Եթե մեջներդ ցանկացող կա երեկվա Մակեդոնիա-Հայաստան խաղը ներբեռնելու, ապա խնդրեմ, այստեղ կարող եք ներբեռնել ռուսական Ռոսսիա 2 հեռուստաալիքի հեռարձակումը դե իհարկե ռուսերեն մեկնաբանությամբ![]()
Moonwalker (09.09.2010), Sagittarius (08.09.2010)
Օրինակ ես ուրախանում եմ նրանով, որ մեր և ազգային, և երիտասարդական հավաքականներն այնպիսի պայքար են մղում գրեթե բոլոր խաղերում, որ խաղերը դառնում են ֆանտաստիկ դիտարժան ու դրամատիկ: Անգամ Ռեալ - Բարսելոն խաղերը մեկ մեկ են այդքան դրամատիկ ստացվում, ինչ մեր հավաքականի (դե եթե մի կողմ թողնենք բացերն ու թերությունները):
Ես որ վերջերս գրեթե միշտ գերագույն էմոցիաներ եմ ապրում անկախ նրանից հաղթում են, թե պարտվում: Ես ուրախ եմ, որ ի տարբերություն անցյալի՝ սկսել են խաղալ:
Ambrosine (08.09.2010), romanista (08.09.2010), Yellow Raven (10.09.2010), Նաիրուհի (09.09.2010), Սամսար (09.09.2010)
Լավ մի փոքր էլ ես գրեմ.
Կա երկու հարց.
ա. Լավ հավաքական ունե՞նք- միանշանակ այո, ոչ միայն լավ, այլև տաղանդավոր և հեռանկարային.
բ. Հավաքականը լա՞վ էր խաղում- ոչ, նույնիսկ համեմատած, թե ինչի է ընդունակ այդ հավաքականը /որը խաղի որոշ դրվակներում կարելի էր նշմարել/՝ ահավոր: Կրկին ասեմ՝ մի համեմատեք այս հավաքականը նախորդների հետ, այս հավաքականի ֆուտբոլիստների պոտենցիալը իմ տեսած հավաքականներից ոչ մեկ չի ունեցել:
Տպավորություն էր, որ խաղից առաջ մեր տղերքին մի լավ վախացրել էին, վստահությունը պակասում էր, խաղում էին ոչ-ոքի վրա /նամանավանդ սկզբում/, դրա համարն էլ դիմացիները թևավորվան և այդքան պահեր ստեզծեցին, բայց երբ մեկ-երկու մերոնք պրեսինգ գործադրել պարզ երևաց, որ դիմացիները ինչպիսի ղճճուկ վիճակում է և որ նման թմի հետ երկորդ համարով խաղալը պարզապես հանցագործություն ա: Չեմ հասկանում, ինչու՞ մի թիմ, որի ամենաթույլ կողմը պաշտպանությունն է, խաղում է պաշտպանական ֆուտբոլ: Ավելի շատ պրեսինգ ա պետք, տղերքին ավելի վստահություն ու ազատություն է պետք տալ:
Այս խաղաոճը ինձ հիշեցնում է տարիներ առաջ Ուկրաինայի դեմ /առաջին խաղն էր Հանրապետականում, մերոնք երկու- երեք պարտվեցին/ խաղացած խաղաոճին, կար «սիրուն» խաղ, չկար արդյունք, նորից վերադառնում ենք հին ավանդական խաղաոճին: Պորտերֆիլդի ժամանակ ո՛չ մեր, ո՛չ պորտուգալացիքի գոլերից հետո մերոնք կարգապահությունը և ամենակարևորը վստահությունը չկորցրեցին, ողջ խաղը հանգիստ հետևում էի և ոչ ոքի մտքով չէր անցնում, որ մենք պետք է մտնենք պաշտպանություն ու մի կերպ պահենք հաշիվը. սա չի նշանակում, որ պետք է մոռանալ պաշտպանության մասին, բայց ոչ մի դեպքում չի կարելի միտումնավոր զիջել դաշտի կենտրոնը և հակառակորդին խաղալու հնարավորություն տալ՝ առավել ևս երբ թույլ պաշտպանություն ունես. իսկ մենք զիջում էինք դաշտի կենտրոնը, որտեղից էլ սկսվում էր հակառկորդի գրոհները:
Սխալ չհասկանաք, ես ոչ մի կաթիլ չեմ մեղադրում մեր ֆուտբոլիստներին, ուղղակի մեր «մարզիչը» չի կարողանում ֆուտբոլիստների պոտենցիալը օգտագործել և հոգեբանորեն ճիշտ տրամադրել խաղին, դիսցիպլինայի մասին էլ չխոսամ: Ժող. էլի եմ ասում, այս հավաքականը ի վիճակի էր մակեդոնացիքին ջարդելու, դուրս եկեք մինիմալիզմից. ոնց որ ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա, հիմա մեր հավաքականի մասին ա:
ամեն դեպքում ես իրանց հավատում եմ՝ Մեծ հաջողություններ են սպասվում այս տղաներին և մեզ բոլորին, պարզապես անհրաժեշտ քայլերը պետք չէ ուշացնել:
---------- Ավելացվել է՝ 21:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:01 ----------
վիդեոյի կոդեկը չունեի, տեղադրեցի, վիդեոն դզվավ, բայց հիմա աուդիոն /ձենը/ չկա, այ դա չեմ իմանում ոնց կարող եմ ուղղել.
---------- Ավելացվել է՝ 21:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:03 ----------
էս մի վիդեոյի ձենը կա![]()
Իմիջայլոց, Գերմանիայի հավաքականը այս տարվա մունդիալում մեր հավաքականի հետ բավականին շատ նմանություններ ուներ /իհարկե որակով ավելի բարձ էր/
Իրանց մոտ նույնպես բավականին երիտասարդ թիմ էր, և իրանց մոտ ևս, ինչպես մեզ մոտ, բովականին մեծ խնդիրներ կային պաշտպանությունում, հատկապես կենտրոնում, և հենց Արգենտինայի հետ խաղից առաջ բոլոր գերմանացիները վախենում էին, որ կարողա պաշտպանությունում խնդիրներ առաջանան, բայց Լյովը ճիշտ մարտավարություն ընտրեց, ամբողջովին զրկեցին արգենտինացիներին գնդակից, դաշտի կենտրոնը վերցրել էին, գումարած գերմանական սառնասրտությունը:
Իսկ Մինասյանի սկի ինքն իրեն չի վստահում, ուր մնաց հավաքականը վստահի սեփական ուժերին, իրա խոսքերից՝ «Նայեք ում դեմ էինք խաղում, Ռոբի Կին....», «Մեզ ոչ-ոքին լիովին ձեռ ա տալիս», և նաև իրա ընտրած խաղաոճը, նույնիսկ մակեդոնիայի մարզիչը խաղից առաջ հանդգնորեն ասեց, որ հայերը խաղալու են պաշտպանական ֆուտբոլ և շեշտը դնելու են հակագրոհների վրա, պարզ չէր, որ իրանք նման ֆուտբոլի էին նախապատրաստվելու / դրա համար մեծամտորեն պաշտպանություն չէին իջնում/, ինչու՞ պետք է այդքան կանխատեսելի լինենք.
Ինչու? Որ դիմացինը նախապատրաստվի առաջին համարով խաղալու ու հայտնվի երկրորդում
Մինասյանը լավա թե վատ հիմա փոխել չի կարելի:
Իսկ Գերմանիայի մասին լավ հիշեցիր: Գնալով հանգում եմ այն մտքին, որ մեր հավաքականին գերմանացի մարզիչ ա պետք: Հայերին գլոբալ առումով ինչնա պակասում? ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ, անհատականը մի կողմ դնելու ու ընդհանուր կաթսայում եփվելու ունակությունը: Իսկ դա գերմանացիների արժանիքնա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ոնց հավաքականի երիտասարդ խաղացողները, նույնն էլ՝ Մինասյանը,՝հասունանում են։ Ու Վարդանը ոնց որ թե հասկացել է, որ հայկական ֆուտբոլը կարա միայն հարձակողական լինի։ Որ այդպես չլիներ, վերջին խաղում 1։1-ի ժամանակ, խաղի վերջում հարձակվող դուրս չեր բերի դաշտ։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
tikopx (09.09.2010)
Սամսար (10.09.2010)
Ինչ ուզում եք ասեք պետքա կրեինք...իսկ էտ առաքելյանին, մի անգամ բարեկամության պոդզեմկում եմ տեսել շաուրմա ուտելուց
Life Is A Miracle
Monk (19.09.2010)
Շաուրմա ուտելը մահացու մեղքա?![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ