Armeno, էս ո՞ր խաղն ես մեկնաբանում
Armeno, էս ո՞ր խաղն ես մեկնաբանում
Չեխիա–Հայաստան Մ21
Արդեն 77-րդ րոպեն ա 0:3 պարտվում ենք
Գրում եմ Հայաստան-Բելգիա խաղի հաշիվը 2:1, կամ 1:0՝ հօգուտ մեզ:
Սակայն այնքան միեւնույն է...
Կասպարովը հոյակապ դարպասապահա, իսկ Համլետ մխիթարյանին լիարժեք կփոխարինի Երիտասարդ Հենրիկ Մխիթարյանը: Կարծում եմ, որ չոր հաշվով ենք հաղթելու
ես միայն մի բանից եմ վախենում...
մերոնք կարողանո՞ւմ են խաղալ մրցակցի հարկի տակ...
Դե եթե հաշվի առնենք որ մրցակցի խաղադաշտում առկա 15.000 - հանդիսատեսներից 4-6 հազարը հայեր են, ապա կարծում եմ որ շաղի հոգեբանական առավելությունն այստեղ ոչ-ոքի կլինի, իսկ մնացածն արդեն կախվածա թիմերի ֆիզիկական պատրաստվածությունից...ես միայն մի բանից եմ վախենում...
մերոնք կարողանո՞ւմ են խաղալ մրցակցի հարկի տակ...
հ.գ. Բելգիայի հավաքականի հարձակվողներից մեկը, էլ չի կարա երեխա ունենա![]()
Չէ՜, լավ չի՜... ;o
Ընդամենը 2-րոպեյով ալիքը փոխեցի, եւ արդեն տեսնում եմ հաշիվը 3-0՝ ի ուրախություն մեր մրցակիցների![]()
էս հաղթանակը կամ գոնե ոչվոքին մեզ շատ էր հարկավոր պորտուգալացիների հետ խաղից առաջ![]()
Հազիվ մի օր որոշեցի ֆուտբոլ նայել
Փոշմանել եմ: Մյուս խաղն էլ չեմ նայի: Այ կարելի է Ղազախստանի խաղին գնալ
Հավաքականը մարզիչի լուրջ կարիգն ունի և այդ մարզիչից առաջին հերթին պետք է սովորեն գնդակին տիրապետելն ու դարպասին ուղիղ խփելը, ոչ թե իբր դարպասին է խբում և գնդակը դուրս է գալիս խաղադաշտի եզրերից
Վայ էս ինչ ասեցի, ստացվեց, որ մերոնք խաղալ չգիտեն: Ճիշտն աասած գրեթե այդպես է, բայց կարևորը դուխ ունեն և այդ դուխը մեզ տալիս է բարոյական հաղթնակ ուրիշ ոչինչ:
Հ.Գ. Էրոտիկ կադրերից հետո հայերը սկսեցին վատ խաղալ:
տեղն էր մերոնց
եթե մերոնք 100 տոկոսանոց պահերը չեն օգտագործում, ուրեմն ում ա պետք իրանց "սիրուն" խաղը՞
ասում եմ. Պորտուգալիայի հետ խաղին էլի ենք ակտիվ լինելու, բայց կրվելու ենք
ես լինեի Ռուբեն Հայրապետյանը, ամեն ֆուտբոլիստին 100 տոկոսանոց պահը չօգտագործելու համար 1000 դոլարով կտուգանեի
ամեն դեպքում, առաջընթաց կա. մեր խաղերին էլ են երկրպագուները վազում դաշտ
:
Բայց մտավախությունս արդարացավ... ինչը շաաաատ ցավալի է...
ախր, չի կարելի ասել, որ խաղալ չգիտեն... առաջին կեսում լավ էլ ճնշում էին... Բայց չեղածից գոլ կերան, ու կորցրեցին ամեն ինչ.. չգիտեմ, պետք է լուրջ վերլուծություններ և հետևություններ անել, Պորտերֆիլդի գործը կիսատ է մնացել: Շատ ասպարեզներում ակնհայտ է առաջխաղացումը, բայց դա դեռ ամենը չէ...
Ի դեպ, man of the match է ճանաչվել Արտավազդ Քարամյանը![]()
երբ առաջին գնդակը ընդունեցինք՝ մերոնք սկսեցին խաղալ մինչՊորտերֆիլդյան ֆուտբոլ, ու ևվս 2-ը կերան, հետո ուշքի եկան, բայց արդեն ուշ էր:
Կարող եմ ասել, որխաղում էին նույն կերպ, ինչպես հաղթած խաղերում, +,- էպսիլօն
Պորտելֆիլդը մի կողմից, Բերեզովսկին մի կողմից, Մխիթարյանը մի կողմից, Մրցավարը մի կողմից, արա են տկլոր մարդն էլ մյուս կողմից…
Փաստորեն հին վերքերը չէին լավացել,մերոնք մինչև հիմա հոգեբանական խնդիրներ ունեն: իսկ կոնկրետ երեկ,կարծում եմ, մեր հավաքականի խնդիրներից էր նաև,որ գնդակը չէր հասնում Լևոնին,այսինքն Համլետ Մխիթարյանի կարիքը շատ էր զգացվում: Ընդհանուրով,բայց շատ լավ խաղացին տղեքը մինչև են տկլորի մեջ գալը(կարող ա դրանից էլ էր),ուղղակի պիտի հասկանանք,որ ֆուտբոլը 90-րոպե ա տևում ու հեչ պարտադիր չի հաղթելու համար,որ առաջինը գոլ խփես
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Երեկ, հոկտեմբերի 17-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 20-25-ը կհանդիպի Լիտվայի, Լեհաստանի և Սան Մարինոյի հավաքականների հետ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`
Հայաստանի Մ-19 տ. հավաքական
Դարպասապահներ
Հովհաննիսյան Էդուարդ «Փյունիկ»
Պրազյան Գևորգ «Արարատ»
Պաշտպաններ
Խաչատրյան Արտակ «Փյունիկ»
Բեգլարյան Համիկ «Փյունիկ»
Չիլինգարյան Հայկ «Փյունիկ»
Բռուտյան Գեղամ «Փյունիկ»
Անտոնյան Արտակ «Փյունիկ»
Առաքելյան Արտաշ «Կիլիկիա»
Դաղբաշյան Գագիկ «Բանանց»
Կիսապաշտպաններ
Յուսպաշյան Արթուր «Փյունիկ»
Եդիգարյան Արտակ «Փյունիկ»
Մալաքյան Էդգար «Փյունիկ»
Կարապետյան Սարգիս «Բանանց»
Դաշչյան Արտակ «Բանանց»
Հովհաննիսյան Սերգեյ «Ուլիս»
Հայրապետյան Լևոն «Համբուրգ» (Գերմանիա)
Մանոյան Դավիթ «Փյունիկ»
Մխիթարյան Հենրիխ «Փյունիկ»
Հարձակվողներ
Մովսիսյան Գրիգոր «Փյունիկ»
Թադևոսյան Ալբերտ «Փյունիկ»
Արոյան Սարգիս «Փյունիկ»
Ոսկանյան Տիգրան «Փյունիկ»
Մանասյան Միհրան «Փյունիկ»
Գյոզալյան Նորայր «Բանանց»
Տեքստը` ՀՖՖ մամլո քարտուղարություն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ