միքայել Դանիելյանի վրա
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 08.07.2008, 15:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •