Միրսադ Յոնուզ. «Հայաստանը ստիպեց խաղալ Ադրբեջանի հետ»



Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք պլանավորել են Ադրբեջանի հավաքականի հետ մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում անցկացնել միայն այն բանից հետո, երբ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությամբ պարզվել է, որ հանդիպելու են Հայաստանի ընտրանու հետ:
«Դուք գիտեք, որ մենք նույն խմբում ենք հայտնվել Հայաստանի ազգային թիմի հետ միասին: Ուստի որոշեցինք ստուգողական հանդիպում անցկացնել տարածաշրջանը ներկայացնող ազգային թիմերից որևէ մեկի հետ: Այդ տեսանկյունից Ադրբեջանի հավաքականը ճիշտ ընտրություն է»,- հայտարարել է Յոնուզը:

Aysor.am