User Tag List

Էջ 134 161-ից ԱռաջինԱռաջին ... 3484124130131132133134135136137138144 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,996 համարից մինչև 2,010 համարի արդյունքները՝ ընդհանուր 2402 հատից

Թեմա: Հայկական ակումբային ֆուտբոլ

  1. #1996
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 103-րդն է


    ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է մեկ տեղով ու այժմ գտնվում է 103-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 320 միավոր:
    Առաջատար եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի ընտրանին (1642 միավոր), երկրորդ տեղում է Բրազիլիան (1594), իսկ երրորդ հորիզոնականում` Հոլանդիան (1324): Այնուհետև հերթականությամբ հանգրվանել են Իտալիան, Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան: Լավագույնների տասնյակը եզրափակում է Հունաստանի հավաքականը:
    Ռուսաստանի հավաքականը 12-րդ տեղում է, Ադրբեջանինը` 109-րդ, Վրաստանինը` 124-րդ: Աղյուսակը եզրափակում է Անդորան` 3 միավորով (202-րդ հորիզոնական):

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  3. #1997
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ֆուտբոլ

    «Բանանցը» կրկին մեկնել է Թուրքիա

    Երևանի «Բանանցը» կրկին մեկնել է Անթալիա` անցկացնելու ուսումնամարզական վերջին հավաքը: Միջերկրական ծովի ափին մեր թիմը մարզումներ կանցկացնի մինչև մարտի 14-ը: Հավաքի ընթացքում «Բանանցի» մարզչական շտաբը պլանավորել է անցկացնել ստուգողական երեք հանդիպում: Մրցակիցների անուններն առայժմ հայտնի չեն:
    Ավելացնենք, որ «Բանանցի» կազմում հերթական հավաքին մասնակցում են 24 ֆուտբոլիստներ:

    Դարպասապահներ
    Ցվետոմիր Ցանկով
    Ստեփան Ղազարյան

    Պաշտպաններ
    Էդուարդ Կակոսյան
    Գագիկ Դաղբաշյան
    Հովհաննես Համբարձումյան
    Արմեն Զաքարյան
    Նիկոլայ Նիկոլով
    Դարկո Լովրիչ

    Կիսապաշտպաններ
    Արարատ Առաքելյան
    Սարգիս Կարապետյան
    Բետո
    Նոա Կասուլե
    Արթուր Ոսկանյան
    Վաչիկ Եղիազարյան
    Վալտեր Պողոսյան
    Բենիամին Հովհաննիսյան
    Տիգրան Բարսեղյան
    Արարատ Պողոսյան

    Հարձակվողներ
    Սամվել Մելքոնյան
    Դու Բալա
    Դենիրան Օրտեգա
    Սամվել Հակոբյան
    Արսեն Բալաբեկյան
    Սարգիս Նասիբյան

  4. #1998
    Պատվավոր անդամ h.s.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ֆուտբոլ

    Իռլանդիա - Հայաստան՝(U21). 1:2 Հաղթանակ Դուբլինում

    Հայաստանի հավաքականի կազմը՝ Էդվարդ Հովհաննիսյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Լևոն Հայրապետյան, Դավիթ Մանոյան, Մասիս Ոսկանյան, Էդգար Մալաքյան, Գևորգ Ղազարյան, Արտակ Դաշյան, Հովհաննես Գոհարյան։
    Խաղը տեքստային ռեժիմով՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Armsport.am

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barcamaniac (04.03.2010), Minerva (04.03.2010), Yellow Raven (04.03.2010), Արիացի (04.03.2010)

  6. #1999
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ֆլեմինգ Սերիցլև. «Իռլանդիայի հավաքականը Սլովակիայի և Ռուսաստանի թիմերից ուժեղ է»



    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Իռլանդիայում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել այդ երկրի մինչև 21 տարեկանների թիմի նկատմամբ: Չնայած այն հանգամանքին, որ բացակայում էին առաջատար ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Արտակ Ալեքսանյանը և Կառլեն Մկրտչյանը, մեր երիտասարդական ընտրանին կարողացավ ցուցադրել իր բնավորությունը և ապացուցել, որ առաջատարների բացակայության պայմաններում ոչ միայն կարող են խաղալ, այլ նաև հաղթել:
    Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը մեր թղթակցի հետ զրույցում անդրադարձել է նաև «Եվրո-2012»-ի վիճակահանության արդյունքներին: Ըստ նրա` մեր ընտրանին շատ միավորներ կարող է վաստակել այս մրցաշարում, իսկ Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ մեր մրցակիցներից և ոչ մեկի կազմում չկա:
    «Շատ լավ վիճակահանություն էր: Ես կարծում եմ, որ այս խմբում Հայաստանի հավաքականը կկարողանա շատ միավորներ վաստակել: Իմ կարծիքով` խմբի ամենաուժեղ թիմը երրորդ զամբյուղն է ներկայացնում: Խոսքը Իռլանդիայի հավաքականի մասին է: Այդ ընտրանին, ըստ իս, ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի և Սլովակիայի թիմերը:
    Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր սրանից ավելի լավ խումբ լինել: Ժամանակին, երբ Դանիայի երիտասարդական հավաքականի մարզիչն էի, խաղացել ենք Ռուսաստանի հասակակիցների հետ և հաղթել ենք: Այդ թիմից հինգ ֆուտբոլիստներ այժմ ընդգրկված են ազգային թիմում, և ես պատկերացնում եմ, թե ինչպիսին է նրա ներուժը: Իսկ Սլովակիայի հավաքականը խաղալու է աշխարհի առաջնությունում, և մենք հնարավորություն կունենանք հետևել նրա ելույթներին: Մակեդոնիայի ու Հայաստանի հավաքականները, իմ կարծիքով, նույն մակարդակի թիմեր են: Իսկ Անդորրայի հավաքականին պարտադիր պետք է հաղթենք ինչպես տանը, այնպես էլ դրսում: Ճիշտ է` դա անելը շատ դժվար կլինի: Չմոռանանք, որ այդ թիմն Իսպանիայի, նաև Ֆրանսիայի գլխավոր թիմերին զիջել է նվազագույն հաշվով:
    Ես չեմ ասում, որ այս խմբում միավորներ խլելը հեշտ գործ է լինելու, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված: Մեր խումբը ներկայացնող ո՞ր թիմն այնպիսի լավ հարձակվող ունի, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Դուք կարող եք նշել Անդրեյ Արշավինի անունը, սակայն ես կասեմ, որ Հենրիխը ոչնչով չի զիջում նրան»,- հայտարարեց Ֆլեմինգ Սերիցլևը:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  8. #2000
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Հաղթանակ Դուբլինում. 2-1՝ հօգուտ Հայաստանի

    Դուբլինի «Տալագտ» մարզադաշտում երեկ մեկնարկեց Իռլանդիայի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է ArmSport.am-ը, իռլանդացիները անչափ մարտական էին տրամադրված հանդիպումից առաջ՝ նշելով, որ իրենց համար այդ հանդիպումը պատվի հարց է՝ հաշվի առնելով Երևանում գրանցված ջախջախիչ պարտությունը:
    Խաղի 34-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը ձախ ոտքի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ գոլը չուշացավ: 40-րդ րոպեին Գևորգ Ղազարյանն անչափ գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին իռլանդացիները կարողացան մեկ գոլ խփել:
    Այսպիսով հաշիվն ավարտվեց 1-2՝ հօգուտ Հայաստանի:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (05.03.2010), Venus (05.03.2010)

  10. #2001
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Խոակին Բոգոսյանը վերագտնում է նշանառությունը



    Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Նյուելզ Օլդ Բոյզը», որի կազմում հանդես է գալիս նաև Ուրուգվայը ներկայացնող հայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, 2:1 հաշվով պարտության մատնեց առաջատարին` «Գոդոյ Կրուսին»: Վերջինիս սայթաքումից օգտվեց «Ինդեպենդիենտեն» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
    «Նյուելզ Օլդ Բոյզի» կազմում երկու գոլի հեղինակն էլ Խոակին Բոգոսյանն է: Երկրի մարզական պարբերականները հենց նրան են անվանել տուրի հերոս: Ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ մրցաշրջանը Խոակինը կսկսի մեկ այլ ակումբում, քանի որ «Նյուելզ Օլդ Բոյզում» վարձավճարով է խաղում: Ճիշտ է` մեր հայրենակիցն այնքան էլ լավ չմեկնարկեց Արգենտինայի ընթացիկ առաջնությունում, ինչի արդյունքում նրա նկատմամբ եվրոպական անվանի ակումբների հետաքրքրությունը, ըստ երևույթին, մի փոքր նվազեց: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում նա 3 գոլ է խփել, ինչը ռմբարկուի համար ցածր ցուցանիշ է:
    Դեռևս հայտնի չէ նաև, թե Խոակինը որ հավաքականը կընտրի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է նրան հանդես գալ մեր երկրի ազգային թիմում, սակայն Բոգոսյանը, այնուամենայնիվ, ցանկանում է խաղալ Ուրուգվայի ընտրանու կազմում: Արդյոք Օսկար Տաբարեսը գրեթե երկու մետր հասակ ունեցող այդ հսկային կհրավիրի՞ թիմ` մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ: Եվ հենց այս հարցի պատասխանից է կախված, թե Խոակին Բոգոսյանը որ երկրի հավաքականի մարզաշապիկը կհագնի: Իսկ Տաբարեսը հորթի համառությամբ շարունակում է չնկատել հայ ֆուտբոլիստին, ինչը մեզ համար, անշուշտ, ուրախալի փաստ է:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (11.03.2010), Venus (11.03.2010)

  12. #2002
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Մեծ նվաճում



    Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանը նվաճել է Բելառուսի սուպերգավաթը: Բորիսպոլի «ԲԱՏԵ» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Գոհարյանը, անցյալ տարի նվաճեց Բելառուսի չեմպիոնի կոչումը ու սուպերգավաթի եզրափակիչում մրցեց գավաթակիր «Նավթանի» հետ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակները ավարտվեցին ոչ ոքի` 0-0 արդյունքով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրեցին «ԲԱՏԵ»-ի ֆուտբոլիստները, ովքեր եւ նվաճեցին Բելառուսի սուպերգավաթակրի կոչումը: Հովհաննես Գոհարյանը ընդամենը մեկ տարի առաջ հայտնվեց «ԲԱՏԵ»-ում ու այս ընթացքում, փաստորեն, նվաճեց Բելառուսի չեմպիոնի ու սուպերգավաթակրի տիտղոսները:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (11.03.2010)

  14. #2003
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ակումբների անօրինական գործունեության դեմ բողոքում է «Փյունիկի» գլխավոր մենեջերը

    «Փյունիկի» գլխավոր մենեջեր Անդրանիկ Ծատուրյանը օրերս է վերադարձել Մանչեսթերից, որտեղ մասնակցում էր Եվրոպական ակումբների ասոցիացիայի համաժողովին։ Այս անգամ համաժողովում քննարկվող հարցերը շատ մեծ նշանակություն ունեին հենց «Փյունիկի» համար։ Համաժողովի ընթացքին տեղեկանալու իմանալու համար «90 րոպեի» թղթակիցը զրուցել է «Փյունիկի» գլխավոր մենեջերի հետ։
    «Մենք ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից պահանջում ենք օպերատիվ մոտեցում, որպեսզի նման կարգի հարցերն արագ լուծվեն։ Մենք մեր պրակտիկայում ունենք նման դեպք` կապված կամերունցիներ Կառլ Լոմբեի և Ապուլա Էդիմա Բետեի հետ։ Անգամ Լոզանի արբիտրաժային դատարանի որոշումից հետո, որը հրապարակվել է 2006թ., որոշումն ի կատար է ածվել չորս տարի անց։ Այսինքն` այդքան երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի մենք ստանանք մեր փոխհատուցումը այն ակումբներից, որոնք անօրինական գործողություններ են ծավալել։
    Բայց ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ունեն իրենց պատժամիջոցների մեխանիզմները, որոնք կարող են կիրառել շատ խիստ ձևով, և անլեգալ գործունեությամբ զբաղվողները կարող են պատժվել։ Օրինակ` կարող են տվյալ ակումբին զրկել լիցենզիայից, և ակումբն անմիջապես կկատարի վճարումները։ Բազմաթիվ այլ լծակներ էլ կան։ Իրավաբանական բաժնի պետ Մարկո Վիլիջերը ասաց, որ իմ ելույթը ոչ թե հարցադրում է, այլ դեկլարատիվ ուղերձ։ Նա նշեց, որ ամեն օր 7-8 նման հարցերի են բախվում և ֆիզիկապես չեն հասցնում լուծել դրանք։ Այլ ելույթներ էլ եղան, մասնավորապես ԲԿՄԱ-ի ներկայացուցիչը ևս պահանջում էր օպերատիվ լուծում տալ նման դրսևորումներին, որոնց իրենք էլ են բախվել։ Վելիջերը նշեց, որ հավանաբար նոր աշխատատեղեր են անհրաժեշտ, որպեսզի այս հարցերին օպերատիվ արձագանք տրվի։ Ես շատ եմ ցանկանում հավատալ, որ հարցը չի հասնի դատարան, այլապես գործը կարող է նորից երկար ժամանակով ձգձգվել»։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (11.03.2010)

  16. #2004
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին հավաք կանցկացնի Իրանում



    Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնեց Իրան, որտեղ ընկերական երկու հանդիպում կանցկացնի այդ երկրի հասակակիցների հետ: Հանդիպումները տեղի կունենան Թեհրանում, մարտի 12-ին և 14-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
    Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:

    Դարպասապահներ
    Գարեգին Մարկոսյան («Փյունիկ»)
    Գևորգ Հարությունյան («Փյունիկ»)

    Պաշտպաններ
    Հակոբ Լոռեցյան («Բանանց»)
    Հարություն Օհանյան («Փյունիկ»)
    Դավիթ Զաքարյան («Փյունիկ»)
    Շիրակ Գևորգյան («Փյունիկ»)
    Աշոտ Ավագյան («Փյունիկ»)
    Արամ Շահնազարյան («Փյունիկ»)
    Դավիթ Լևոնյան («Փյունիկ»)

    Կիսապաշտպաններ
    Ազատ Զաքարյան («Միկա»)
    Գոռ Մալաքյան («Փյունիկ»)
    Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»)
    Վուլեն Այվազյան («Փյունիկ»)
    Համլետ Ասոյան («Փյունիկ»)
    Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»)
    Արարատ Եգանյան («Փյունիկ»)
    Աղվան Պապիկյան («ԼԿՍ Լոձ», Լեհաստան)

    Հարձակվողներ
    Վարդան Բակալյան («Փյունիկ»)
    Արսեն Փիլոյան («Փյունիկ»)
    Վաչիկ Գրիգորյան («Իմպուլս»)

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (12.03.2010)

  18. #2005
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Արտակ Դաշյանն ասպարեզ մտավ հիմնական կազմում



    Դոնեցկի «Մետալուրգի» փոխարինողների կազմը Զապորոժիեում մրցակցեց տեղի «Մետալուրգի» հետ և պարտվեց խոշոր` 0:4 հաշվով: Առաջին անգամ այդ թիմի կազմում ասպարեզ մտավ Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին: Նրա փոխարեն ասպարեզ մտավ Նեստերենկոն:
    Ավելացնենք, որ Զապորոժիեի «Մետալուրգում» նույնպես հայ ֆուտբոլիստ էր ընդգրկված: Խոսքն Արթուր Յաղմուրյանի մասին է: Նա խաղադաշտում հայտնվեց 69-րդ րոպեին` փոխարինելով գոլի հեղինակ դարձած Ցուրիկովին: Արթուր Յաղմուրյանը հարձակվող է: Ծնվել է 1991 թ. մարտի 4-ին: Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող այդ ֆուտբոլիստի հասակն է 175 սմ, քաշը` 62 կգ:

    panorama.am

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (14.03.2010)

  20. #2006
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Արամ Ոսկանյանը տեղափոխվեց Տաշքենդի «Լոկոմոտիվ»

    Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուներից մեկը` Արամ Ոսկանյանը, պայմանագիր է ստորագրել Ուզբեկստանի մայրաքաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի հետ: Տաշքենդյան թիմը հանդես է գալիս երկրի բարձրագույն խմբի առաջնությունում` անցած մրցաշրջանն ավարտելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
    «Լոկոմոտիվի» մարզիչը մեր հայրենակից Վադիմ Աբրամովն է: Հիշեցնենք, որ նրա որդին` Կառլեն Աբրամովը, հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականում, սակայն զոհվեց ավտովթարի պատճառով: Արամից բացի, «Լոկոմոտիվում» են հանդես գալիս նաև Կարեն Ավագյանը և Կարեն Աբրամովը: Այս մասին տեղեկացնում է «Միկայի» մամուլի ծառայությունը:
    Այսօր, ի դեպ, կմեկնարկի Ուզբեկստանի առաջնությունը: Առաջին տուրում Արամ Ոսկանյանի թիմը կհանդիպի երկրի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Ֆերգանայի «Նեֆթչիի» հետ: Վերջինս նույնպես հանդես է գալիս հայ մասնագետի` Յուրի Սարգսյանի ղեկավարությամբ:

    aysor.am

  21. #2007
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Միրսադ Յոնուզ. «Հայաստանը ստիպեց խաղալ Ադրբեջանի հետ»



    Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք պլանավորել են Ադրբեջանի հավաքականի հետ մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում անցկացնել միայն այն բանից հետո, երբ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությամբ պարզվել է, որ հանդիպելու են Հայաստանի ընտրանու հետ:
    «Դուք գիտեք, որ մենք նույն խմբում ենք հայտնվել Հայաստանի ազգային թիմի հետ միասին: Ուստի որոշեցինք ստուգողական հանդիպում անցկացնել տարածաշրջանը ներկայացնող ազգային թիմերից որևէ մեկի հետ: Այդ տեսանկյունից Ադրբեջանի հավաքականը ճիշտ ընտրություն է»,- հայտարարել է Յոնուզը:

    Aysor.am

  22. #2008
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ստյաուան հաղթում է

    Ռումինիայի առաջնության 23-րդ տուրում Բուխարեստի "Ստյաուան" սեփական հարկի տակ մրցեց "Գազ Մեթանի" հետ: Հայաստանի հավաքականի խաղացողներ Արման ու Արտավազդ Քարամյանների թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:
    Արտավազդը վնասվածքի պատճառով կրկին հայտավորված չէր խաղին, իսկ Արմանը պահեստայինների թվում էր: Գոլազուրկ առաջին կեսից հետո "Ստյաուայի" գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան խաղադաշտ դուրս բերեց Արման Քարամյանին, ով 2-րդ կեսի սկզբնամասում ակտիվ էր:
    Այս հաղթանակի շնորհիվ "Ստյաուան" 42 միավորով 2-րդն է:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (22.03.2010)

  24. #2009
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «ԱՅԱՔՍԻ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՏԱՂԱՆԴԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական թիմի հայազգի ֆուտբոլիստ, 1990-ի մարտի 9-ին ծնված Արաս Օրբիլիզի հարցազրույցը Ajax TV-ին:

    «Ես ծնվել եմ Թուրքիայում, բայց հայկական ծագում ունեմ: Հայերի ու թուրքերի միջև մշակութային տարբերությունները շատ մեծ չեն, բայց իմ քրիստոնեական հավատը կարևոր է ինձ համար, ինչն ինձ տարբերում է թուրքերից: Ես մանուկ հասակից «Այաքսի» ակադեմիայում եմ եղել և գրեթե ամեն ինչ զոհաբերում եմ դրա համար: Ես չեմ կարող պատկերացնել մի այլ բան, որն ավելի մեծ ուրախություն կպարգևի»:

    2009-ին դու արժանացար երիտասարդական ակադեմիայի Տարվա տաղանդ պարգևին: Դա անանկնա՞լ էր:
    «Այո՛, մեծ անակնկալ էր, քանի որ այդ ժամանակ ես վնասվածք ունեի: Ես նախորդ տարի լավ խաղեր անցկացրեցի, բայց շատ խաղեր չեմ խաղացել: Եթե գումարենք իրար, ապա վերջին չորս մրցաշրջանների ընթացքում ես երկու տարի եմ բաց թողել: Ուսի վնասվածքի պատճառով ստիպված եղա վեց ամիս վերականգնվել: Այս ամենի արդյունքում ես երբեք չեմ կարողացել նորմալ նախապատրաստվել ֆուտբոլային տարվան: Ես կասկածում եմ, որ Տարվա տաղանդ մրցանակն ինձ տրվեց վճռականության շնորհիվ, քանի որ չնայած բոլոր վնասվածքներին ես միշտ մարտնչել եմ և վերադարձել եմ խաղադաշտ, ինչը խոսում է իմ ամուր բնավորության մասին: Այս պատճառով շատ հաճելի էր նման վարձատրություն ստանալ իմ ջանքերի համար»:

    Վնասվածք ունեցած պահերին հավանաբար մտածել եք, թե ինչով կզբաղվեիք, եթե Ձեր ֆուտբոլային կարիերան ժամանակից շուտ ավարտվեր:
    «…ճիշտն ասած, ոչ: Վնասվածքներ ունենալու ընթացքում ես կենտրոնանում էի միայն խաղադաշտ վերադառնալու վրա: Եթե անկեղծ լինեմ, ապա ես իսկապես չգիտեմ, թե ինչով կզբաղվեի… ես կարծում եմ, որ եթե չկա ֆուտբոլը, ուրեմն չկա նաև Արասը»:

    (www.totalfootball.am)

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (12.05.2010), Surveyr (12.05.2010), Yellow Raven (12.05.2010)

  26. #2010
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հրապարակել է այն 30 ֆուտբոլիստների անունները, որոնցից 23-ը կընտրվեն Հարավային Աֆրիկայում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: «Նյուելս Օլդ Բոյսի» ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բողոսյանը բացակայում է այդ ցուցակից:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (12.05.2010)

Էջ 134 161-ից ԱռաջինԱռաջին ... 3484124130131132133134135136137138144 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբային նոստալգիա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 23.07.2014, 23:10
  2. Ակումբային երաժշտություն
    Հեղինակ՝ Aeterna, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.09.2013, 16:07
  3. Ակումբային մականուններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.05.2011, 12:43
  4. Ակումբային արշավ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 393
    Վերջինը: 26.10.2007, 23:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •