Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
Առաջին հերթին մտածում եմ, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բան չի հասկանում ֆուտբոլից: Համոզված եմ, որ ինքը ուզում ա, որ նորմալ ֆուտբոլ լինի Հայաստանում, բայց քանի դեռ ֆուտբոլիստները վախենում են իրանից, չեն կարա նորմալ խաղալ: Ֆեդերացայի նախագահը պիտի արդեն շուտվանից հասկացած լիներ, որ մենակ փողով չես կարա ֆուտբոլդ զարգացնես, իհարկե առանց փող էլ չես կարա: Էս իրա ծախսած փողերով ու նորմալ մասնագետով մենք հիմա ավելի լավ ֆուտբոլ կունենայինք: Լավ թողնենք ֆեդերացիայի նախագահին մի կողմ: Ստեղ խոսք բացվեց առաջին պատահած առարկա գլորողների մասին: Ես Հայաստանում ճանաչում եմ տենց մեկին, որ առաջին պատահած առարկան (հիմնականում Coca-Cola-ի շիշը) մի քանի մետրից տշում ա զիբիլի մեջ: Հա՛, ինքը չունի հնարավորություն պարապելու, ինքը բոմժ ա, բայց ես իրա հետ ֆուտբոլ եմ խաղացել ու կարամ ասեմ, որ էդ տղուն, եթե հետևեին կարգին ֆուտբոլիստ կդառնար, բայց հետևելու փոխարեն մի քանի անգամ "քաշել են": Հայաստանը էն երկրներից չի, որ ֆայմի փողոցներից ֆուտբոլիստներ հավաքի:
Ու ինչ ֆուտբոլի առաջընթացի մասին ա խոսքը, եթե հանրապետության գլխավոր դաշտը խորդուբորդ ա, սովորական պաս տալուց գնդակը 60 անգամ տատանվում ա խոտի վրա նոր ա տեղ հասնում, ինչ ֆուտբոլի զարգացման մասին ա խոսքը, եթե առաջնությունում 8 թիմ են խաղում, ու մրցակցություն չկա:
Ամեն ինչ ֆուտբոլիստների ոտքերում ու ֆեդերացիայի խելքում ա:
Շատ իրական պատկեր տվեցիր ներկայի մասին....բայց....չես գտնում որ ելի մեզնից է կախված, այսինքն մեր սերունդից, երիտասարդությունից,եթե մենք մտադրվենք, չենք կարող ասենք քո ասած «բոմժին» առաջ տանենք: Ենքանել դժվար չի: Պրոստը մեր երիտսարդության մեջ շաբլոն է մտել, որից հրաժարվել վախենում են շատերը, այսինքն շատրը չեն էլ պորցում այլ կերպ մտածել: Պետք է սրտացավ լինել ՄԵՐ-ի համար: