Ով գիտի Խոակին Բոգոսյանը հրավիրվելու է Հայաստանի հավաքական?
Ով գիտի Խոակին Բոգոսյանը հրավիրվելու է Հայաստանի հավաքական?
Ուրա Աստված տա գա![]()
Ռուբեն Հայրապետյան. «Ամենայն հավանականությամբ ընկերական հանդիպում կանցկացնենք Արգենտինայի ընտրանու հետ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը FAF-ի (First Armenian Front) (հայ երկրպագուների շարժում) հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մյուս տարի Հայաստանի ընտրանին ամենայն հավանականությամբ սեփական հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի արգենտինացիների հետ:
«Դեռ հարյուր տոկոսանոց ոչինչ չկա, բայց շատ հավանական է, որ մենք հաջորդ տարի ընկերական հանդիպում կազմակերպենք հենց Արգենտինայի ազգային թիմի հետ»,- եզրափակել է Հայրապետյանը:
ArmFootball.com
Փյունիկին չէ, Բանանցին
Չնայած էդ չի էականը, էականը էնա, որ նոյեմբերի 10-ին արդեն Մարկարյանը հրաժարվել էր, իսկ դրանից օրեր հետո Հայրապետյանը գլուխ էր ցավացնում, թե պատասխանը կիմանանք դեկտեմբերի 10-ինՀիմա էլ պնդումա, թե փողի պատճառովա Մարկարյանը հրաժարվել, այնինչ Մարկարյանի հարցազրույցը կարդալով հասկանում ենք, որ ստեղ լրիվ ուրիշ բանա թաքնված...
Հայրապետյանը արժանի չի ՀՖՖ նախագահի պաշտոնին...
ես էլ լսել եմ տենց,թե Բանանցն ա, բայց իմնալով ,որ դրա պատճառով են մերժվել, ամոթ կլիներ ասեյին ,որ Փյունիկ են առաջարկել,ասում են Բանանց,բայց դե իհարկե նրանց հետ համաայնվելուց հետո ,ամեն դեպքում իրան մարդիկն են բոլորն էլ
Հ.Գ.
ես Մարգարյանին կդերադասյի թեկուզ Օտտո Ռեհագլից, էսօրվա ֆուտբոլում թիմի ու մարզչի մենթալիտետի համընկնումը շատ կարևոր ա՝Գվարդիոլան վկա…
մեկել համոզված եմ ,որ Բոգոսյանի պես տարան հարձակվող կունենային հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ![]()
armsport.amԲոգոսյանը պայմանագիր է ստորագրել «Էսպանյոլի» հետ
Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզի» ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը մինչև այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա կատալոնական «Էսպանյոլում»։ Ակումբի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինյոն բարձր է գնահատել Բոգոսյանի որակները, և արդեն վաղը Խոակինը կմեկնի Բարսելոնա։ Այս մասին հայտնում է Elespanyol.com-ը։
Բոգոյի համար «Էսպանյոլը» պետք է վճարի «Նյուելզին» 400.000 եվրո։
Նշենք նաև, որ, հրատարակության համաձայն, Բոգոսյանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Լիվերպուլը», որը նաև ավելի լավ հնարավորություններ ուներ բարձրահասակ հարձակվողին հրավիրել իր մոտ։ Սակայն Ռաֆա Բենիտեսը առաջարկել է սպասել մինչև ամառ, որպեսզի Բոգոսյանը «Էսպանյոլում» կարողանա հարմարվել եվրոպական ֆուտբոլին։
Բոգոսյանը վաղը գիշերը կլինի Բարսելոնայում և կներկայացվի որպես «Էսպանյոլի» ֆուտբոլիստ շաբաթ կամ կիրակի։ Հենց կիրակի էլ ակումբը պաշտոնապես պայմանագիր կստորագրի Խոակինի հետ։
Ուրախ եմ իրա համար որպես ֆուտբոլիստ, բայց իմ կարծիքով օր-օրի մարումա էն հույսը,որ ինքը կխաղա մեր հավաքականում![]()
հիշում եք Փյունիկի դարպասապահ Էդել Ապուլա Բետեին ?
Yellow Raven (23.01.2010)
DavitH (04.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ