Իրենց լուրջ տրամադրվածությունից մենք էլ կօգտվենք :
Իրենց լուրջ տրամադրվածությունից մենք էլ կօգտվենք :
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ուրախալի է: Էն քիչ թմերից է, որ, չնայած մի քանի ժամ ճանապարհին, մնաց իր մարզում ու շարունակական ներդրումներ է անում:
Հավանում եմ և՛ Գանձասարը, և՛ Շիրակը, դեմք ունեցող թմեր են, ու ամենակարևորը ունեն երկրպագուներ:
Ով ա լինելու Ուրարտուի երկրպագուն, ասենք թե ինչու պետք է Երևանցին Բանանանց, Փյունիկ, Միկա, Ուլիս, Արարատ /արա էս ինչքան շատ են/ չերկրպագի ու ՈՒրարտու երկրպագի, Երևանի կոնկրետ համայնք է ներկայացնու՞մ, որևէ սոցիալական շերտ է ներկայացնու՞մ, ու՞մ թիմն ա /տերերին նկատի չունեմ/: Սփյուռքահայերը գալու՞ են, ամեն խաղին երկրպագե՞ն, հետ գնա՞ն:
Հուսամ գոնե, երբ թիմը ոտքի կանգնացնեն /ու որ մինչև էտ տերերն իրենց «պրոյեկտից» չձանձրանան/ կտեղափոխեն մարզերից մեկը:
Լավ միտք ա:
Իսկ թե կոնկրետ ինչ շերտի է ներկայացնելու, կամ ովքեր են երկրպագելու Ուրարտուին, բարդ հարց է (տրամաբանական կլիներ, որ հենց Ուրարտուն Երևանի թիմ լիներ), որովհետև եթե Շիրակն ու Գանձասարը իրենց քաղաքներում ու մարզերում անխոս առաջատար են, ապա Երևանում շատ խառն է, ճիշտ կլինի ապակենտրոնացնել ֆուտբոլի զարգացումը: Երևանն էլ շատ մեծ չէ, որ ամեն թիմ մի վարչական շրջան ներկայացնի: Բայց միտքդ իրոք շատ լավն է, արի դու առաջարկ գրի ՀՖՖ-ին. շատ հեշտ կարող ես հիմնավորել ու նշել, որ դա կնպաստի նաև ֆուտբոլի մասսայականացմանը, ինչին ձգտում է ցանկացած մարզաձև: Մարզերում ակումբ հիմնադրելը ուրիշ է, իսկ Երևանում հիմնադրվածը մարզ տեղափոխելը` մի քիչ ուրիշ: Ինձ թվում է` իրենց մտքով նույնիսկ չի էլ անցել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մյուս առաջնությունում Գեղարքունիքի մարզն էլ Բարձրագույն խմբում թիմ կունենա` Մարտունիի Ալաշկերտը... Աբովյանն էլ թիմ կունենար, եթե Կոտայքի մարզի N1ը չորոշեր, որ կապ չունի ինչ ա, եթե բիզնես ա, ուրեմն կա'մ իրանը պետք ա լինի, կա'մ չպետք ա լինի: Չկա արդեն ...
Ambrosine (18.01.2013), Անվերնագիր (18.01.2013)
բացի էտ, ակումբի ղեկավարները արդեն փողի հոտը առել են, փյունիքի, իմպուլսի, Շիրակի դեպքերը ձեզ օրինակ. իսկ էն ժամանակ թիմ պահելով գերմանացուն լավաություն էին անում
A long time ago, in a galaxy far, far away...
Ֆուտբոլիստները մոռացել էին իրենց մարզչին հակառակորդի դաշտում
Արարատի «Այգ» մարզաբազայում կայացած Հայաստանի առաջնության 36-րդ տուրի «Իմպուլս» - «Բանանց» հանդիպումից հետո զավեշտալի իրավիճակում էր հայտնվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն:
Նրա հետխաղային ասուլիսը սովորականից երկար՝ մոտ 20 րոպե տևեց: Ասուլիսի սենյակից դուրս գալուց հետո նա հայտնաբերեց, որ թիմի ավտոբուսն արդեն մեկնել էր Երևան. «Դուք ինձ տեսնու՞մ եք ավտոբուսում»,- զայրացած հեռախոսով խոսում էր մարզիչը:
Ի վերջո, նրան մայրաքաղաք հասցրեց ճանաչված մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ում տված բազմաթիվ հարցերի «մեղքով» էլ այդքան երկար էր տևել ասուլիսը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
John (07.04.2013), Moonwalker (07.04.2013), Անվերնագիր (07.04.2013)
Տեսնես ո՞րն է պատճառը`
«Իմպուլսը» հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջնությանը
Դիլիջանի «Իմպուլսը» հրաժարվել է մասնակցել ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: Հունիսի 3-ին ակումբը համապատասխան նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Հայաստանի առաջնությունում «Իմպուլսը» գրավել է 5-րդ տեղը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Անվերնագիր (04.06.2013)
Վրացի երկրպագուները հարձակվել են հայ երկրպագուների սեկտորի վրա
Հայաստանի և Վրաստանի չեմպոնների` Գյումրիի Շիրակի և Թբիլիսիի Դինամոյի միջև ընկերական հանդիպումը ոչ ընկերական ելք ունեցավ:
Հանդիպման ավարտից հետո վրացական ակումբի երկրպագուների մի խումբ, անցնելով ողջ մարզադաշտով, հարձակվել է հայկական սեկտորի վրա՝ փորձելով խլել Շիրակի երկրպագուների դրոշը: Նրանք շշեր են նետել Շիրակի երկրպագուների ուղղությամբ և, ըստ ամենայնի, խլել են դրոշը:
Ըստ ականատեսների, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի բախումը լուրջ բնույթ ստանա և հայ երկրպագուներին դուրս են բերել մարզադաշտից:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Պատճառաբանությունն ա տիպիկ վրացական`
Վրացիները հայերի "թասիբով" վանկարկումը ընկալել են իբրև "Ռոսիա"
"Թասիբով" բառը ավելի շատ ադրբեջանցու ազգանվան ա նման, բայց ոչ երբեք "Ռոսիա" ՃՃ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Երկրպագուներից մեկը զուգահեռ տարավ մինչև 21 տարեկանների հավաքականների խաղի հետ, երբ մերոնք հաղթեցին 0-2: Այդ ժամանակ էլ վրացի ֆուտբոլիստները հարձակվեցին մեր ֆուտբոլիստների վրա`
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ուզում եմ. տեսնես որտեղից կարելի է ձեռք բերել:
ՀՖՖ-ն հրատարակել է ակումբային ֆուտբոլի աննախադեպ վերլուծություն
Կից կա նաև տեսանյութ:2013 թ. օգոստոսին ՀՖՖ Արտոնագրման բաժինը հրատարակեց «ՀՖՖ Ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2013» զեկույցը, որն իր տեսակի մեջ առաջինն է ՀՖՖ ողջ գործունեության ընթացքում: Նմանատիպ զեկույց ամեն տարի թողարկվում է ՈՒԵՖԱ-ի կողմից: ՈՒԵՖԱ-ի զեկույցը (Benchmarking report) նպատակ է հետապնդում ներկայացնել ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 53 ասոցիացիաների ակումբների արտոնագրման համեմատական վերլուծությունը: «ՀՖՖ Ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2013» զեկույցը ներկայացնում է անցած 10 մրցաշրջանների ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի կատարած աշխատանքը, ինչպես նաև բազմակողմանի տեղեկատվություն ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների վերաբերյալ` համեմատական վերլուծության տեսքով, մասնավորապես, ակումբների ֆինանսական, կադրային, մարզական չափանիշների մասին տեղեկատվություն: Զեկույցն իր մեջ ներառում է նաև ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի, ինչպես նաև ՀՀ գավաթի խաղարկությունների հաճախելիության մասին ամփոփ վերլուծություն, մարզադաշտերի, ակումբների կատարած տրանսֆերների մասին տեղեկատվություն:
Այսօր կայանալու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը
Հանրապետական մարզադաշտ, ժամը 19:00
Գանձասար-Փյունիկ
Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանը մեկնարկում է որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությամբ:
Որակավորման առաջին փուլում ընդգրկված է 6 թիմ, հանդիպումները կկայանան հուլիսի 1/2-ին և 8/9-ին։
Այդ զույգերի երեք հաղթողները արդեն այս վիճակահանության ժամանակ իմացան իրենց հաջորդ մրցակիցներին հուլիսի 15/16-ին և 22/23-ին կայանալիք որակավորման երկրորդ փուլի հանդիպումների համար։ Երկրորդ փուլին մասնակցելու է 34 ակումբ, որոնցից 31-ն արդեն հայտնի են, իսկ մյուս երեքը կլինեն առաջին փուլի հաղթողները։
Որակավորման առաջին փուլ
«Սանտա Կոլոմա»(Անդորրա)-«Բանանց» (Հայաստան)
«Տորշավն» (Ֆարերներ)-«Լինկոլն» (Ջիբրալթար)
«Լևաիդա Տալլին» (Էստոնիա)-«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո)
Որակավորման երկրորդ փուլ
«Մաքքաբի» ԹՎ (Իսրայել)-«Սանտա Կոլոմա»/«Բանանց»
allsport.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ