ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՚ՀՐԱԶԴԱՆՈՒՄՙ
Ֆուտբոլի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային առաջնությունը ունեցավ հովանավոր: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՚Սթարՙ ընկերությունը, որը հովանավորելու է 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, ինչպես նաեւ ազգային հավաքականը:
՚2008թ. առաջնությունը կոչվելու է ՚Սթարՙ ազգային առաջնություն: Այս բարեգործությամբ ՚Սթարՙ ընկերությունը աջակցում է ֆուտբոլի զարգացմանըՙ, - ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ քիչ անց պայմանագիր ստորագրեց ՚Սթարիՙ գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ:
Ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ այն գումարը, որը ստանալու է ՀՖՖ-ն ՚Սթարիցՙ տրամադրվելու է ակումբներին. ՚Այս գումարը հավասարաչափ բաժանվելու է բարձրագույն խմբի ակումբներին: Նախապես ասեմ, որ մեր գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն կոմերցիոն գաղտնիք է, գումարի հետ կապված հարց չտաք, որովհետեւ չեմ ասելու: Ակումբները ոչ մի պարտավորվածություն չեն ունենալու գումարը ստանալուց հետո, ուղղակի մենք մեր գործընկերոջ հետ աջարկելու ենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր հնարավոր տեղերում հանդես գա ՚Սթարիՙ լոգոյովՙ: Իսկ ահա ազգային հավաքականի մարզաշապիկին ՚Սթարիՙ լոգոյի առկայությունը բացառվում է. ՚Ինչպես գիտեք ազգային հավաքականների մարզաշապիկներին չի կարելի գովազդային լոգոներ տեղադրել: Մեր գործընկերը հավաքականին մասամբ հովանավորելու է: ՚Սթարՙ ընկերությունը ապահովելու է ջրեր եւ այլն, որոնք շատ են օգտագործվում հավաքականումՙ:
Հովանավորի տված գոմարներից ամենայն հավանականությամբ բաժին չի հասնի չեմպիոնին եւ գավաթակրին.՚Ինչպես գիտեք, մենք առաջնության չեմպիոնին եւ գավաթակրին անցած տարվանից արդեն գումարներ տալիս ենք, այդ թվում լավագույն ֆուտբոլիստին: Այս գումարներից չենք տա: Միգուցե այսօր կայանալիք գործկոմի նիստում նման առաջարկ կլինի: Բայց կարծում եմ, որ գործկոմը կորոշվի այդ գումարը տալ բարձրագույն խմբի 8 ակումբներինՙ: ՚Սթարՙ ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը նշեց, որ իրենց շատ են մեծ տեղ են տալիս այս համագործակցությանը. ՚Ֆուտբոլը Հայաստանի ամենազանգվածային մարզաձեւն է եւ մենք ամեն ինչ կանենք, որ համատեղ քայլերով զարգացնենք ֆուտբոլը Հայաստանումՙ:
ՀՖՖ նախագահը խոսեց նաեւ հայկական ֆուտբոլին առնչվող այլ հարցերի շուրջ եւս: Հայրապետյանը տեղեկացրեց, որ ներկայումս լուրջ վերանորոգման աշխատանքներ են կատարվում ՚Հրազդանՙ մարզադաշտում. ՚Ի ուրախություն բոլորի պետք է հայտնեմ, որ այսօր մեր բոլորի սիրելի ՚Հրազդանՙ մարզադաշտը, մեծ տեմպով վերանորոգվում է: Ամենայն հավանականությամբ Հայաստան - Թուրքիա ընտրական հանդիպումը կանցկացնենք այնտեղ: Այն խնդիրը, որ կար մարզադաշտի հետ կապված, որ այն վտանգված է, այդ խնդիրը 100 տոկոսով հանված էՙ:
zonefootball.net
Էջանիշներ