User Tag List

Էջ 155 161-ից ԱռաջինԱռաջին ... 55105145151152153154155156157158159 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,311 համարից մինչև 2,325 համարի արդյունքները՝ ընդհանուր 2402 հատից

Թեմա: Հայկական ակումբային ֆուտբոլ

  1. #2311
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսենք սկզբից.

    Եթե դարպասապահը Բերեզովսկին լիներ, ապա դժվար առաջին գոլը բաց թողնեինք: Կասպարովը երկար մտածեց գնդիակին նետվելուց առաջ:

    Երկրորդ գոլը վրացիները խփեցին իրենց ուժերով, մենք այդքան էլ մեղավոր չէինք:
    Հենց թարսի պես երկրորդ գոլը չպետք է լիներ, թե պաշտպանների և թե դարպասապահի սխալի պատճառով էր:

    Հենոն շատ մեծ ռիսկի դիմեց, նա չպետք է մասնակցեր կամ գոնե առաջին խաղակեսից պետք է փոխարինվեր:

  2. #2312
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարակից թեմայում սկսվածը շարունակեմ այստեղ /համել մեր ֆուտբոլի թեման կակտիվացնեմ/

    Ուերմն այնտեղ երկու հարցի շուրջ բանավեճ սկսվեց՝

    ա. Պետք է արդյո՞ք ցավալ մեր ֆուտբոլստի և իրա թմի համար, անկախ նրանից թե որտեղ է նա խաղում:

    բ. Արդյո՞ք մենք բավարար չափով մտահոգված ենք տեղական ֆուտբոլի մասին:


    ա.ի վերաբերյալ նշեցի կարծիքս, որ երկրպագելու եմ ֆուտբոլիստի անհատի՝ հատկապես եթե հայ է, հատկապես եթե խոստումնալից հայ է: Ցանկանալու եմ իրա թմի հաղթանակը, եթե հատուկ դեպքեր չլինի՝
    -ինքը հանդես է գալիս իմ ատելի թմում,
    -իրա թիմը խաղում է իմ սիրելի թմի դեմ,

    ՈՒ կարծում եմ դա բավականին նորմալ է, և ոչ միայն հայերիս համար: Իմ ծանոթ պորտուգալացիներից մեկը ցավում ա Ռեալի համար հիմնականում միայն այն պատճառով, որ այնտեղ են Մուրինյոն ու Ռոնալդուն: Բայց միաժամանակ Բենֆիկայի համար դոշ ա տալիս: Իսպանիայում գրեթե ամեն ֆուտբոլասեր երկրպագում է լոկալ թմին՝ գումարած Ռեալ կամ Բարսա: Գերմանիայում այլ է, իրանք ունեն ուժեղ ներքին առաջնություն /պայմաններ ունեն դրա համար/, և գրեթե բոլոր քաղաքներում մարդիկ երկրպագում են լոկալ թմի համար, նույնիսկ եթե այն երկրորդ լիգայում է, ու իրանց թիմը հազար տարի եվրոգավաթներում չխաղա էլ՝ իրանց համար ներքին առաջնությունը հերիք է:
    Մեր նման երկրներում բնականորեն սահմանափակում կա, ինքան էլ լավ լինենք, կայուն կերպով գրադների մակարդակին չենք լինի: Կարող ենք Ուրուգվայի նման լավ հավաքական ունենանք, բայց լավագույն ֆուտբոլիստները մեկա հիմնականում «արգենտինաներում» և «եվրոպաներում» կխաղան: Ու հայկական թմին կից արտասահմանյան որևէ թմի, կամ մեր ֆուբոլիստների համար երկրպագելը միշտ էլ նորմալ կլինի:


    բ.-ի իսկ հիմա սրա մասին: Իսկ արդյո՞ք մենք որևէ հայկական թմի երկրպագու ենք, մեծամասամբ՝ ոչ: Ո՞նց ա մեզ մոտ ներքին պատկերը: Գրեթե բոլոր թմերը Երևանից, երկրպագուների որ սեգմենտի վրա են հիմնված, չես հասկանում: Լավ Փյունքիկի համար պարզ է՝ «աջերն» են երկրպագում, Արարատին «ձախերը», սպորտային թշնամանքի հիմքերը կան, որը մրցակցության հիմքն է, դա լավ է: Բայց Միկա, Ուլիս, Բանանց, Կիլիկիա, ասենք ինչու՞ պետք է ես Միկա երկրպագեմ, և ոչ թե Ուլիս կամ Բանանց, ո՞րն է դրանց տարբերությունը: Օրինակ՝ Աթենքի Օլիմպիակոսը և Պանայտինայկոսը քաղաքի տարբեր թաղամասերն են ներկայացնում, Լացիոն և Ռոման Հռոմի տարբեր սոցիալական շերտերն են ավանդաբար ներկայացնում:
    Գյումրեցիք ու՞ր եք, ինչու՞ ձեր թմի կողքին չեք /իհարկե եթե ֆուտբոլի երկրպագու եք/, Ղափանցի՛ք, դուք ուր եք, Դիլիջանցի՞ք, Աշտարակցի՛ք՝ Միկան խի մեզ տվիք:


    Հիմա կասեք Նեմեցը Երևանի փակ առաջնություն է սարեքել, բայց Սևանցիք ձեզ ինչն է խանգարում ձեր թիմը ստեղծեք /սկզբնականում սիրողական/, ակտիվորեն այդ թմին աջակցեք, թմի ֆան մշակույթը ձևավորեք, Իջևանի սիրողական թմի հետ խաղաք, լցվեք ավտոբուս, ձեր թմի դրոշներով, գույներով, երգերով գնաք Իջևան «դերբիին» մասնակցեք, մի օր էլ ձեր սիրողական լիգան կոչվի երկրորդ լիգա, տեղից էլ բարձրագույն լիգա մեկ քայլ է, աշխարհի բոլոր գրանդրները տենց են ստեղծվել: Ճիշտ ա, գրանդ ոչ մեկն էլ չի դառնա ամենայն հավանականությամբ, բայց դուք չե՞ք ուզում ձեր լոկալ թիմը ունենալ: Բեռլինի Յունիոնի /Արևելյան Բեռլինի թիմն ա/ երկրպագուները իրանց ձեռքերով սեփական թմի համար ստադիոն սարքեցին:
    Լիվեպուլի ֆաները կգնան ստադիոն անկախ նրանից, թե Անգլիայի ֆեդերացիայի նախագահը ով է, Լիվերպուլի տերը ով է, Լիվերպուլը որ լիգայում է:

    Ուղղակի եկեք ամեն անգամ «Հայկական ֆուտբոլը լավը չի» ասելուց առաջ ընդունենք որ «Մենք լավ հայ ֆան չենք»: Գրառումս քննադատելու միտում չունի, այլ և իմ և բոլորի մեջ ինչ-որ բան փոխելու:

    հ.գ. իսկ նեմեցի հրաժարականը միշտ եմ պահանջելու, ես մեր ֆուտբոլը չեմ ատում, որ իրան ցանկանամ տեսնել ֆուտբոլի ղեկին: Եվ եթե մի օր մեր երկրպագուները զարթնեն ու Հայկական առաջնությունը ոտքի կանգնեցնեն, թող ոչ ոք հչահամձակվի ասել, թե Նեմեցի շնորհքն է, ոնց որ հիմա անում են Հավաքականի դեպքում:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.02.2011), Gayl (17.02.2011), Malxas (16.02.2011), zanazan (18.02.2011)

  4. #2313
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկու տարի առաջ ով կմտածեր, որ սենց բան կարա լինի: Ապրես, Հենո ջան... Ի դեպ, մի տեղ կարդացի, որ գերմանական ալիքներից մեկով խաղը մեկնաբանել են Ֆրանց Բեքենբաուերն ու Օլիվեր Կանը և Հենոյին անվանել ապագա Էդգար Դավիդս:
    Лучше Гор могут быть только Горы.

  5. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.02.2011), BeatleMan (20.02.2011), E-la Via (17.02.2011), Farfalla (17.02.2011), Gayl (17.02.2011), Kiss (05.06.2011), Legolas (21.02.2011), Malxas (17.02.2011), Moonwalker (17.02.2011), Philosopher (17.02.2011), Sagittarius (18.02.2011), Ungrateful (18.02.2011), Vaho (23.03.2011), Yellow Raven (17.02.2011), Ձայնալար (26.03.2011), Մանուլ (17.02.2011), Մարկիզ (17.02.2011), Ներսես_AM (17.02.2011)

  6. #2314
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստան-Ռուսաստան. Տոմսերը վաճառվելու են անձնագրերով




    Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

    Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու ոչ ավելի, քան 4 տոմս: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է:

    Տոմսերի արժեքն է'

    - արևմտյան տրիբունա' 7000 դրամ
    - արևելյան տրիբունա' 5000 դրամ
    - հարավային և հյուսիսային տրիբունաներ' 3000 դրամ

    ՀՖՖ մամուլի քարտուղարություն

    http://armsport.am/am/news/2/29/17393/

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.03.2011), V!k (08.03.2011), Yellow Raven (08.03.2011)

  8. #2315
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թալանա ինչա 1500 դրամից ավել չեմ տա

  9. #2316
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ:
    Փյունիկ-Շիրակ 0-1
    Առաջին հանդիպումը` 1-1
    Մենակ էս մի խաղը հերիք ա, որ էս գավաթը հաջոված համարեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (16.03.2011), Moonwalker (15.03.2011), Sagittarius (15.03.2011), tikopx (15.03.2011), Yellow Raven (15.03.2011)

  11. #2317
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հայաստան-Ռուսաստան. Տոմսերը վաճառվելու են անձնագրերով




    Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

    Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու ոչ ավելի, քան 4 տոմս: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է:

    Տոմսերի արժեքն է'

    - արևմտյան տրիբունա' 7000 դրամ
    - արևելյան տրիբունա' 5000 դրամ
    - հարավային և հյուսիսային տրիբունաներ' 3000 դրամ

    ՀՖՖ մամուլի քարտուղարություն

    http://armsport.am/am/news/2/29/17393/
    Հայաստան - Ռուսաստան խաղի տոմսեր գրեթե չեն մնացել: Մոտ 200 տոմս…
    Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 16.03.2011, 13:04:

  12. #2318
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ետել չկա արդեն երեկ եմ կարդացել լուրերից մեկում
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  13. #2319
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարծում եմ սա այստեղ չի խանգարի՝

    Կոչ Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր ‹‹երջանիկներին››` տոմսատերերին:

    Հարգելի՛ երկրպագուներ, եզակի երջանիկ ֆուտբոլասերնե՛ր , որ կարողացել եք ձեռք բերել տոմսեր և հնարավորություն ունեք ներկա գտնվել մարտի 26-ին կայանալիք Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային խաղին , ձեզ բոլորիդ իրավամբ կարելի է համարել այս օրերի Հայաստանի ‹‹օլիգարխներ››: Այո՛, այո՛, հենց այդպես, ‹‹օլիգարխներ››, քանի որ Դուք այն հազվագյուտ ընտրյալներից եք, ովքեր անհամբեր սպասում են այդ օրվան, ամանակարևորը` բաղձալի տոմսերը ձեռքներին:

    Եվ այսպես, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել երկար սպասված խաղին, ուզում ենք բոլորիդ տեղեկացնել FAF հայ երկրպագուների կողմից առաջարկվող մի քանի կարևոր դրույթների մասին.



    1. Մենք բոլորս պարտավոր ենք մաքսիմալ աջակցություն ցուցաբերել մեր սիրելի թիմին, ֆուտբոլիստներին` դրական լիցքեր փոխանցելով նրանց ողջ խաղի ընթացքում:

    2. Ժամանակակից շունչ, գեղեցիկ տեսարան և միագույն տեսք ստանալու համար շատ կարևոր է նախատեսվող միջոցառումները կազմակերպել ամբողջ մարզադաշտով, քանզի ֆուտբոլիստներին թեժ աջակցություն ցուցաբերելու հետ մեկտեղ,ինչը անշուշտ մեր առաջնահերթ խնդիրն է համարվում, պետք չէ մոռանալ նաև, որ մարտի 26-ի հանդիպումը հեռարձակելու են տասնյակ երկրներ ամբողջ աշխարհում, և մեր հայրենիքը համայն աշխարհին պատշաճ մակարդակով, գեղեցիք, վառ գույներով ներկայացնելու հնարավորությունը հենց մեր ձեռքերում է:

    Վերը նշված 2 կետերի իրագործման համար FAF-ը կոչ է անում բոլորին`

    ա/ Հագնվել հնարավորինս մեր հավաքականի գույներով` ԿԱՐՄԻՐ: Դուք կարող եք ձեռք բերել մեր հավաքականի մարզաշապիկներից /կարմիր/` Խանջյան փողոցում գտնվող ‹‹Հյումմել›› ֆիրմային խանութից :

    բ/ Ցանկալի է ձեզ հետ մարզադաշտ բերել հնարավորինս շատ մեր եռագույն դրոշներից:

    գ/ Շատ ցանկալի է շարֆերի /երկկողմանի, եռագույն դրոշի գույներով/ առկայությունը: Հայտնում ենք Ձեզ, որ եթե մինչ այժմ չունեք այդ շարֆերից, կարող ենք ձեզ առաջարկել Երևանում ամենամատչելի և որակով շարֆեր` գնելու և պատվիրելու համար զանգահարել 055-77-22-64:

    դ/ Անպայման խնդրում ենք բոլորին պատրաստվել ողջ հանրապետական մարզադաշտով միահամուռ կերպով երգելու մեր երկրի հիմնը /բառերի իմացությունը պարտադիր է/, դա անկասկած շատ ոգևորիչ կլինի մեր ֆուտբոլիստների համար:

    ե/ Հայտնում ենք Ձեզ նաև այն մասին, որ FAF–ի կողմից հավաքականի խաղերի ժամանակ երգվող բոլոր երգերը MP3 ֆորմատով կարող եք գտնել faf.am կայքում` FAF-ի երգացանկ բաժնում: Հնարավորինս սովորեք այդ երգերի բառերը, քանզի մարզադաշտում FAF-ի տրիբունայից դրանք լսվելուն պես, ցանկալի կլինի,որ բոլոր երկրպագուները միասին և ուժեղ ձայնակցեն:

    զ/ Եվ ամենավերջինը` մարտի 26-ին, ժամը 16:00-ից սկսած FAF -ը հրավիրում է ԲՈԼՈՐԻՆ Օպերայի շենքին հարող տարացքում գտնվող Արամ Խաչատրյանի արձանի մոտ /ֆրանսիայի հրապարակին կից/, որտեղ կկազմակերպվի բոլոր տոմս ունեցող երկրպագուների նախախաղային հավաք, որի ընթացքում բոլոր ցանկացողները կներկվեն մեր եռագույնի երանգներով, կծանոթանան երկրպագման հետ կապված FAF -ի կազմակերպած միջոցառումներին, կստատնան իրենց հուզող հարցերի պատասխանները: Կարճ ժամանակ անց կսկսվի ՀԶՈՐ երթը` Մաշտոց-Թումանյան-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Վերնիսաժ-Մամիկոնյանի արձան և Հանրապետական մարզադաշտ ուղիով:

    Բոլոր տոմս ունեցող երկրպագուներին կոչ ենք անում միանալ այս ակցիային:

    Սիրելի ֆուտբոլասերնե՛ր, հայաստանցինե՛ր, մենք բոլորս այդ օրը` մարտի 26-ին, մարզադաշտում պետք է լինենք միասին, կազմակերպված, և հզոր երկրպագմամբ քաջալերենք ու ոգևորենք մեր ֆուտբոլիստներին ամբողջ 90 րոպեների ընթացքում և ամենակարևորը` ՈՏՔԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԱԾ: Հաղթելու ենք ՄԻԱՍԻՆ:
    Աղբյուր՝ faf.am

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    V!k (22.03.2011), Yellow Raven (22.03.2011), Ձայնալար (23.03.2011)

  15. #2320
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին կարող են անցանկալի անձ ճանաչել եւ որակազրկել

    Ապրիլ 29, 2011 | 18:21



    «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի առաջարկով կարող է ճանաչվել անցանկալի անձ ֆուտբոլում: Նման որոշում է կայացրել ՀՖՖ կարգապահական կոմիտեն, ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՖՖ մամուլի ծառայությունից:

    «Կարգապահական կոմիտեն առաջարկել է ՀՖՖ Գործկոմին Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` թույլ տված խուլիգանական արարքի եւ սիստեմատիկաբար դրսեւորած անպարկեշտ, անվայել վարքագծի եւ ոչ մարզական պահվածքի համար Արկադի անդրեասյանին ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

    Ըստ այդմ` «Արարատ»-«Փյունիկ» խաղին Արկադի Անդրեասյանի խուլիգանական արարքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգը զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 հազար դրամ: Կարգապահական կոմիտեի մեկ այլ որոշմամբ` «Արարատ»-«Փյունիկ» խաղին «Արարատ» ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանն իր խուլիգանական արարքի համար զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 5 խաղով:

    Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:

    Նշենք, որ սույն միջադեպի հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
    Նկատենք, որ Արկադի Անդրեասյանը տարիներ առաջ նման կարգավիճակում արդեն հայտնվել էր, սակայն Ֆեդերացիան հետագայում որոշումը վերանայեց:

    Աղբյուր
    Երեխեք, ինչ-որ մեկը տեղյա՞կ է էս պատմություններից :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. #2321
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ ֆուտբոլասերները կարող են ավտոբուսով ուղեւորվել Ռուսաստան - Հայաստան հանդիպմանը


    Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ռուսաստան – Հայաստան պատասխան հանդիպմանն ընդառաջ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբը` Առաջին հայկական Ճակատը` FAF-ը (First Armenian Front):

    Հունիսի 1-ին Երեւանից Սանկտ Պետերբուրգ կմեկնի հայ երկրպագուների ավտոբուսը: Ուղեւորության արժեքը 149 հազար դրամ է: Արժեքի մեջ մտնում է ուղևորի երաշխավորված անվտանգությունը, ուղևորություն բարձրակարգ ավտոբուսով Երևան – Ս. Պետերբուրգ – Երևան երթուղով, հարմարավետ հյուրանոցային համար Ս. Պետերբուրգի կենտրոնում, Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմս:

    news.am

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.05.2011), Yellow Raven (23.05.2011)

  18. #2322
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆավորիտը Ռուսաստանն է:


  19. #2323
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  20. #2324
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Բայց դուք էդ տեսա՞ք:

    Հայաստան 4:1 Մոնտենեգրո

    Ու դրանց մարզիչը մեծ մեծ խոսում էր, իբր եկել են հաղթանակի համար ու ասում էր, որ շատ քիչ բան գիտի հայկական ֆուտբոլի մասին: Ու տենց չիմանալով եկել էր հաղթելու...

    Հաշվի առեք, որ հկաառակորդի բացառապես բոլոր խաղացողները բարձրահասակն էին մի քանի տասնյակ սանտիմետրով, խաղասկզբից մենք խաղում էինք 10 հոգով:
    Եվ այդ ամենով հանդերձ մենք ջախջախեցինք Մոնտենեգրոյին, ով նախորդ տուրում իր հերթին ջախջախէլ էր 5:0 հաշվով Անդորրային:
    Լավ էղավ, քթներին դեմ էկավ: Թող իմանան, թե ֆուտբոլ ոնց են խաղում: Նրանց խաղացածը ֆուտբոլ չէր, դա կեղտոտ խաղ էր:
    Անգամ մրցավարն էլ չէր կարող խանգարել, որ ջախջախեինք:

    Դա հայկական ֆուլբոլի դասական օրինակ էր: Սա էր մեր խաղը, որ պետք է մենք միշտ մրցակցին թելադրենք:
    Ով չի տեսել այդ խաղը, շատ բան է բաց թողել...

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.06.2011), Farfalla (07.06.2011), Monk (08.06.2011), Moonwalker (07.06.2011), Sagittarius (08.06.2011), Ungrateful (08.06.2011), V!k (07.06.2011), Yellow Raven (08.06.2011), Աբելյան (07.06.2011), Արէա (07.06.2011), Նաիրուհի (07.06.2011)

  22. #2325
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր բոլորիս, ես ի՜նչ լավ խաղացին եսօր տղեքը, այ ես ա մեր ֆուտբոլի ապագան

    Հ.Գ. համ էլ այսօր առաջին անգամ ստադիոնից 4:1 կրած հետ եմ եկել
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

Էջ 155 161-ից ԱռաջինԱռաջին ... 55105145151152153154155156157158159 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբային նոստալգիա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 23.07.2014, 23:10
  2. Ակումբային երաժշտություն
    Հեղինակ՝ Aeterna, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.09.2013, 16:07
  3. Ակումբային մականուններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.05.2011, 12:43
  4. Ակումբային արշավ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 393
    Վերջինը: 26.10.2007, 23:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •